Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Հայաստանն ու հայն այսօր ճզմված են բացառապես թուրքական դիվանագիտական ու գործակալական պրեսի տակ

Հայաստանն ու հայն այսօր ճզմված են բացառապես թուրքական դիվանագիտական ու գործակալական պրեսի տակ
30.11.2023 | 10:11

Ստիպված եմ մեկնաբանել`

1. Նիկոլը թուրքական դրածո է, ու դրա բազմաթիվ ապացույցները կան։

2. Նիկոլի թիմում առնվազն մեկ տասնյակ ճիվաղներ Թուրքիայում են վերապատրաստվել։

3. Նիկոլի վարած քաղականությունն առաջին օրվանից սկսած բացառապես պրոթուրքական է եղել ու հակահայ։ Ամբողջ ասպարեզներ է վերացրել, էսօր էլ կրթականն է վերացնում։ Ի՞նչ կապ ունի բուհերի վերացումն արևմտամետության հետ. դա բացառապես թուրքական ծրագիր է՝ հային սարքել տգետ ու հայվան։

4. Նիկոլը թուրքական փողերով է եկել իշխանության։ Բազմաթիվ հրապարակումներ եղան ու դրանք չփարատվեցին, որ Ադրբեջանից Հայաստան 250 միլիոն դոլարի փոխանցում է եղել, որի հասցեատերերը նիկոլենք են։

5. Թբիլիսիում 50 միլիոն դոլար իր շներով Նիկոլին է եղել փոխանված Ալիևից։

6. Իշխանության գալուց հետո էլ դրա կապը թուրքերի հետ այն աստիճանի է խորացել, որ Վանեցյանով են արդեն նամակները փոխանցվել։

7. Ալիևը Լուկաշենկոյին դեռ Սերժի օրոք էր առաջարկել 5 միլիարդ` 7 շրջանների համար։

8. Պայմանավորված պարտություն է եղել պատերազմում, ուր Անոն գենշտաբում էր, թուրքական ագենտների քույրերն էլ ճակատներում ինֆո հավաքելիս։

9. Մինչ պատերազմն էլ առանց սպառազինության ու պատրաստի օդաչուներ էլ չունենալով 4 ՍՈՒ էին գնել` ամբողջ փողը դրա վրա ծախսելով, բանակը կազմալուծելով` նորմալ գեներալներին բանտարկելով։

10. Պատերազմի ժամանակ էնպիսի մանյովրներ են արել, որ զինվորիկների սպանդ է եղել հատուկ` զոհերի թիվը մեծացնելու համար, որ Անոյի գաղափարը կյանք մտնի` 5 հազար զոհ որ ունենան, խելքները գլուխները կհավաքեն։

11. Թուրքական դիվանագիտականի խորքայինն այն է, որ իրենց արածները քողարկելու համար, մշտապես շղարշեն այն տարատեսակ հեքիաթներով, թե իրենք չեն անողը, այլ Արևմուտքն է, ռուսն է։

12. Իշխանությունները թուրքերի հրամանով դեմարշներ են անում ռուսների դեմ` իբր արևմտյան ժողովրդավարականին հարելով ու խաղաղության համար։

Թուրքական գործակալական ընդդիմությունն էլ տերերի հրամանով ուղղակի հակառուսություն է քարոզում, մարդկանց էշացնելու նպատակով։

13. Փաստացի Հայաստանն ու հայն այսօր ճզմված են բացառապես թուրքական դիվանագիտական ու գործակալական պրեսի տակ, արևմուտքն ասածն ընդամենը այդ վիճակից օգտվող խեղկատակն է։ ՈՒ եղած եզակի կարող տեսաբաններն էլ փոխանակ դա բացահայտելու, ստերիլ լեզվով, չեղած արևմտամետության մասին են խոսում։

Լավ չէ։

Arik HART

Դիտվել է՝ 2244

Մեկնաբանություններ