Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Լեռնային Ղարաբաղ՝ ԵՄ-ն պատրաստվում է խլել խաղաղության նախաձեռնությունը

Լեռնային Ղարաբաղ՝ ԵՄ-ն պատրաստվում է խլել խաղաղության նախաձեռնությունը
16.01.2021 | 09:48

Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի եռակողմ հանդիպումից հետո, որտեղ քննարկվեց 2020-ի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հարցով հայտարարության իրականացման ընթացքը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Կրեմլը հաղորդում է, որ Պուտինը նրան տեղեկացրել է բանակցությունների գլխավոր արդյունքների մասին՝ շեշտելով, որ «Ադրբեջանն ու Հայաստանը հաստատել են հարաբերությունների նորմալացման տրամադրվածությունը, խաղաղ կյանքի հաստատման համար փոխգործակցության, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման պատրաստակամությունը»: Ընդգծվել է, որ «հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի ընդհանուր կայունացումը, հաջողվել է համաձայնեցնել այդ ուղղությամբ մի շարք կարևոր քայլեր»: Էրդողանը «աջակցություն է հայտնել Ռուսաստանի ջանքերին Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հունում, կողմ է արտահայտվել Ռուսաստանի ու Թուրքիայի գործողությունների համակարգման շարունակմանը, այդ թվում՝ տարածաշրջանի տնտեսական զարգացման և փոխշահավետ նախագծերի առաջմղման ուղղությանբ»:


Ռուս-թուրքական երկխոսությունը ղարաբաղյան ուղղությամբ, որտեղ երկու երկրները հանդես էին գալիս սպառինգ-գործընկերների դերում, բնական է: Բայց Թուրքիան ավելին է ցանկանում՝ Ռուսաստանից բացի այդ խնդրով շփումներ սկսել էլի ինչ-որ մեկի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբից, ինչպես անում են Ռուսաստանն ու Ֆրանսիան: Սակայն, ինչպես հայտարարել է Էրդողանը ԵՄ երկրների դեսպանների հետ հանդիպմանը, «Թուրքիան չի ստացել նրանց կողմից աջակցություն Լեռնային Ղարաբաղում պայքարում», թեպետ «ԵԱՀԿ Մինսկի խմբին 30 տարում չի հաջողվել կարգավորել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը, բայց մեր աջակցությամբ 44 օրում խնդիրը իր լուծումը գտավ»: Բայց Եվրամիությունը այդ իրավիճակն այլ կերպ է գնահատում: EUObserver-ը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի տիպի կոնֆլիկտներում անցումը կարգավորման ուժային սցենարին, գտնում է, որ առանց Էրդողանի ակտիվ աջակցության Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «հազիվ թե վճռեր Հայաստանի հետ պատերազմ սկսել»: Ռուսաստանի վերաբերյալ նշվում է, որ «գրագետ օգտագործեց իրավիճակը և վերադարձրեց ազդեցությունը Հարավային Կովկասի վրա», ընդգծելով «Արևմուտքի անկարողությունը կամ ազդեցության անկումը այդ տարածաշրջանում»: Ավելին՝ Բյուսելի գնահատականով՝ Ռուսաստանը ի տարբերություն Թուրքիայի, պահպանեց եվրոպական ուղղությամբ մանևրելու հնարավորությունները՝ չհրաժարվելով Մինսկի խմբի գործունեությունը վերսկսելու տարբերակից: ԵՄ-ն վտանգ է տեսնում, որ Թուրքիան փորձելու է պրոյեկտել «ղարաբաղյան փորձը» ԵՄ անդամներ Հունաստանի ու Կիպրոսի նկատմամբ, որ «կարող են աջակցություն չստանալ, ինչպես եղավ Հայաստանի դեպքում»:


Իսկ հետո՞: Ռուսաստանի ու Եվրասիայի հարցերով Chatham House-ի գիտաշխատող Լոուրենս Բրոյերսը առաջարկում է մանրազնին վերլուծել իրավիճակը: Նրա խոսքով՝ ելակետ պետք է ընդունել, որ «Լեռնային Ղարաբաղում Ադբրեջանի որոշ նպատակներ գուցե կատարվեցին՝ ներառյալ վերահսկողության վերականգնումը 7 շրջանների նկատմամբ ու փախստականների վերադարձը, Ռուսաստանի ներկայությունը կարող է խնդիրներ ստեղծել Ադրբեջանի իշխանությունների համար երկարաժամկետ հեռանկարում»: Այսինքն՝ համաշխարհային հասարակական-քաղաքական գիտակցության մեջ գործը հանգեցնել նրան, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը «թվա Ադրբեջանի հողերի մի մասի օկուպացիա»: Իսկ Հայաստանի առումով, ինչպես գտնում է գերմանացի փորձագետ Ռեյնհարդ Ֆեզերը «պետք է ստեղծել պատկեր, որտեղ Ռուսաստանը ներկայանա այնտեղ ժողովրդավարական փորձի պարտության մատնելու մասնակիցներից մեկը»՝ նկատի ունենալով Երևանում Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանության հեռանարը, ցույց տալ, որ «թեպետ Լեռնային Ղարաբաղում պատերազմը ավարտվել է, Հայաստանն ու Ադրբեջանը շատ ավելի հեռու են իսկական խաղաղությունից, քան մինչև սեպտեմբերյան սրացումը», որ «Ռուսաստանը ոչ թե խաղաղության, այլ ուժի գործոն է»: Այս առումով խնդիր է դրվում «ԵՄ վերադարձնել հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծումը», դիվանագիտական մենամարտ սկսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման համար, խնդիրներ ստեղծել ռուս խաղաղապահների տեղակայման և Լեռնային Ղարաբաղում հրադադարի դիտարկման կենտրոնի վերաբերյալ՝ թուրք զինվորականների մասնակցությամբ, որպեսզի ինչպես գրում է Politico-ն, «ժամանակ շահել ԵՄ-ում՝ տարածաշրջանում սեփական ռազմավարության վերանայման համար՝ նախաձեռնությունը խլելու նպատակով»: Դրա համար ԵՄ-ն պետք է «ավելի քիչ կողմնորոշվի բացառապես դիվանագիտական ու տնտեսական միջոցների վրա տարածաշրջանի երկրներում իր իշխանությունը իրականացնելու համար», ԵՄ-ին պետք է «սկսի նրանց հետ զարգացնել գործընկերային հարաբերություններ ռազմական, հետախուզության ու կիբեռանվտանգության ապահովության ոլորտներում»: Բայց առայժմ այդ ամենը հիշեցնում է կռվից հետո բռունցքներ թափահարելը՝ ստեղծելով նոր տարածաշրջանային միջազգային ինտրիգ: Առանց Արևմուտքի՝ Ղարաբաղի հարցով խաղաղ պայմանավորվածությունները շարունակում են գործել՝ երկարաժամկետ ու կայուն լինելու բոլոր շանսերն ունենալով:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Ռուսները՝ գոնե փորձագիտական մակարդակում, միշտ տեսնում են այն, ինչ ցանկանում են տեսնել, ոչ թե այն, ինչ կա: Գործնականում Ղարաբաղի հարցով խաղաղ պայմանավորվածությունները ոչ միայն չեն կարղ երկարաժամկետ ու կայուն լինել, այլև՝ չեն գործում: Օրինակ՝ նույնիսկ Պուտինի միջամտությամբ չի լուծվում ռազմագերիների փոխանակման հարցը, լուծված չէ Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը, թեպետ Ալիևն ու Պուտինը հաճույքով Արցախն անվանում են «Ադրբեջան», միայն ռուս խաղաղապահների ներկայությունը ակնհայտորեն բավարար չէ հայկական շահերի պաշտպանության համար, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հեռախոսազրույցը շատ տարբեր մեկնաբանություններ ստացավ Անկարայում ու Մոսկվայում՝ Էրդողանն արդեն դնում է ռուս խաղաղապահների դուրսբերման հարցը: Իլհամ Ալիևը շարունակում է հայատյացության քարոզչությունը և փոխվստահության վերականգնման ոչ մի քայլ չի արվում ադրբեջանական կողմից: Ռուսները ոչ միայն փորձագիտական, այլև իշխանական մակարդարկում զգում են, որ իրենց դերը պատերազմը սկսվելու, պատերազի ընթացքում ու պատերազմի ավարտի մեջ ակնհայտորեն տեղավորվում է ռուս-թուրքական տարածաշրջանային քաղաքականության մեջ, որ բարդ համակարգ է ու ներառում է Սիրիան, Լիբիան, Իրաքը, Իրանը: Եվ Հայաստանն ու Ադրբեջանը ընդամենը մանրադրամ էին այդ հարաբերությունների մեջ: Ռուսաստանը, օգտվելով Դոնալդ Թրամփի վարչակարգի Հարավային Կովկասի նկատմամբ անտարբերությունից, ԵՄ-ի ներքին խնդիրների վրա կենտրոնացածությունից՝ վերջին տարիներին իրենով էր փոխարինել ԵԱՀԿ Մինսկի խումբը: ԱՄՆ-ում 46-րդ նախագահի ընտրությունից, ԵՄ-Թուրքիա հարաբերությունների վերաիմաստավորումից, 44-օրյա պատերազմի հետևանքներից՝ իրավիճակ է փոխվում: Արևմուտքը ոչ թե վերադառնում է տարածաշրջան, ինչից հավասարապես վախենում ու ինչին հավասարապես դիմադրելու են Ռուսաստանն ու Թուրքիան, այլ՝ Արևմուտքը որոշել է ուղղել սխալները, որը բխում է Հայաստանի ու Արցախի շահերից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 14155

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ