Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Հիմ­քեր ու­նեմ Նի­կոլ Փա­շի­ն­յա­նին մե­ղադ­րե­լու պե­տա­կան դա­վա­ճա­նու­թ­յան մեջ

Հիմ­քեր ու­նեմ Նի­կոլ Փա­շի­ն­յա­նին մե­ղադ­րե­լու պե­տա­կան դա­վա­ճա­նու­թ­յան մեջ
15.12.2020 | 00:46

(Նախորդ մասը)

Պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյան մեջ ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյա­նի, նշ­ված կամ (և) այլ հան­ցանք­նե­րում թերևս նաև ՀՀ պաշտ­պա­նու­թյան նախ­կին նա­խա­րար Դա­վիթ Տո­նո­յա­նի, նշ­ված նա­խա­րա­րու­թյան նախ­կին ու ներ­կա հա­մա­պա­տաս­խան պաշ­տո­նա­տար ան­ձանց մեղ­քը հիմ­նա­վոր­վում է նաև հետևյալ փաս­տով:

Ռու­սաս­տա­նից բա­ցի, Հա­յաս­տանն աշ­խար­հում միակն է, որ ու­նի «Իս­կան­դեր» օ­պե­րա­տիվ-մար­տա­վա­րա­կան հա­մա­լիր` տվյալ տե­սա­կի մեջ աշ­խար­հում լա­վա­գույ­նը իր բնու­թագ­րե­րով, հատ­կա­պես թշ­նա­մու կող­մից ան­խո­ցե­լի լի­նե­լով ու թի­րա­խին խո­ցե­լու ճշգր­տու­թյամբ, այ­սինքն` ե­րաշ­խա­վոր­ված, ճշգ­րիտ ու հզոր հար­վա­ծի կա­րո­ղու­թյամբ: Սա­կայն այդ ա­հեղ զեն­քը պա­տե­րազ­մի ըն­թաց­քում այդ­պես էլ ուղ­ղա­կիո­րեն կամ Ար­ցա­խի ՊԲ-ին տրա­մադ­րե­լու մի­ջո­ցով չի օգ­տա­գործ­վել Ադր­բե­ջա­նի Լոք­բա­թա­նի և Քյուր­դա­մի­րի ա­վիա­բա­զա­նե­րը, «Ա­րազ» ռազ­մար­դյու­նա­բե­րա­կան հա­մա­լի­րը, որ­պես ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի վե­րա­նո­րոգ­ման կետ օգ­տա­գործ­վող Բայ­լա­կան (Բեյ­լա­գան) քա­ղա­քի զո­րա­մա­սե­րից մե­կը, տան­կե­րի, այլ զրա­հա­տեխ­նի­կա­յի, հրե­տա­նա­յին մի­ջոց­նե­րի վե­րա­նո­րոգ­ման խո­շոր բա­զան (տե­ղա­կայ­ված Բաք­վի հա­րավ-արևել­քում, Ղա­րա­դա­ղի շր­ջա­նում), ինչ­պես նաև ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյան բազ­մա­թիվ այլ են­թա­կա­ռուց­վածք­ներ, օ­բյեկտ­ներ շար­քից հա­նե­լու հա­մար:

Թե ի­րեն­ցից ինչ են ներ­կա­յաց­նում Լոք­բա­թա­նի և Քյուր­դա­մի­րի ա­վիա­բա­զա­նե­րը, հա­մա­ռոտ տե­ղե­կաց­րել է հայ­կա­կան ռազ­մա­կան պոր­տա­լը` Razm.info-ն: Վեր­ջինս նշե­լով, որ ո­րոշ հան­գա­մանք­ներ կա­րող են ա­վիա­բա­զան թե­րագ­նա­հա­տե­լու պատ­ճառ դառ­նալ, հա­վե­լել է. «սա­կայն ի­րա­կա­նում Լոք­բա­թանն ադր­բե­ջա­նա­կան ԱԹՍ-նե­րի բա­զա է, ո­րոնք կա­յան­վում են նո­րա­կա­ռույց եր­կու ան­գար­նե­րում։ Մաս­նա­վո­րա­պես այս­տեղ են տե­ղա­կայ­ված Heron ԱԹՍ-նե­րը, ինչ­պես նաև դրանց կա­ռա­վար­ման հան­գույց­նե­րը»։

Ինչ վե­րա­բե­րում է «Իս­կան­դե­րը» չօգ­տա­գոր­ծե­լուն և Քյուր­դա­մի­րի ա­վիա­բա­զան նույն­պես շար­քից չհա­նե­լուն, ա­պա այդ կա­պակ­ցու­թյամբ Razm.info-ն գրել է.

«Ա­վիա­բա­զան գտն­վում է Ադր­բե­ջա­նի գրե­թե կենտ­րո­նում, Քյուր­դա­միր քա­ղա­քից մոտ 5 կմ հա­րավ։ Ար­ցա­խի նախ­կին սահ­ման­նե­րից հե­ռա­վո­րու­թյու­նը կազ­մում է մոտ 100 կմ։

Պա­տե­րազ­մը սկ­սե­լու պա­հին Ադր­բե­ջա­նի ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րի սպա­ռա­զի­նու­թյու­նում կա­յին 39 միա­վոր Սու-25 գրո­հիչ­ներ։ Այդ ինք­նա­թիռ­նե­րից առն­վազն 4-ը տե­ղա­կայ­ված են Նա­խիջևա­նում, իսկ մնա­ցած 35-ի մշ­տա­կան տե­ղա­կայ­ման վայ­րը Քյուր­դա­մի­րի ա­վիա­բա­զան է։ Սու-25-նե­րից բա­ցի ա­վիա­բա­զան զին­ված է նաև ա­վե­լի քան 2 տաս­նյակ Լ-39 ու­սում­նա­մար­տա­կան ինք­նա­թիռ­նե­րով, ինչ­պես նաև Մի-8/Մի-17 տի­պի ուղ­ղա­թիռ­նե­րով։

Բա­ցի այս, Քյուր­դա­մի­րը նաև ան­ցու­մա­յին օ­դա­նա­վա­կա­յան է Բաք­վի ու Սում­գա­յի­թի մեր­ձա­կայ­քի Նա­սոս­նիի, Ղա­լա­յի ու Սան­ղա­չա­լի ա­վիա­բա­զա­նե­րից ինք­նա­թիռ­նե­րի և ուղ­ղա­թիռ­նե­րի ռազ­մա­ճա­կատ տե­ղա­փոխ­ման հա­մար»։

Գտն­վե­լով Ար­ցա­խի նախ­կին սահ­ման­նե­րից ըն­դա­մե­նը մոտ 100 կմ հե­ռա­վո­րու­թյան վրա, Քյուր­դա­մի­րի ա­վիա­բա­զան, ինչ­պես Եվ­լա­խի ռազ­մա­կան օ­դա­նա­վա­կա­յա­նը, փաս­տո­րեն խո­ցե­լի է ե­ղել ոչ միայն «Իս­կան­դեր»-ի, այլև հայ­կա­կան կող­մի ու­նե­ցած ու թի­րախ­նե­րին բա­վա­րար ճշ­տու­թյամբ հար­վա­ծե­լու ու­նակ «Точ­ка-У»-ի կող­մից, սա­կայն այդ մար­տա­վա­րա­կան հր­թի­ռա­յին հա­մա­լի­րը նույն­պես չի օգ­տա­գործ­վել նշ­ված թի­րախ­նե­րը շար­քից հա­նե­լու նպա­տա­կով:

Վե­րոն­շյալ փաս­տե­րը հեր­թա­կան ա­պա­ցույց­ներն են այն ի­րո­ղու­թյան, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը, Դա­վիթ Տո­նո­յա­նը, թերևս նաև այլ պաշ­տո­նյա­ներ Ար­ցա­խի հար­ցում Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան պաշ­տո­նա­կան կար­գա­վի­ճակն ու դե­րա­կա­տա­րու­մը` «Հա­յաս­տանն Ար­ցա­խի անվ­տան­գու­թյան ե­րաշ­խա­վորն է», ըստ էու­թյան, վե­րա­ծել են ձևա­կա­նու­թյան, ձևա­կան կար­գա­խո­սի:

Այ­սինքն` Փա­շի­նյա­նի ու Տո­նո­յա­նի դի­տա­վո­րու­թյամբ ու մեղ­քով ՀՀ-ն Ար­ցա­խի հան­դեպ անվ­տան­գու­թյան ե­րաշ­խա­վո­րի իր պար­տա­կա­նու­թյու­նը չի կա­տա­րել այն չա­փով, ո­րը թույլ կտար ա­պա­հո­վել Ար­ցա­խի անվ­տան­գու­թյու­նը և նույ­նիսկ խայ­տա­ռակ պար­տու­թյան փո­խա­րեն հաղ­թա­նակ ա­պա­հո­վել, առն­վազն` Ադր­բե­ջա­նին ստի­պել պա­տե­րազմն ա­վար­տել կարճ ժամ­կե­տում ու զի­նա­դա­դա­րի պայ­մա­նա­գիր կն­քել։ Դա թույլ կտար խու­սա­փել մարդ­կա­յին, ռազ­մա­տեխ­նի­կա­կան, նյու­թա­կան, տն­տե­սա­կան այն ահ­ռե­լի կո­րուստ­նե­րից, որ ու­նե­ցանք շուրջ մե­կու­կես ա­միս տևած պա­տե­րազ­մի ըն­թաց­քում, ինչ­պես նաև այն քա­ղա­քա­կան, բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան և այ­լաբ­նույթ ծան­րա­գույն վնաս­նե­րից, որ ու­նենք և ա­ռա­ջի­կա­յում դեռ ու­նե­նա­լու ենք:

Մեր ու­նե­ցած «Իս­կան­դեր» հր­թի­ռա­յին հա­մա­լիր­նե­րը գոր­ծի չդ­նե­լու, այդ և այլ հր­թի­ռա­յին հա­մա­լիր­նե­րով Razm.info-ի նշած ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյան են­թա­կա­ռուց­վածք­նե­րը, օ­բյեկտ­նե­րը շար­քից չհա­նե­լու նպա­տա­կը ե­ղել է պա­տե­րազ­մը հայ­կա­կան կող­մի հա­մար խայ­տա­ռակ և ա­հա­վոր հետևանք­ներ ու­նե­ցող պար­տու­թյամբ ա­վար­տե­լը (ինչն ար­դեն ի­րա­կա­նու­թյուն է հայտ­նի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներն ար­տա­հայ­տող կա­պի­տու­լյա­ցիոն հայ­տա­րա­րու­թյամբ), նշ­ված պար­տու­թյամբ տա­րա­ծաշր­ջա­նում և աշ­խար­հում Ադր­բե­ջա­նի, Թուր­քիա­յի, Մեծ Բրի­տա­նիա­յի, Իս­րա­յե­լի, ԱՄՆ-ի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան և այլ շա­հե­րի սպա­սար­կու­մը:

Ա­վե­լին, միան­գա­մայն հնա­րա­վոր է, որ Փա­շի­նյա­նի և այ­լոց կող­մից ե­ղել է նույ­նիսկ ոչ թե Ար­ցա­խի տա­րած­քի գե­րակ­շիռ մա­սը, այլև ողջ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը ձևա­կա­նո­րեն, կի­սատ-պռատ վար­վող, այ­սինքն` «բե­մա­կա­նաց­ված» ու պարտ­վո­ղա­կան պա­տե­րազ­մի ար­դյուն­քում Ադր­բե­ջա­նին հանձ­նե­լու ծրա­գիր` աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հե­ռու գնա­ցող ու շատ նենգ նպա­տակ­նե­րով, ո­րի ի­րա­գոր­ծու­մը կանխ­վել է Ռու­սաս­տա­նի, ան­ձամբ ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նի ջան­քե­րով: Նա­խաքն­նու­թյան մար­մի­նը պար­տա­վոր է պար­զել հի­շյալ ծրագ­րի առ­կա­յու­թյան հար­ցը:

Ան­շուշտ, այն­պես չէ, որ ՀՀ զին­ված ու­ժերն ընդ­հան­րա­պես չեն օգ­նել Ար­ցա­խին, այն­պես չէ, որ ՀՀ-ն ընդ­հան­րա­պես չի կա­տա­րել Ար­ցա­խի անվ­տան­գու­թյան ե­րաշ­խա­վո­րի իր պար­տա­կա­նու­թյու­նը, բայց դա Փա­շի­նյա­նի, Տո­նո­յա­նի, թերևս նաև այլ պաշ­տո­նյա­նե­րի կող­մից կա­տար­վել է մաս­նա­կիո­րեն ու դրա­նով իսկ ձևա­կա­նո­րեն, որ­պես­զի մեր հաղ­թա­նա­կի կամ առն­վազն` պա­տե­րազմն ա­րա­գո­րեն ու հայ­կա­կան կող­մի շա­հե­րը չվ­նա­սող, չվ­տան­գող զի­նա­դա­դա­րի պայ­մա­նագ­րով ա­վար­տե­լու փո­խա­րեն, ա­պա­հով­վեն մեր պար­տու­թյու­նը և կա­պի­տու­լյա­ցիոն հայ­տա­րա­րու­թյու­նից բխող այն բո­լոր վնաս­ներն ու վտանգ­նե­րը, ո­րոնք դեռ առջևում են:

Չնա­յած հա­մա­պա­տաս­խան սպա­ռա­զի­նու­թյունն ու­նե­նա­լուն, այն Ար­ցա­խին չի տր­վել և այն­տե­ղից գոր­ծի չի դր­վել, իսկ ո­րոշ դեպ­քե­րում նույ­նիսկ հենց Ար­ցա­խում ու­նե­նա­լով հա­մա­պա­տաս­խան կա­րո­ղու­թյուն­նե­րը, չեն խոց­վել Ադր­բե­ջա­նի տա­րած­քում գտն­վող թշ­նա­մու ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյան թի­րախ­նե­րը: ՀՀ և ԱՀ ղե­կա­վար­նե­րի, պաշտ­պա­նու­թյան պա­տաս­խա­նա­տու­նե­րի կող­մից խիստ անհ­րա­ժեշտ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի փո­խա­րեն ե­ղել են Ար­ցա­խի ՊԲ-ի և Հա­յաս­տա­նի ՊՆ-ի, նրա հա­մա­պա­տաս­խան պաշ­տո­նյա­նե­րի` հան­րու­թյա­նը մո­լո­րեց­նող հայ­տա­րա­րու­թյուն­ներ ու սին հո­խոր­տանք­ներ:

Հոկ­տեմ­բե­րի 17-ին Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան մա­մու­լի ծա­ռա­յու­թյու­նը ՊՆ կայ­քում հրա­պա­րա­կեց Ադր­բե­ջա­նի Գյան­ջա քա­ղա­քում տե­ղա­կայ­ված լե­գի­տիմ ռազ­մա­կան նշա­նա­կե­տե­րի ցան­կը, ո­րում, բա­ցի Ադր­բե­ջա­նի ՊՆ ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րի ռազ­մաօ­դա­յին բա­զա­յից, ուղ­ղա­թի­ռա­յին ա­վիաէս­կադ­րի­լիա­յից, նշ­ված են նաև Ադր­բե­ջա­նի ԶՈՒ գլ­խա­վոր շտա­բի (ԳՇ) մո­տոհ­րաձ­գա­յին բրի­գա­դի ՄՏՎ-ն, ներ­քին զոր­քե­րի ա­ռանձ­նա­հա­տուկ նշա­նա­կու­թյան բրի­գա­դը, ՊՆ մար­տա­կան կա­ռա­վար­ման կենտ­րո­նը, ԶՈՒ ԳՇ ռա­դիո­տեխ­նի­կա­կան գու­մար­տա­կը, ՊՆ կենտ­րո­նա­կան են­թա­կա­յու­թյան վա­ռե­լի­քաք­սու­կա­յին նյու­թե­րի բա­զան, պաշտ­պա­նա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան նա­խա­րա­րու­թյան մե­քե­նա­շի­նական գոր­ծա­րա­նը, ա­վիա­ցիոն վե­րա­նո­րոգ­ման գոր­ծա­րա­նը և հրե­տա­նու սպա­ռա­զի­նու­թյան վե­րա­նո­րոգ­ման գոր­ծա­րա­նը:

Ըն­դգ­ծեմ, որ Գյան­ջա­յի լե­գի­տիմ ռազ­մա­կան նշա­նա­կե­տե­րի ցան­կը հրա­պա­րակ­վեց Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րի կող­մից ԱՀ պաշտ­պա­նու­թյան բա­նա­կից բա­ցի, նաև Ար­ցա­խի մայ­րա­քա­ղաք Ստե­փա­նա­կեր­տին, Շու­շիին և այլ բնա­կա­վայ­րե­րին, դրան­ցում նաև բնա­կե­լի շեն­քե­րին, հի­վան­դա­նոց­նե­րին, քա­ղա­քա­ցիա­կան այլ են­թա­կա­ռուց­վածք­նե­րին շուրջ 20 օր հր­թի­ռա-հրե­տա­նա­յին, ռմ­բա­յին թի­րա­խա­վոր­ված, ա­վե­րիչ հար­ված­նե­րից հե­տո միայն: Մինչ­դեռ նշ­ված ցան­կը պետք է հրա­պա­րակ­վեր, կամ, ա­ռանց հրա­պա­րա­կե­լու, վե­րոն­շյալ նշա­նա­կե­տե­րին պետք է հար­ված­ներ հասց­վեին պա­տե­րազ­մի հենց ա­ռա­ջին օր­վա­նից` չան­տե­սե­լով նաև 2020 թ. հու­նի­սին ՀՀ անվ­տան­գու­թյան խոր­հր­դում ՀՀ զին­ված ու­ժե­րի գլ­խա­վոր շտա­բի պետ, գե­նե­րալ-գն­դա­պետ Օ­նիկ Գաս­պա­րյա­նի ա­ռա­ջար­կու­թյու­նը, որ ե­թե չհա­ջող­վի պա­տե­րազ­մից խու­սա­փել, «մեզ պար­տադր­ված պա­տե­րազ­մում պետք է փոր­ձենք հնա­րա­վո­րինս սեղմ ժամ­կետ­նե­րում հասց­նենք հա­կա­ռա­կոր­դին մեծ կո­րուստ­ներ և ստի­պենք հրա­ժար­վել հե­տա­գա գոր­ծո­ղու­թյուն­նե­րից»:

ԱՀ ՊՆ-ի կող­մից վե­րոն­շյալ ցան­կի հրա­պա­րա­կու­մը, սա­կայն, ե­ղավ ինք­նան­պա­տակ, Ադր­բե­ջա­նին ուղղ­ված սին սպառ­նա­լիք, թե տե­սեք, ա­հա, ձեր այն օ­բյեկտ­նե­րը, ո­րոնց հար­վա­ծե­լու ի­րա­վունք մենք մեզ վե­րա­պա­հում ենք: Նույ­նիսկ այդ ցան­կի հրա­պա­րա­կու­մից հե­տո էլ դրա­նում նշ­ված թի­րախ­նե­րը շար­քից չհան­վե­ցին, ին­չը փաստ­վում է նաև նրա­նով, որ տվյալ ցան­կի հրա­պա­րա­կու­մից մոտ 2 շա­բաթ հե­տո, հոկ­տեմ­բե­րի 29-ին Պաշտ­պա­նու­թյան բա­նակն իր ֆեյս­բու­քյան է­ջում հրա­պա­րա­կած մեկ այլ, ընդ­լայն­ված ցան­կում նույ­նու­թյամբ կրկ­նեց Ադր­բե­ջա­նի Գյան­ջա քա­ղա­քում տե­ղա­կայ­ված լե­գի­տիմ ռազ­մա­կան նշա­նա­կե­տե­րը:

Երկ­րորդ ցան­կում Գյան­ջա­յի հի­շյալ թի­րախ­նե­րին հա­վե­լե­ցին նաև Ադր­բե­ջա­նի Բար­դա քա­ղա­քում տե­ղա­կայ­ված լե­գի­տիմ ռազ­մա­կան նշա­նա­կե­տե­րը` 1-ին ԲԿ շտաբ, վե­րա­նո­րոգ­ման գու­մար­տակ, կա­պի ա­ռան­ձին գու­մար­տակ, զե­նի­թահր­թի­ռա­յին դի­վի­զիոն, տան­կա­յին բրի­գադ, հա­կա­տան­կա­յին դի­վի­զիոն: Սա­կայն մինչև պա­տե­րազ­մի ա­վարտ, հե­տա­գա շուրջ 10 օր­վա ըն­թաց­քում Ադր­բե­ջա­նի տա­րած­քում գտն­վող վե­րոն­շյալ թի­րախ­նե­րից որևէ մե­կը շար­քից չի հան­վել, քա­նի որ այդ մա­սին ոչ միայն ադր­բե­ջա­նա­կան, այլև թշ­նա­մուն հասց­ված հար­ված­ներն ուռ­ճաց­ված ներ­կա­յաց­նե­լու քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րող հայ­կա­կան կող­մը որևէ տե­ղե­կու­թյուն չի հրա­պա­րա­կել:

Վե­րոն­շյալ թի­րախ­նե­րը շար­քից չեն հան­վել կամ այն պատ­ճա­ռով, որ Հա­յաս­տանն Ար­ցա­խին չի տրա­մադ­րել հա­մա­պա­տաս­խան հր­թի­ռա­յին հա­մա­լիր­նե­րը, կամ էլ ՀՀ ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյան կող­մից Ար­ցա­խի ղե­կա­վա­րու­թյանն ար­գել­վել է Ար­ցա­խի ՊԲ ու­նե­ցած մի­ջոց­նե­րով հի­շյալ թի­րախ­նե­րին հար­վա­ծե­լը: Հա­վե­լեմ, որ ՀՀ զին­ված ու­ժերն «Իս­կան­դերն» օգ­տա­գոր­ծե­լով, ի­րենք էլ կա­րող էին հար­վա­ծել վե­րոն­շյալ թի­րախ­նե­րին, շար­քից հա­նել դրանք, սա­կայն դա չեն ա­րել, չնա­յած այն ի­րո­ղու­թյա­նը, որ ադր­բե­ջա­նա­կան զի­նու­ժը հոկ­տեմ­բե­րի 14-ին ար­դեն իսկ թի­րա­խա­վո­րել էր ՀՀ տա­րած­քում, Քար­վա­ճա­ռի հետ սահ­մա­նա­կից գո­տում մար­տա­կան հեր­թա­պա­հու­թյուն ի­րա­կա­նաց­նող մար­տա­կան տեխ­նի­կան՝ ըն­դա­մե­նը են­թադ­րու­թյուն­նե­րի հի­ման վրա, թե, իբր, այդ տեխ­նի­կան պատ­րաստ է ե­ղել հար­վա­ծելու Ադր­բե­ջա­նի խա­ղաղ բնա­կա­վայ­րե­րին։

Ա­վե­լին. ՀՀ ԶՈՒ-ն Ադր­բե­ջա­նի վե­րոն­շյալ թի­րախ­նե­րը շար­քից չի հա­նել չնա­յած նույն օ­րը ՀՀ ՊՆ այն պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րու­թյան, որ «այ­սու­հետ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան զին­ված ու­ժերն ի­րենց ի­րա­վունք են վե­րա­պա­հում նույն տրա­մա­բա­նու­թյամբ թի­րա­խա­վո­րե­լու Ադր­բե­ջա­նի տա­րած­քում գտն­վող ցան­կա­ցած ռազ­մա­կան օ­բյեկտ կամ ռազ­մա­կան տե­ղա­շարժ»։

Պա­տե­րազ­մը հաղ­թա­նա­կով ա­վար­տե­լու, թշ­նա­մուն առն­վազն զս­պե­լու, ա­վե­լին` պար­տու­թյու­նից, խայ­տա­ռակ և ա­հա­վոր հետևանք­նե­րով կա­պի­տու­լյա­ցիա­յից խու­սա­փե­լու հա­մար խիստ անհ­րա­ժեշտ ու հնա­րա­վոր վե­րոն­շյալ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը չկա­տա­րե­լու հա­մար, ուշ թե շուտ, պետք է պա­տաս­խան տալ:

ՀՀ հա­մա­պա­տաս­խան ի­րա­վա­պահ մար­մին­նե­րից ու նրանց ղե­կա­վար­նե­րից պա­հան­ջում եմ սույն հա­ղորդ­մամբ ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյա­նին և այ­լոց ներ­կա­յաց­վող մե­ղադ­րանք­նե­րը գնա­հա­տել մինչ այժմ հրա­պա­րակ­ված ու հրա­պա­րակ­վե­լիք փաս­տե­րի հա­մակ­ցու­թյամբ:

ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խազ Ար­թուր Դավ­թյա­նը, ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան տնօ­րեն Ար­մեն Ա­բա­զյա­նը, ՀՀ հա­տուկ քնն­չա­կան ծա­ռա­յու­թյան պետ Սա­սուն Խա­չատ­րյա­նը ՀՀ քրեա­կան դա­տա­վա­րու­թյան և ՀՀ քրեա­կան օ­րենս­գր­քե­րից բխող հա­մա­պա­տաս­խան մի­ջոց­ներ չձեռ­նար­կե­լու պա­րա­գա­յում կրե­լու են անձ­նա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն: Նի­կոլ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյու­նը հա­վեր­ժա­կան չէ:

(շա­րու­նա­կե­լի)

Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 23442

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ