Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Amnesty International-ը կոչ է անում հետաքննել ռազմական հանցագործությունները Լեռնային Ղարաբաղում

Amnesty International-ը կոչ է անում հետաքննել ռազմական հանցագործությունները Լեռնային Ղարաբաղում
12.12.2020 | 11:38

Ոչ կառավարական Amnesty International կազմակերպությունը դեկտեմբերի 10-ին կոչ է արել անկախ հետաքննություն սկսել՝ գտնելու ռազմական հանցագործությունների մեղավորներին, որ գործվել են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում: Կազմակերպության հայտարարության մեջ նշվում է դաժան վերաբերմունքը ռազմագերիների նկատմամբ:


Amnesty-ի հայտարարության մեջ նշվում է, որ իրավապաշտպանները վերլուծել են 22 տեսագրություններ, որ ցույց են տալիս «անդատարան մահապատիժներ, դաժան վերաբերմունք ռազմագերիների և այլ գերիների նկատմամբ, հակառակորդի դիերի պղծում՚: Կազմակեպությունը ճշտում է, որ տեխնիկական միջոցներով ստուգել է տեսագրությունների իրական լինելը, որ ապացուցել է ֆալսիֆիկացիաների բացակայությունը: Amnesty-ի տվյալներով՝ դաժան վերաբերմունքը հաստատել է անկախ բժշկական փորձագետը: Հանցագործները, նաև սպաները, որ պատվիրել, հրահանգել են այդ հանցագործությունները կամ թույլ են տվել, պետք է ենթարկվեն պատասխանատվության՝ հայտարարել է Amnesty International-ի փոխնախագահ Դենիս Կրիվոշեևը: Նա կոչ է արել Ադրբեջանին ու Հայաստանին անցկացնել անկախ և անաչառ հետաքննություններ: Խոսքը տեսագրությունների մասին է, որ հրապարակվել են Telegram մեսենջերում, որտեղ, իրավապաշտպանների խոսքով, սարսափազդու տեսարաններ են: Կազմակերպության մամլո հաղորդագրության մեջ կա գլխատման տեսարանի օրինակ, որտեղ հրամաններ է տալիս ադրբեջանական համազգեստով մարդ, նաև ադրբեջանցի սահմանապահի կոկորդը կտրելու տեսարան:


«Amnesty-ի գործընկերները պատմում են բազում հանցագործությունների մարդկային տառապանքի, դաժանության մասին: Նոր ոչինչ չկա, բայց դա հարուցում է վատագույն, աննկարագրելի սարսափ՚՝ գրել է իր թվիթերում Դենիս Կրիվոշեևը՝ Amnesty International-ի տնօրենի տեղակալը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, հավելելով, որ նույնիսկ տեսածի մասին խոսելը վնասակար փորձ է: Լեռնային Ղարաբաղում 6 շաբաթ տևած բախումները 5000 մարդու կյանք են խլել, ավարտվել են նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված հրադադարի համաձայնագրով: Դեկտեմբերի 9-ին Հայաստանն ու Ադրբեջանը մեղադրեցին միմյանց բնակելի տարածքների ռմբակոծության և արգելված ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման մեջ ռազմական գործողությունների ժամանակ:
RFI


Հ.Գ. Նվազագույնը տարօրինակ է, որ Ադրբեջանն է մեղադրում ֆոսֆոր կիրառելու մեջ, երբ այրվել են Արցախի անտառները, երբ հայ վիրավորներն են այրվել ֆոսֆոր պարունակող զինատեսակից, արդեն չասած կասետային ռումբերի մասին, որոնցով Ադրբեջանը ռմբակոծում էր Արցախի խաղաղ բնակավայրերը, որտեղ չկային ռազմական գործողություններ: Amnesty International-ը, խոսելով գերիների ու ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին, նաև պետք է իր ձայնը բարձրացնի Ադրբեջանի դեմ, որ խոչընդոտում է ռազմագերիների ու գերիների վերադարձին, սպանվածների դիերը վերադարձնելուն: Իվերջո, այս ընթացքում եղել են ՄԻԵԴ-ի մի քանի որոշումներ, որոնք վկայում են, թե ով ում է սպանում, ով ում է ռմբակոծում և ով է մեղավոր: Ռազմական հանցագործությունների համար Ադրբեջանը երբեք պատասխան չի տվել, ինչպես Թուրքիան, և դա դարձել է ԻՊ-ի ահաբեկիչների ոգով գործելու ազատություն՝ որտեղ կարողացել են ու ինչպես ստացվել է: Միջազգային ահաբեկչության դատապարտումը միջազգային կառույցների գործն է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 13772

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Ծո­վից ծով» Հա­յաս­տան խոս­տա­ցող  իշ­խա­նա­վորն ու ծա­րավ  հայը
«Ծո­վից ծով» Հա­յաս­տան խոս­տա­ցող իշ­խա­նա­վորն ու ծա­րավ հայը