Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Ամեն ինչ այդքան միանշանակ չէ

Ամեն ինչ այդքան միանշանակ չէ
06.07.2020 | 08:33

Հանրաքվեում ընտրողների 78%-ը ՌԴ նախագահին հնարավորություն տվեց իր մանդատը երկարաձգել մինչև 2036-ը: Բայց նրա ցանկությունը դա չէ՝ գտնում է ֆրանս-ռուսական «Օբսերվո» կենտրոնի տնօրեն, Միջազգային ու ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (IRIS)աշխատակից Առնո Դյուբենը Ouest-France-ին հարցազրույցում:

«Չնայած հետաքրքիր մանրամասներին ու որոշ ակնհայտ խախտումներին՝ քչերն են կասկածում, որ ռուսաստանցիների մեծամասնությունը «այո» է ասել հանրաքվեում որ փաստացի Պուտինին հնարավորություն է տաիս մնալ իշխանություն մինչև 2036-ը, երբ նա կլինի 83 տարեկան: Նշանակու՞մ է, որ մենք խոսում ենք ցմահ նախագահության մասին: Մոսկվայում դրան քչերն են հավատում, այդ թվում՝ ընդդիմության մեջ: Այդ բարեփոխման միջոցով Պուտինը պարզապես օրակարգից հանեց իր իրավահաջորդի հարցը 2024-ին: Նրա ձեռքում է օրացուցային ծրագիրը, և նա ինքը կընտրի իր հեռանալու ժամանակը»: «Հունվարին ու փետրվարին դեռ ենթադրվում էր, որ Պուտինը կնշանակվի Պետական խորհրդի նախագահ, ոչ պաշտոնական կառույց, որ կարող է էական կշիռ ստանալ, կամ ուժեղացված ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահ: Նա կարող էր նորից դառնալ նախագահական կուսակցության ղեկավար: Բայց ռուսական ավանդույթով՝ իշխանոթյունը Կրեմլում է: Պուտինը չցանկացավ երկիշխանություն թույլ տալ, որ ռուսական պատմության մեջ անխուսափելիորեն հիշեցնում է պետության փլուզման տրագիկ դրվագները: Վերջ ի վերջո՝ Պուտինի ու նրա շրջապատի մի մասի մտքով անցավ, որ ավելի հեշտ է Սահմանադրությունը վերաշարադրել: Այդ աննախադեպ որոշումը զարմացրեց ու տագնապեց շատերին, այդ թվում նրանց, որ քվեարկել են հօգուտ սահմանադրական բարեփոխումների՝ հասարակական ու սոցիալական պատճառներով: Բայց Պուտինի հռետորաբանությունը կայունության, ժառանգորդության վերաբերյալ տվեցին իրենց պտուղները: Դա ոչինչ չի նշանակում՝ վաղ թե ուշ Պուտինը ստիպված է լինելու հեռանալ»՝ նշում է Դյուբիենը: Ռուսաստանը Հյուսիսային Կորեա չէ: Պուտինը գործ ունի համակարգի հետ, որ մասամբ ինքն է ստեղծել և որի պատանդը մասամբ ինքն է: Բյուրոկրատիան նույնպես խաղացող է: Նրա շրջապատում դեռ կան օլիգարխներ, որ երբեմն միմյանց հետ հակամարտում են: Պուտինին հաճախ են օգնության դիմում, որ արբիտր լինի, որ նա անում է ավելի ու ավելի տհաճությամբ: Խորհրդարանական ընդդիմությունը, իմա՝ կոմունիստական կուսակցությունը, Ժիրինովսկու Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ծայրահեղ աջից) և Սերգեյ Միրոնովի «Արդար Ռուսաստանը», բավականին հնազանդ ընդդիմություն են, համենայն դեպս՝ արտաքին քաղաքականության հարցերում: Կոմունիստական կուսակցությունն ավելի մեծ ուշադրություն է գրավում, որովհետև իսկական կուսակցություն է՝ գաղափարախոսությամբ ու կառուցվածքով: Մենք տեսանք՝ ինչպես էր կոմկուսը կոչ անում հանրաքվեում «դեմ» քվեարկել»՝ վերլուծում է փորձագետը:


Ալեքսեյ Նավալնին ավելի շատ հայտնի է Արևմուտքում, քան Ռուսաստանում: Կառավարությունը նրա մեջ սպառնալիք է տեսնում, այստեղից էլ բռնությունները, որոնց նա ենթարկվում է, սակայն նրա լսարանը սահմանափակ է: Այնքան էլ հասկանալի չէ՝ ով կարող է այսօր հակառակվել Պուտինին կամ պուտինականությանը: Եվ հայտնի չէ՝ Պուտինը հանրաքվեից դուրս է գալիս ուժեղացած, բայց հանուն ինչի՞»՝ հարցնում է Առնո Դյուբենը:
Առնո Բելիե, Ouest-France


Հ.Գ. Ժամանակը Ֆրանսիայում ու Ռուսաստանում նույն հարթության վրա չէ՝ եթե Ֆրանսիայում նախագահը պետք է առաքելություն ունենա, Ռուսաստանում նախագահելն արդեն առաքելություն է: Միանգամայն հնարավոր է, որ Պուտինը մինչև 83 տարեկանը չնախագահի, բայց կնախագահի այնքան, որքան ֆիզիկական հնարավորությունները կներեն: Ու դա թուլացնելու է Ռուսաստանը տարեցտարի՝ ինչպես արդեն եղել է Լեոնիդ Իլյիչ Բրեժնևի օրոք: Թե ինչ եղավ հետո, ոմանք դեռ հիշում են, իսկ եթե չեն հիշում՝ հաջորդեց ԽՍՀՄ-ի փլուզումը՝ երկու գլխավոր քարտուղարից ու մեկ նախագահից հետո:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9837

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ