Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Հե­ղա­փո­խու­թ­յանն ա­ջակ­ցած ընդ­դի­մա­դիր­նե­րը հակ­ված չեն հա­մա­գոր­ծակ­ցե­լու նախ­կին­նե­րի հետ

Հե­ղա­փո­խու­թ­յանն ա­ջակ­ցած ընդ­դի­մա­դիր­նե­րը հակ­ված չեն հա­մա­գոր­ծակ­ցե­լու նախ­կին­նե­րի հետ
03.07.2020 | 22:24

Հու­նի­սի 29-ին Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան Անվ­տան­գու­թյան խոր­հուր­դը խոր­հր­դակ­ցու­թյուն էր անց­կաց­րել‚ ո­րից‚ ինչ­պես միշտ‚ շատ ժլատ տե­ղե­կու­թյուն է ներ­կա­յաց­վել։ Ըստ հա­ղոր­դագ­րու­թյան՝ խոր­հր­դակ­ցու­թյան գլ­խա­վոր թե­մա­նե­րից մե­կը վե­րա­բե­րում էր հետ­խոր­հր­դա­յին տա­րած­քում ին­տեգ­րա­ցիոն գոր­ծըն­թաց­նե­րին առ­նչ­վող հար­ցե­րի քն­նարկ­մա­նը։ Ա­վե­լին ո­չինչ գր­ված չէր։ Սա­կայն վեր­լու­ծա­կան շր­ջա­նակ­նե­րի հա­մար դա բա­վա­կա­նին հե­տաք­րք­րա­կան տե­ղե­կու­թյուն էր. դա նշա­նա­կում է‚ որ հետ­խոր­հր­դա­յին տա­րած­քի եր­կր­նե­րի հետ կապ­ված՝ Ռու­սաս­տա­նում լուրջ ծրագ­րեր ու նա­խագ­ծեր են մշակ­վում‚ ո­րոնք ար­դեն հա­սու­նա­ցել-հա­սել են այն փու­լին‚ որ քն­նարկ­վում են Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի նիս­տում։


Սա այն ֆո­նա­յին նր­բե­րանգն է‚ ո­րը պետք է հաշ­վի առ­նել Հա­յաս­տա­նում ըն­թա­ցող և ա­պա­գա­յում տե­ղի ու­նե­նա­լիք գոր­ծըն­թաց­նե­րը վեր­լու­ծե­լիս։ Երբ Ռու­սաս­տա­նում խո­սում են հետ­խոր­հր­դա­յին տա­րած­քում եր­կր­նե­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­սին‚ նշա­նա­կում է‚ որ Ռու­սաս­տանն ակ­տի­վաց­նե­լու է իր գոր­ծո­ղու­թյուն­ներն ու ներ­կա­յու­թյունն այդ հան­րա­պե­տու­թյուն­նե­րում‚ ան­կաս­կած նաև Հա­յաս­տա­նում։
Ա­ռանձ­նա­պես ոչ մե­կի հա­մար գաղտ­նիք չէ‚ որ հայ-ռու­սա­կան միջ­պե­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը‚ եր­կու եր­կր­նե­րի ղե­կա­վար­նե­րի փոխշ­փում­ներն ա­մենևին էլ լա­վա­գույն մա­կար­դա­կում չեն։ Այս պա­րա­գա­յում ընդ­դի­մա­դիր սեգ­մեն­տում տե­ղի ու­նե­ցող գոր­ծըն­թաց­նե­րը կա­րող են էլ ա­վե­լի մեծ հե­տաք­րք­րու­թյուն ա­ռա­ջաց­նել՝ հաշ­վի առ­նե­լով‚ որ Ռու­սաս­տա­նը՝ առն­վազն որ­պես տա­րա­ծաշր­ջա­նա­յին գեր­տե­րու­թյուն‚ Հա­յաս­տա­նում ակն­հայ­տո­րեն ու­նե­ցել է‚ ու­նի և ու­նե­նա­լու է իր հե­տաք­րք­րու­թյուն­նե­րը‚ գոր­ծի­քա­կազմն ու մեր երկ­րի իշ­խա­նու­թյան ձևա­վոր­ման‚ ներ­քին քա­ղա­քա­կա­նու­թյան վրա նե­րազ­դե­լու լծակ­նե­րը։
Այս հա­մա­տեքս­տում Հա­յաս­տա­նում կո­րո­նա­վի­րու­սա­յին պան­դե­միա­յի և սո­ցիալ-տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մի խո­րաց­մա­նը զու­գըն­թաց ա­ռա­վել հե­տաքր­քիր են դար­ձել ընդ­դի­մա­դիր ճամ­բա­րում տե­ղի ու­նե­ցող զար­գա­ցում­ներն ու հե­ռան­կար­նե­րը։


Ի՞նչ է տե­ղի ու­նե­նում ընդ­դի­մա­դիր ճամ­բա­րում։ Վեր­ջին 1,5 ամս­վա ըն­թաց­քում ընդ­դի­մա­դիր քա­ղա­քա­կան ու­ժե­րը ոչ միայն փոր­ձում են դիր­քա­վոր­վել‚ կա­յա­նալ‚ ի­րենց խա­ղը խա­ղալ‚ այլև նկատ­վում էին հա­մախ­մբ­ման նշան­ներ։ Եվ հիմ­նա­կա­նում կան­խա­տես­վում էր‚ որ այդ կոն­սո­լի­դա­ցիան կա­րող է լի­նել մի ընդ­հա­նուր նպա­տա­կի շուրջ՝ կա­ռա­վա­րու­թյան հրա­ժա­րա­կան ու հա­կաճգ­նա­ժա­մա­յին կա­ռա­վա­րու­թյան օ­րա­կար­գի ձևա­վո­րում։ Թե «Բար­գա­ված Հա­յաս­տա­նը»‚ թե «Հայ հե­ղա­փո­խա­կան դաշ­նակ­ցու­թյու­նը»‚ թե «Հայ­րե­նիք»‚ թե «Մեկ Հա­յաս­տան» և թե «Ազ­գա­յին օ­րա­կարգ» կու­սակ­ցու­թյուն­նե­րը‚ ըստ էու­թյան‚ ա­ռան­ձին-ա­ռան­ձին գրե­թե նույն օ­րա­կար­գով հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով էին հան­դես գա­լիս։ Դրա գա­գաթ­նա­կե­տը դար­ձան ԲՀԿ ղե­կա­վար Գա­գիկ Ծա­ռու­կյա­նի շուրջ իշ­խա­նու­թյուն­նե­րի ծա­վա­լած գոր­ծո­ղու­թյուն­նե­րը‚ երբ Ծա­ռու­կյա­նի կա­լա­նա­վո­րու­մը հե­տաձգ­վեց, կամ վեր­ջինս դուրս մնաց իշ­խա­նու­թյուն­նե­րի օ­րա­կար­գից։ Պարզ­վեց‚ որ ընդ­դի­մու­թյան հա­մախ­մբ­ման շուրջ կան խն­դիր­ներ‚ և նախ­նա­կան հն­գյա­կից ընդ­դի­մա­դիր ձևա­չա­փում մնա­ցին ե­րեք ու­ժեր՝ ԲՀԿ-ն‚ «Հայ­րե­նիք» կու­սակ­ցու­թյու­նը և ՀՅԴ-ն։ Մյուս եր­կու­սը‚ ըստ էու­թյան‚ այս կամ այն ձևով հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի մա­կար­դա­կով հրա­ժար­վե­ցին միաս­նա­կան ձևա­չա­փով հան­դես գա­լուց‚ թեև կա­ռա­վա­րու­թյան հրա­ժա­րա­կա­նի և հա­կաճգ­նա­ժա­մա­յին կա­ռա­վա­րու­թյան ձևա­վոր­ման օ­րա­կար­գը բո­լո­րի մոտ էլ ա­ռաջ­նա­յին էր։ Ո­րոշ վեր­լու­ծա­բան­նե­րի կար­ծի­քով՝ սա բնա­կան գոր­ծըն­թաց է‚ քա­նի որ տար­բեր ծա­գում­նա­բա­նու­թյուն և քա­ղա­քա­կան վեկ­տոր ու­նե­ցող ու­ժե­րին բա­վա­կա­նին դժ­վար է նս­տեց­նել մի սե­ղա­նի շուրջ ու փաս­տա­թուղթ ստո­րագ­րել տալ‚ ե­թե այդ պա­հին չկա երևա­ցող ընդ­հա­նուր‚ թե­կուզ տակ­տի­կա­կան նպա­տակ։ Այս դեպ­քում գո­նե կար­ճա­ժամ­կետ շր­ջա­նում կա­րե­լի է հա­մախ­մբ­վել‚ փոր­ձել հար­ցը լու­ծել և ար­դյունք գրան­ցել։ Տվյալ դեպ­քում կա ընդ­հա­նուր նպա­տակ՝ հե­ռաց­նել Նի­կոլ Փա­շի­նյա­նին ու նրա թի­մը‚ սա­կայն դեռևս մինչև վերջ չի հա­սու­նա­ցել ար­դյուն­քի տես­լա­կա­նը։ Այդ իսկ պատ­ճա­ռով յու­րա­քան­չյու­րը փոր­ձում է ընդ­հա­նուր տի­պի հայ­տա­րա­րու­թյուն­ներ տա­լով‚ այ­նուա­մե­նայ­նիվ‚ մնալ իր ի­դեո­լո­գիա­յի և աշ­խար­հա­քա­ղա­քա­կան տես­լա­կա­նի շր­ջա­նակ­նե­րում։
Ակն­հայտ է‚ որ ընդ­դի­մա­դիր ու­ժե­րը եր­կու հիմ­նա­կան բևե­ռի են բա­ժան­վել։ Ա­ռա­ջի­նում «Բար­գա­վաճ Հա­յաս­տանն» է‚ «Հայ­րե­նի­քը» և «Դաշ­նակ­ցու­թյու­նը»։ Վեր­ջին­ներս շա­րու­նա­կում են հա­մա­տեղ հան­դի­պում­նե­րը‚ քն­նար­կում­նե­րը՝ խո­րաց­նե­լով ի­րենց հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը‚ ռե­սուրս­նե­րը միա­վո­րե­լու գոր­ծըն­թա­ցը։ Պետք է նկա­տել‚ որ այս ու­ժե­րը Ռու­սաս­տա­նի հետ սեր­տա­գույն հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կողմ­նա­կից են‚ ո­րոնք ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, ու­նեն ի­րենց սերտ ար­տա­քին քա­ղա­քա­կան կա­պե­րը աշ­խար­հա­քա­ղա­քա­կան այդ բևե­ռի հետ։ Չի բա­ցառ­վում‚ որ այդ բևե­ռին կա­րող են հա­րել նաև այն քա­ղա­քա­կան ու­ժե­րը‚ ո­րոնք առն­չու­թյուն ու­նեն ՀՀ երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի հետ։ Սա‚ սա­կայն‚ տե­սա­կա­նո­րեն‚ քա­նի որ դեռևս պարզ չէ‚ թե դա­տա­կան գոր­ծըն­թաց­նե­րում գտն­վող Քո­չա­րյա­նը կու­զե­նա՞ որևէ դե­րա­կա­տա­րում ու­նե­նալ հա­յաս­տա­նյան ա­պա­գա պրո­ցես­նե­րում։ Սա­կայն ակն­հայտ է‚ ե­թե վեր­ջինս միա­նա որևէ գոր­ծըն­թա­ցի‚ ա­պա կմիա­վոր­վի թերևս այս բևե­ռի հետ։


Ընդ­դի­մա­դիր մյուս բևե­ռի ա­ռանց­քում‚ ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ‚ կլի­նի ՀՀ եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյանն իր գլ­խա­վո­րած «Հան­րա­պե­տա­կան» կու­սակ­ցու­թյամբ։ Սերժ Սարգ­սյա­նը տե­սա­նե­լիո­րեն ակ­տի­վա­ցել է և ա­ռի­թը բաց չի թող­նում գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րին քն­նա­դա­տե­լու թե ար­տա­քին‚ թե ներ­քին քա­ղա­քա­կան աս­պա­րեզ­նե­րում‚ թե սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում։ Ո­րոշ վեր­լու­ծա­բան­նե­րի կար­ծի­քով՝ ՀՀԿ-ին մոտ կա­րող են լի­նել «Ազ­գա­յին օ­րա­կարգն» ու «Մեկ Հա­յաս­տա­նը»։ Այս բևե­ռին մոտ է կանգ­նած նաև Մի­քա­յել Մի­նա­սյա­նը։ Այս բևեռն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ա­ռու­մով ձգ­տում է ներ­կա­յա­նալ ա­վե­լի կոմպ­լե­մեն­տար‚ սա­կայն ըստ ռու­սա­կան կող­մի՝ ՀՀԿ-ն ու նրա ղե­կա­վար Սերժ Սարգ­սյանն ա­վե­լի շատ դի­տարկ­վում են որ­պես արևմտա­մետ‚ որ միշտ ա­ռիթն օգ­տա­գոր­ծել են‚ որ­պես­զի Հա­յաս­տա­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ուղղ­վա­ծու­թյու­նը թե­քեն դե­պի Արևմուտք կամ գո­նե փոքր-ինչ նվա­զեց­նեն Ռու­սաս­տա­նի դե­րա­կա­տա­րու­մը։
Այս­պի­սով՝ մենք ու­նենք ընդ­դի­մա­դիր եր­կու ուղ­ղու­թյուն‚ որ­տեղ տե­ղա­վոր­վում են այս դաշ­տում առ­կա ու­ժե­րը։


Նկա­տենք‚ որ այն բևե­ռը‚ ո­րի կազ­մում են ՀՅԴ-ն‚ ԲՀԿ-ն ու «Հայ­րե­նի­քը»‚ ըստ էու­թյան‚ այն ու­ժերն են‚ ո­րոնք‚ այս­պես կոչ­ված‚ թավ­շյա հե­ղա­փո­խու­թյան ըն­թաց­քում և դրա­նից հե­տո էլ սա­տա­րում էին հե­ղա­փո­խու­թյա­նը։ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ոչ միայն ա­պա­հո­վե­ցին Նի­կոլ Փա­շի­նյա­նի վար­չա­պետ դառ­նա­լու գոր­ծըն­թա­ցը խոր­հր­դա­րա­նում‚ այլև սկզբ­նա­կան ա­միս­նե­րին կոա­լի­ցիոն կա­ռա­վա­րու­թյան մաս էին կազ­մում։ Դե­յու­րե Նի­կոլ Փա­շի­նյա­նը հենց նրանց է պար­տա­կան վար­չա­պետ դառ­նա­լու հա­մար։ «Հայ­րե­նիք» կու­սակ­ցու­թյան և նրա ա­ռաջ­նորդ Ար­թուր Վա­նե­ցյա­նի մա­սին խո­սելն էլ ա­վե­լորդ է։ Այս գոր­ծիչն աս­պա­րեզ դուրս ե­կավ միայն իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո և երկ­րի առն­վազն երկ­րորդ դեմքն էր։ Ու­շագ­րավ է‚ որ այս ու­ժե­րը շատ ա­րագ դուրս ե­կան իշ­խա­նու­թյու­նից՝ հա­մալ­րե­լով ան­հաշտ ու ար­մա­տա­կան ընդ­դի­մու­թյան շար­քե­րը։
Այլ պատ­կեր է նախ­կին­նե­րի շուրջ։ Վեր­ջին­ներս‚ ո­րոնք տա­րօ­րի­նա­կո­րեն շատ հեշ­տու­թյամբ հանձ­նե­ցին իշ­խա­նու­թյու­նը‚ ին­չը կոնս­պի­րո­լո­գիա­կան վար­կած­նե­րի տե­ղիք է տա­լիս‚ շատ եր­կար ժա­մա­նակ ինչ-որ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի շր­ջա­նակ­նե­րում կար­ծես թե ան­ձեռ­նմ­խե­լի էին՝ ի տար­բե­րու­թյուն Ռո­բերտ Քո­չա­րյա­նի։ Պա­տա­հա­կան չէ‚ որ շա­տերն ըն­դգ­ծում են‚ որ հե­ղա­փո­խու­թյան օ­րե­րին մեր­ժե­ցին Սեր­ժին‚ սա­կայն ա­զա­տու­թյու­նից զրկ­վեց Ռո­բերտ Քո­չա­րյա­նը։ Սա­կայն ինչ-որ փու­լից սկ­սած՝ կար­ծես թե իշ­խա­նու­թյան հան­ձն­ման-ըն­դուն­ման պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը խախտ­վե­ցին‚ ին­չի պատ­ճա­ռով կտ­րուկ փոխ­վեց ՀՀԿ-ի ու Մի­քա­յել Մի­նա­սյա­նի մար­տա­վա­րու­թյու­նը։ Իր տե­սա­նյու­թե­րով Մի­քա­յել Մի­նա­սյանն ա­պա­մի­ֆա­կա­նաց­նում է Նի­կոլ Փա­շի­նյա­նին՝ ինչ-որ չա­փով բա­ցե­լով նաև թավ­շյա հե­ղա­փո­խու­թյան ի­րա­կան խո­հա­նո­ցը։ Վեր­ջին տե­սա­նյու­թում Մի­քա­յել Մի­նա­սյա­նը‚ կենտ­րո­նա­նա­լով ա­մեն ին­չի վրա‚ այ­նուա­մե­նայ­նիվ չա­սաց‚ թե ով է ե­ղել ե­փած ճա­շի խո­հա­րա­րը‚ այլ կերպ ա­սած՝ հե­ղա­փո­խու­թյան ի­րա­կան ճար­տա­րա­պե­տը։


Նկա­տենք‚ որ խոր­հր­դա­րա­նում կա մեկ ուժ՝ «Լու­սա­վոր Հա­յաս­տա­նը»‚ ո­րը թեև ֆոր­մալ ա­ռու­մով ընդ­դի­մա­դիր է‚ սա­կայն Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րան չդի­մե­լու պատ­մու­թյու­նից հե­տո լյուստ­րա­ցիա­յի են­թարկ­վեց‚ ու հաս­կա­նա­լի դար­ձավ‚ որ «Լու­սա­վոր Հա­յաս­տանն» ընդ­դի­մա­դիր ան­վա­նե­լը‚ մեղմ ա­սած‚ ճիշտ չէ։ Ըստ շատ վեր­լու­ծա­բան­նե­րի՝ սա դրա­կան պրո­ցես է‚ քա­նի որ ա­ռա­ջի­կա քա­ղա­քա­կան մար­տե­րից ա­ռաջ շատ կարևոր է‚ որ­պես­զի դաշ­տը մաքր­վի‚ և ընդ­դի­մա­դիր ձևա­ցող, սա­կայն իշ­խա­նա­մետ ու­ժե­րը բա­ցա­հայտ­վեն։ Պա­տա­հա­կան չէ‚ որ «Լու­սա­վոր Հա­յաս­տա­նի» ղե­կա­վար Էդ­մոն Մա­րու­քյա­նը հայ­տա­րա­րեց‚ որ իր դեմ ա­մե­նա­կա­տա­ղի պայ­քա­րը մղում են նախ­կին­նե­րը։ Ըստ էու­թյան‚ նա օգ­տա­գոր­ծեց նույն գոր­ծի­քա­կազ­մը‚ ինչ իր գոր­ծըն­կե­րը՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նը։ Մա­րու­քյա­նը‚ ընտ­րե­լով փա­շի­նյա­նա­կան մար­տա­վա­րու­թյու­նը‚ փոր­ձեց ա­մեն ինչ սև-սպի­տա­կի վե­րա­ծել և ար­դա­րաց­նել իր ան­գոր­ծու­թյու­նը՝ միա­միտ լսա­րա­նին ա­սե­լով‚ թե չի ցան­կա­նում ջուր լց­նել նախ­կին­նե­րի ջրա­ղա­ցին։


Այս­պի­սով՝ ընդ­դի­մա­դիր դաշ­տում տե­ղի է ու­նե­նում դիր­քա­վո­րում։ Ընդ ո­րում‚ այդ դիր­քա­վո­րում­նե­րը‚ ներ­քին զար­գա­ցում­նե­րը‚ պատ­րաս­տու­թյուն­նե­րը տե­ղի են ու­նե­նում իշ­խա­նու­թյան հա­մար ոչ բա­րեն­պաստ ար­տա­քին ֆո­նի վրա‚ ին­չը լրա­ցու­ցիչ հնա­րա­վո­րու­թյուն­ներ է տա­լիս ընդ­դի­մու­թյա­նը։ Եվ ընդ­դի­մու­թյու­նը չի կա­րող ի­րեն շռայ­լու­թյուն թույլ տալ ու չօգտ­վել իշ­խա­նու­թյան բա­ցա­հայտ տա­պա­լում­նե­րից։

Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 5067

Մեկնաբանություններ