Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Պուտին -2036. Պետդեպը չափազանց մտահոգ է

Պուտին -2036. Պետդեպը չափազանց մտահոգ է
03.07.2020 | 10:26

ԵՄ-ն կոչ է անում Ռուսաստանի իշխանություններին հետաքննել Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ թույլ տրված խախտումները՝ հունիսի 2-ին ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարի պոշտոնական ներկայացուցիչը: ԱՄՆ Պետդեպարտամենտը չափազան մտահոգ է փոփոխություններով, որ թույլ են տալիս Պուտինին մնալ իշխանությունը մինչև 2036-ը:

«Մենք գիտենք խախտումների մեջ մեղադրանքների մասին: Սպասում ենք, որ այդ տեղեկությունները դառնան համապատասխան ուսումնասիրության առարկա, խոսքը շատ լուրջ մեղադրանքների մասին է»՝ հայտարարել է Պետեր Ստանոն՝ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի պաշտոնական ներկայացուցիչը: Հայտարարությունը հնչել է Բրյուսելում բրիֆինգի ժամանակ՝ ի պատասխան լրագրողի հարցի: «ԵՄ-ն հույս ունի, որ Մոսկվան կշարունակի կատարել իր միջազգային պարտավորությունները, այդ թվում՝ ՄԻԵԴ-ի որոշումները»՝ հավելել է Ստանոն: (ՌԴ Սահմանադրության փոփոխություններով՝ սահմանվում է ՌԴ օրենքների գերակայությունը միջազգայինի նկատմամբ):


Քվեարկության ընթացքով և արդյունքներով մտահոգ են և Վաշինգտոնում: «Մենք անհանգստացած ենք տեղեկությամբ ռուսական կառավարության ձեռնարկած ջանքերի մասին՝ սահմանադրական փոփոխությունների քվեարկության արդյունքների մանիպուլյացիաների մասին»՝ հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը: «ԱՄՆ-ը նաև չափազանց մտահոգ է ընդունված փոփոխություններով, որ թույլ են տալիս Վլադիմիր Պուտինին իշխանություն մնալ մինչև 2036-ը»՝ հավելել է նա:
ՌԴ ԿԸՀ-ի տվյալներով՝ փոփոխություններին կողմ է քվեարկածների 77,92%, մասնակցությունը եղել է 65%: ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան հայտարարել է, որ «կասկած չունի» քվեարկության լեգիտիմության մեջ: «Ռուսական անկախ «Голос» ասոցիացիան և արդյունքները, և մասնակցությունը անվանել է կեղծված»՝ գրել է «Коммерсант»-ը: Քվեարկության նախօրեին (հունիսի 18- 24) սոցիոլոգ Սերգեյ Բելանովսկու հարցման տվյալներով՝ Վլադիմիր Պուտինի ժամկետների զրոյացմանը կողմ է ընտրողների միայն 24%-ը, դեմ՝ 76%:
RFI


Հ.Գ. ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հուլիսի 2-ին հայտարարել է, որ Կրեմլում քվեարկությունը համարում են տրիումֆ: «Փաստացի՝ դե ֆակտո նախագահ Պուտինին վստահության տրիումֆալ հանրաքվե կայացավ: Հեշտ էր կանխատեսել փոփոխությունների թեմայի մեծ հետաքրքրությունը, բայց, իհարկե, մասնակցության բարձր տոկոսն ու աջակցության բարձր տոկոսը շատ բարդ էր կանխատեսել»՝ ասել է Պեսկովը: ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել բոլորին, որ աջակցել են փոփոխություններին: «Ես ուզում եմ շնորհակալության խոսքով դիմել Ռուսաստանի քաղաքացիներին: Շատ շնորհակալ եմ աջացության ու վստահության համար»՝ ասել է Պուտինը: Պեսկովը, իհարկե, չափազանց համեստ է՝ Ռուսաստանում վաղուց բոլոր ընտրությունների ու հանրաքվեների արդյունքները ոչ թե կանխատեսում, այլ՝ ծրագրում են: Ու՝ ստանում են արդյունքը՝ հայր ցարի համար: Հանրաքվեն՝ հանրաքվե, բնավ էլ փաստ չէ, որ Պուտինը նախագահելու է մինչև 2036-ը: Կյանք է, ինչ ասես կարող է լինել: Գուցե հենց ինքը չցանկանա Կրեմլում ապրել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9631

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ