38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Պար­զա­գույն սիլ­լո­գիզ­մի բար­դու­թ­յուն­նե­րը

Պար­զա­գույն սիլ­լո­գիզ­մի բար­դու­թ­յուն­նե­րը
09.06.2020 | 00:13
«a) Կո­րո­նա­վի­րու­սը պա­տե­րազմ է հայ­տա­րա­րել Հա­յաս­տա­նին,
b) Պա­տե­րազ­մը վա­րե­լու բեռն ըն­կած է իշ­խա­նու­թյան ու­սե­րին,
c) Ով պայ­քա­րում է իշ­խա­նու­թյան դեմ, կա­մա թե ա­կա­մա դա­վա­ճա­նում է ազ­գին։ Պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ներ­քա­ղա­քա­կան պայ­քա­րը խե­լա­հե­ղու­թյուն է, ո­րը ոչ մի ար­դա­րա­ցում չու­նի»։ Պարզ, հա­կիրճ, հան­ճա­րեղ, որևէ ա­ռար­կու­թյուն հի­մա­րու­թյուն է: Բայց սիլ­լո­գիզ­մի հե­ղի­նակ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի ա­մե­նա­կարճ հոդ­վա­ծը կլի­ներ ան­հեր­քե­լի, ե­թե իշ­խա­նու­թյու­նը ԳԻ­ՏԱԿ­ՑԵՐ, որ «պա­տե­րազ­մը վա­րե­լու բեռն» իր ու­սե­րին է: Իշ­խա­նու­թյու­նը ա­նում է հա­կա­սա­կան հայ­տա­րա­րու­թյուն­ներ, կա­յաց­նում խնդ­րա­հա­րույց ո­րո­շում­ներ, որ ինքն էլ չի կա­տա­րում: 11 ՄԻ­ԼԻՈՆ ԲՆԱԿ­ՉՈՒ­ԹՅՈՒՆ ՈՒ­ՆԵ­ՑՈՂ ՀՈՒ­ՆԱՍ­ՏԱ­ՆՈՒՄ ԳՐԱՆՑ­ՎԵԼ Է ԿՈ­ՐՈ­ՆԱ­ՎԻ­ՐՈՒ­ՍԻ 3000 ԴԵՊՔ, 180 ՄԱՀ: Հու­նաս­տա­նին հա­ջող­վել է խու­սա­փել պան­դե­միա­յի լուրջ վնաս­նե­րից՝ մա­յի­սի սկզ­բից կոշտ լոկ­դաու­նով: 11-մի­լիո­նա­նոց Հու­նաս­տա­նը կա­րո­ղա­ցավ, 3-մի­լիո­նա­նոց Հա­յաս­տա­նը՝ ոչ: Ֆրան­սիա­յում կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­վա­րա­կը վե­րահս­կո­ղու­թյան տակ է, հու­լի­սի կե­սից եր­կիրն ի­րեն թույլ կտա վե­րա­դարձ սո­վո­րա­կան կյան­քին՝ վկա­յում են COVID-19-ի ԿԱ­ՌԱ­ՎԱ­ՐԱ­ԿԱՆ ԳԻ­ՏԱ­ԿԱՆ ԽՈՐ­ՀՐ­ԴԻ զե­կույ­ցի վեր­ջին տվյալ­նե­րը: Գի­տա­կան խոր­հր­դի նա­խա­գահ Ժան-Ֆրան­սուա Դելֆ­րե­սին ա­սել է՝ հա­մա­ճա­րա­կի վե­րահս­կո­ղու­թյան հա­մար իշ­խա­նու­թյուն­ներն ու­նեն անհ­րա­ժեշտ գոր­ծիք­նե­րը՝ թես­տեր, հի­վանդ­նե­րի մե­կու­սաց­ման հա­մա­կարգ և նրանց շփում­նե­րի բա­ցա­հայ­տում, բա­վա­րար տե­ղեր հի­վան­դա­նոց­նե­րում: Գի­տա­կան խոր­հուր­դը նա­խա­պատ­րաս­տել է 4 սցե­նար, ներ­կա­յաց­րել նա­խա­գա­հին ու կա­ռա­վա­րու­թյա­նը հու­նի­սի 2-ին, հրա­պա­րա­կել հու­նի­սի 4-ին: Պրո­ֆե­սոր Դելֆ­րե­սին խնդ­րել է «բո­լոր հա­մերկ­րա­ցի­նե­րին, նույ­նիսկ ա­մե­նա­լա­վա­տե­սա­կան սցե­նա­րի դեպ­քում շա­րու­նա­կել հա­մա­ճա­րա­կի դեմ պայ­քա­րի բո­լոր մի­ջոց­նե­րը պահ­պա­նել»: Մի­ջոց­նե­րը թվարկ­ված են զե­կույ­ցում: «Ար­գել­քա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րը» ֆի­զի­կա­կան տա­րա­ծու­թյունն է (սո­ցիա­լա­կան տա­րա­ծու­թյուն ան­վա­նու­մը խոր­հուրդ չի տա­լիս կի­րա­ռել Ֆրան­սիա­յի ա­կա­դե­միան), հա­սա­րա­կա­կան վայ­րե­րում դի­մակ կրե­լը, «ե­թե հնա­րա­վոր չէ տա­րա­ծու­թյուն պա­հել»: «Վի­րու­սի մա­սին բո­լոր նոր գի­տե­լիք­նե­րը հիմք են՝ դի­մակ­նե­րը օգ­տա­գոր­ծել հա­սա­րա­կա­կան վայ­րե­րում և պար­բե­րա­բար օ­դա­փո­խել փակ տա­րածք­նե­րը»՝ նշ­ված է Գի­տա­կան խոր­հր­դի զե­կույ­ցում, ո­րին ան­դա­մակ­ցում են 11 փոր­ձա­ռու փոր­ձա­գետ­ներ: Վե­րահս­կո­ղու­թյան մի­ջոց­նե­րը զե­կույ­ցի հե­ղի­նակ­նե­րը ո­րո­շար­կել են ԹԵՍ­ՏԱ­ՎՈ­ՐԵԼ-ԲԱ­ՑԱ­ՀԱ­ՏԵԼ-ՄԵ­ԿՈՒ­ՍԱՑ­ՆԵԼ շղ­թա­յով: Բա­ցա­հայ­տե­լը են­թադ­րում է գտ­նել նրանց, որ շփում­ներ են ու­նե­ցել հի­վանդ­նե­րի հետ: Թե­պետ հի­մա ի­րա­վի­ճա­կը վե­րահս­կո­ղու­թյան տակ է, գի­տա­կան խոր­հուր­դը զգու­շաց­նում է՝ իշ­խա­նու­թյուն­նե­րը պետք է պատ­րաստ լի­նեն 4 սցե­նար­նե­րից յու­րա­քան­չյու­րին:
Ա­ռա­ջին ան­գամ ու­զում եմ ֆրան­սիա­ցի լի­նել, ո­րով­հետև ու­զում եմ Հա­յաս­տա­նում.
1. Ստեղծ­վի կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի կա­ռա­վա­րա­կան գի­տա­կան խոր­հուրդ:
2. Գի­տա­կան խոր­հուր­դը մշա­կի կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի սցե­նար­ներ:
3. Կա­ռա­վա­րու­թյան ո­րո­շում­նե­րը հիմն­վեն գի­տա­կան խոր­հր­դի եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րի վրա:
4. ՀՀ ԳԱԱ-ն տե­սա­կետ հայտ­նի կո­րո­նա­վի­րու­սի մա­սին, թե­կուզ հայ­տա­րա­րի, որ սկիզբ է ա­ռել ՈՒ­հա­նից, բայց ԻՆՉ-ՈՐ խոսք ա­սի, չլ­ռի, ա­սես՝ գո­յու­թյուն չու­նի:
5. Վեր­ջա­պես նշա­նակ­վի ՀՀ գլ­խա­վոր հա­մա­ճա­րա­կա­բան, գու­ցե այդ դեպ­քում կի­մա­նանք՝ բնակ­չու­թյան քա­նի՞ տո­կոսն է վա­րակ­ված ու ե՞րբ է լի­նե­լու պի­կը:
6. Հի­վանդ վար­չա­պե­տը իր ճե­պազ­րույց­նե­րը չհա­մա­րի կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի մի­ջոց, դա­դա­րի ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի մամ­լո խոս­նակ աշ­խա­տել ու կո­րո­նա­վի­րու­սի հաշ­վա­պա­հու­թյուն ներ­կա­յաց­նել: Ո­չինչ է հայ­տա­րա­րու­թյու­նը, որ քայ­լում ենք դժոխ­քի մի­ջով, ե­թե չի կա­տար­վում հի­վան­դա­նո­ցա­յին բո­լոր մի­ջոց­նե­րի մո­բի­լի­զա­ցիա, ե­թե չկան թո­քե­րի օ­դա­փո­խու­թյան սար­քեր, ե­թե չի ար­վում ՀԱ­ՄԱ­ՏԱ­ՐԱԾ թես­տա­վո­րում՝ զա­տե­լու հի­վանդ­նե­րին ու ա­ռողջ­նե­րին, ե­թե մշակ­ված չէ տա­նը մե­կու­սա­ցած­նե­րի բու­ժօգ­նու­թյան ԼՈ­ԳԻՍ­ՏԻ­ԿԱ:
Հե­ռա­խո­սով կո­րո­նա­վի­րուս բու­ժե­լը հայ­կա­կան «ներդ­րում է» բժշ­կա­գի­տու­թյան մեջ: Վա­րա­կա­կիր­նե­րի կտ­րուկ ա­ճի պատ­ճա­ռը պա­րե­տա­տան ո­րո­շումն էր՝ ա­նախ­տա­նիշ և թույլ ախ­տա­նիշ­նե­րով­նե­րին տուն ու­ղար­կե­լը՝ ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գի սպառ­ված ռե­սուրս­նե­րի պատ­ճա­ռա­բա­նու­թյամբ: Բայց կա՞ր ՌԵԱԼ գույ­քագ­րում: Պա­րե­տա­տան խն­դի­րը ռե­սուրս­նե­րը բազ­մա­պատ­կելն էր: ՉԻ ԱՐ­ՎԵԼ: Պետք է վե­րա­գոր­ծար­կել «սուրբ Ար­սե­նի» օպ­տի­մա­լաց­րած բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րը՝ Երևա­նի հա­կա­տու­բեր­կու­լյո­զա­յին դիս­պան­սե­րը, «Ար­մե­նի­կում» բժշ­կա­կան կենտ­րո­նը: Ե­թե կո­րա­նա­վի­րու­սը պա­տե­րազմ է, պի­տի գոր­ծել ռազ­մա­կան տրա­մա­բա­նու­թյամբ, ոչ թե նա­խա­րա­րի ըն­կեր­նե­րի փող աշ­խա­տե­լու սկզ­բուն­քով: ՈՒ ի՞նչ ե­ղավ կո­րո­նա­վի­րու­սից մա­հա­ցած­նե­րի դիա­հեր­ձա­րա­նը: Չի ստեղծ­վում՝ հե­տա­գա դա­տա­վա­րու­թյուն­նե­րից խու­սա­փե­լու՞ հա­մար: Գա­լու է մա­հե­րի հա­մար պա­տաս­խան տա­լու ժա­մա­նա­կը: Վա­րա­կա­կիր­նե­րի «խոր սոր­տա­վոր­ման» ու ժա­մա­նա­կին բու­ժօգ­նու­թյուն չս­տա­ցած հի­վանդ­նե­րի մահ­վան մա­սին հայ­տա­րա­րե­լու փո­խա­րեն հի­վան­դա­նոց­նե­րը պետք էր աշ­խա­տեց­նել ոչ թե հի­մա, այլ փետր­վա­րից, երբ, պարզ­վում է, ար­դեն ե­ղել է կո­րո­նա­վի­րու­սը Հա­յաս­տա­նում ու բուժ­վել «Նոր­քի» ին­ֆեկ­ցիո­նում, թե­պետ պաշ­տո­նա­պես մար­տի 1-ին է ա­ռա­ջին վի­րու­սա­կիրն ար­ձա­նագր­վել: Թե՞ բո­լորս սխալ ենք հաս­կա­ցել բժշ­կին:
7. Պա­րե­տա­տան նիս­տում պետք է քն­նարկ­վի այլ եր­կր­նե­րից օգ­նու­թյուն ստա­նա­լու հար­ցը, այ­լա­պես դի­լե­տան­տու­թյու­նը մեզ դարձ­րել է աշ­խար­հի այն եր­կի­րը, որ­տե­ղից կո­րո­նա­վի­րու­սը կհե­ռա­նա վեր­ջի­նը ու կվե­րա­դառ­նա ա­ռա­ջի­նը:
Սա է հան­ճա­րեղ ու ան­խո­տե­լի սիլ­լո­գիզ­մի մեր կո­րը՝ ձա­խող­վում են պա­րետն ու ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը, հրա­ժա­րա­կան է տա­լիս ՊԵԿ նա­խա­գա­հը: Ա­ռանց բա­ցատ­րու­թյան: Հրա­ժա­րա­կանն ըն­դուն­վում է ու հա­ջորդ օ­րը նոր նա­խա­գահ նշա­նակ­վում՝ Է­դուարդ Հով­հան­նի­սյա­նը: Ի­մա՝ հե­ռա­ցավ չքայ­լած­նե­րից ևս մե­կը, որ ու­նի պրո­ֆե­սիո­նա­լի համ­բավ: Ի­րո՞ք ՔՊ-ն գոհ չի ե­ղել Ա­նա­նյա­նից` հա­մա­րե­լով փա­փուկ կա­ռա­վա­րիչ, օ­լի­գարխ­նե­րին չպատ­ժող տե­սակ, ի­րո՞ք նրան չի ներ­վել, որ ա­սել է. «Բո­լոր դեպ­քե­րում չէ, որ պետք է պաշ­տոն­նե­րից հա­նենք մարդ­կանց ու ե­րի­տա­սարդ ան­փորձ կադ­րե­րով փո­խա­րի­նենք»: Ի տար­բե­րու­թյուն հրա­ժա­րա­կան տված բնա­պահ­պա­նու­թյան նա­խա­րա­րի՝ նա ու­ժեղ ֆի­գուր է, և հաշ­վի առ­նե­լով ու­ժեղ ֆի­գուր­նե­րի հրա­ժա­րա­կան­նե­րի հե­տա­գի­ծը՝ հարց է ծա­գում՝ դե­պի ու՞ր է գնա­լու Դա­վիթ Ա­նա­նյա­նը: Եվ՝ ին­չու՞ գնաց: Վատ աշ­խա­տան­քի պատ­ճա­ռո՞վ՝ ինչ­պես իր ա­սու­լի­սում պաշ­տո­նյա­նե­րի մի մա­սի հե­ռա­նա­լը ո­րա­կել էր վար­չա­պե­տը: Թե՞ կո­րո­նաճգ­նա­ժա­մա­յին Հա­յաս­տա­նում պա­հանջ­ված հար­կա­հա­վա­քու­թյան հույս չու­նի: Կամ՝ հոգ­նել էր Նի­կոլ Փա­շի­նյա­նի ան­վերջ-ան­տե­ղի մի­ջամ­տու­թյուն­նե­րից՝ սկ­սած դրո­շի դիր­քի պատ­ճա­ռով աշ­խա­տա­կից ա­զա­տե­լուց մինչև Ա­րա­րա­տյան մաք­սա­տա­նը մարդ­կանց կու­տա­կում­նե­րը: Դա­վիթ Ա­նա­նյա­նը հե­ռա­ցավ, որ աշ­խա­տան­քից չա­զա­տի՞ Մհեր Մար­տի­րո­սյա­նին։ Նի­կոլ Փա­շի­նյա­նի «կո­րո­նա­լու­սան­կար­նե­րից» հե­տո այդ սկզ­բուն­քով որևէ պաշ­տո­նյա չպի­տի մնա տե­ղում: Ոս­տի­կա­նա­պե­տից նա­խա­րար­ներ՝ բո­լորն էլ բա­րե­հա­ջող պաշ­տո­նա­վա­րում են: Մեր «սիլ­լո­գիզ­մը» ան­բա­ցատ­րե­լի է: Ան­դր­սահ­մա­նա­յին խո­հա­նոց­նե­րից հա­յաս­տա­նյան Հի­սու­սի հա­վակ­նու­թյուն­ներ ներ­կա­յաց­նող նախ­կին թիվ 1 փե­սա­յի, որ այդ­պես էլ չդար­ձավ թիվ 1-ը երկ­րում, յու­րա­քան­չյուր «հայտ­նու­թյա­նը» հա­ջոր­դում է միևնույն ու ա­նի­մաստ դար­ձած՝ վար­չա­պե­տի հրա­ժա­րա­կա­նի ռեֆ­րե­նը: Դա է «քա­ղա­քա­կա­նու­թյան» պատ­կե­րա­ցու­մը Հա­յաս­տա­նում: Ան­ցյալ շա­բաթ հն­չեց և տեղ­նու­տե­ղը հա­կա­դարձ­վեց ևս մեկ հայ­տա­րա­րու­թյուն, որ կա­րող է զար­գա­ցում­ներ ու­նե­նալ: «Կա­ռա­վա­րու­թյան ոչ թե 97, այլ 100 տո­կո­սը պետք է փոխ­վի», հայ­տա­րա­րեց ԲՀԿ նա­խա­գահ Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը քաղ­խոր­հր­դի հրա­տապ նիս­տում: Նա հի­շեց­րեց, որ երբ հայտ­նի դար­ձավ կա­ռա­վա­րու­թյան կա­ռուց­ված­քը, ծրա­գի­րը, կազ­մը, ինքն ար­դեն ա­սել է, որ այդ կազ­մով հնա­րա­վոր չէ այդ խոս­տում­նե­րը կա­տա­րել։ «Հիմ­նա­կան խն­դի­րը, որ այդ կազ­մի մեջ կան մար­դիկ, պա­տաս­խա­նա­տու­ներ, կա­ռա­վա­րիչ­ներ, որ ի­րա­կան կյան­քում քա­րը քա­րին չեն դրել, ոչ մի ո­լորտ չեն ղե­կա­վա­րել, կա փոր­ձի պա­կաս, և դա հաս­կա­նա­լի էր, որ դա ի­րա­կա­նու­թյուն չէր դառ­նա»,- ա­սաց Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը։ Հա­վարտ հայ­տա­րա­րեց. «Որ­պես քա­ղա­քա­կան ու­ժի ղե­կա­վար և որ­պես ՀՀ քա­ղա­քա­ցի, ում հա­մար մշ­տա­պես կարևոր է ե­ղել իր երկ­րի անվ­տան­գու­թյու­նը, կարևոր է ե­ղել երկ­րի բա­րե­կե­ցու­թյունն ու բար­գա­վա­ճու­մը, դի­մում եմ Հա­յաս­տա­նի, Սփյուռ­քի, Ար­ցա­խի բո­լոր կա­րող և ա­ռողջ ու­ժե­րին. հա­մախ­մբ­վենք, միա­վո­րենք մեր ու­ժե­րը հա­նուն մեր երկ­րի ա­պա­գա­յի»: Գրե­թե նա­խընտ­րա­կան ե­լույթ: Բայց ընտ­րու­թյուն­նե­րը հե­ռու են: «Կար­ծում եմ՝ պա­րոն Ծա­ռու­կյա­նը պար­զա­պես մտա­հոգ­ված է մի շարք քրեա­կան գոր­ծե­րի ըն­թաց­քով, ո­րոնք վե­րա­բեր­վում են փո­ղե­րի լվաց­մա­նը, ընտ­րա­կա­շառք բա­ժա­նե­լուն, հար­կե­րից խու­սա­փե­լուն, կո­ռուպ­ցիա­յին,- պա­տաս­խա­նեց վար­չա­պե­տի խոս­նակ Մա­նե Գևոր­գյա­նը:- Ե­թե պա­րոն Ծա­ռու­կյա­նը կար­ծում է, որ իր քա­ղա­քա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը կշե­ղեն քն­նու­թյան բնա­կա­նոն ըն­թաց­քը, սխալ հաշ­վարկ է, ո­րով­հետև Հա­յաս­տա­նում բո­լո­րը հա­վա­սար են օ­րեն­քի ա­ռաջ, նաև՝ ա­պօ­րի­նի ձեռք բեր­ված գույ­քը բռ­նա­գան­ձե­լու մա­սին օ­րեն­քի ա­ռաջ, ո­րով մտա­հոգ­վե­լու ա­ռիթ նույն­պես պա­րոն Ծա­ռու­կյա­նը կա­րող է ու­նե­նալ»: Հայ­տա­րա­րու­թյու­նը տե­ղին կլի­ներ, ե­թե հն­չեր ոչ թե վար­չա­պե­տի, այլ ՔՊ խոս­նա­կի կա­տար­մամբ, գո­նե ԱԺ «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վա­րի: Փաս­տա­ցի՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ԲՀԿ նա­խա­գա­հին միան­գա­մից բարձ­րաց­րեց մի քա­նի աս­տի­ճան՝ պա­տաս­խա­նե­լով իր խոս­նա­կի մա­կար­դա­կով, ի­րո՞ք այդ­պես է: Թե՞ հեր­թա­կան ա­պա­ցույցն է՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ոչ մի քն­նա­դա­տու­թյուն չի ըն­դու­նում: Թե­պետ Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը միան­գա­մայն ճիշտ է կա­ռա­վա­րու­թյան կա­ռուց­ված­քի, կադ­րե­րի, ծրագ­րե­րի, ներդ­րում­նե­րի, որևէ տե­սա­կետ չլ­սե­լու ա­ռու­մով: Բան­կա­յին հա­մա­կար­գի, սո­ցիա­լա­կան ծրագ­րե­րի, ար­տա­քին քա­ղա­քա­կան խն­դիր­նե­րի մա­սով ճիշտն ու պո­պու­լիզ­մը խառն են: Մյուս կող­մից՝ ու­նի՞ Գա­գիկ Ծա­ռու­կա­նը ազն­վու­թյան, ար­դա­րու­թյան մա­սին խո­սե­լու ի­րա­վունք։ Հյու­սիս-Հա­րա­վի գոր­ծի նա­խաքն­նու­թյու­նը շա­րու­նակ­վում է, 20 մի­լիարդ դրա­մի չա­րա­շա­հում կա, բազ­մա­թիվ տեն­դեր­նե­րի ա­նօ­րի­նա­կան ստա­ցում, ա­նօ­րի­նա­կան սե­փա­կա­նաշ­նոր­հում, հար­կե­րից խու­սա­փում՝ քրեա­կան գոր­ծե­րը ըն­թաց­քի մեջ են… Գա­գիկ Ծա­ռու­կյա­նին կա­րե­լի է մե­ղադ­րել, որ լռում էր, և միայն նույն դաշ­տում Ար­թուր Վա­նե­ցյա­նի քա­ղա­քա­կա­նու­թյուն մտ­նե­լը ստի­պեց խո­սել, երբ տե­սավ, որ ռու­սա­կան հո­ղը ոտ­քի տա­կից գնում է, մր­ցա­կից են ստեղ­ծում ու ի­րեն կա­րող են «դուրս գրել»: ՔՊ-ի կոշտ հա­կա­դար­ձու­մը ԲՀԿ-ին ու­ղար­կում է ու­ղիղ Ար­թուր Վա­նե­ցյա­նի գիր­կը, ձևա­վո­րե­լով «Բար­գա­վաճ Հայ­րե­նիք»: Հա­վե­լեք ՀՅԴ-ին ու կս­տա­նաք դա­սա­կան ե­ռյա­կի նոր ձևա­չափ, որ­տեղ ՀՀԿ-ն ներ­կա է հո­գե­պես, այն ՀՀԿ-ն, որ 2015-ին ֆի­զի­կա­պես «բամ­փել» էր Գա­գիկ Ծա­ռու­կյա­նի գլ­խին, իսկ այ­սօր քնք­շո­րեն սի­րում է նրան: Մի՞­թե ԲՀԿ-ն այդ­պես էլ մնա­լու է կու­սակ­ցու­թյուն, ո­րի ա­ռա­քե­լու­թյու­նը ինչ-որ ու­ժի սա­տե­լիտ կամ պատ­վան­դան լի­նելն է: Խն­դի­րը Գա­գիկ Ծա­ռու­կյա­նի ան­ձի մեջ է՝ օ­լի­գարխ ու կու­սակ­ցա­պետ: Որևէ այլ կու­սակ­ցա­պե­տի պա­րա­գա­յում ԲՀԿ-ն գո­յու­թյուն չի ու­նե­նա՝ ո՞վ է փող տա­լու կու­սակ­ցու­թյուն պա­հե­լու հա­մար: Սա է ի­րա­կան հայ­կա­կան «սիլ­լո­գիզ­մը», որ դա­սա­կան սիլ­լո­գիզմ­նե­րը դարձ­նում է ան­վա­վեր, քա­ղա­քա­կա­նու­թյու­նը՝ կա­խյալ-կան­խա­տե­սե­լի՝ կտ­րե­լով հա­սա­րա­կու­թյու­նից ու ի­րա­կա­նու­թյու­նից: Ա­վաղ:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ. Գ. Հա­յաս­տա­նին ոչ միայն կո­րո­նա­վի­րուսն է պա­տե­րազմ հայ­տա­րա­րել: Հա­յաս­տա­նին պա­տե­րազմ են հայ­տա­րա­րել դի­լե­տան­տու­թյու­նը, անձ­նիշ­խա­նու­թյու­նը և մար­դը, որ մե­նա­կու­թյու­նից չի վա­խե­նում ու բո­լոր հար­ցե­րում խոր­հր­դակ­ցում է ըն­տա­նի­քի հետ, ի­մա՝ ինքն իր հետ: Եվ հա­վակ­նում է հաղ­թել կո­րո­նա­վի­րու­սին բժշ­կա­կան 0 գի­տե­լիք­նե­րով ու պո­պու­լիզ­մով: Մար­դը, որ կար­ծում է՝ դժոխ­քի հա­կա­ռա­կը դրախտն է՝ Հի­սու­սի իր պրի­մի­տիվ «սիլ­լո­գիզ­մը» այդ­քա­նին է հե­րի­քում: Դուք սիլ­լո­գիզ­մի հա­մար չեք: Միակ սիլ­լո­գիզ­մը՝ մի վա­րակ­վեք ու մի վա­րա­կեք: Դի­մա­կա­վոր­վեք՝ մինչև անց­նի վտան­գը: Եվ՝ մի դա­վա­ճա­նեք ինք­ներդ ձեզ, ապ­րե­լու ձեր ի­րա­վուն­քին, Աստ­ծո պատ­կե­րին ու նմա­նու­թյա­նը: Ողջ լե­րուք:
Դիտվել է՝ 6994

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ