2020 թ. Մայիսի 28. 1918 թ. պատերազմի հերոսները զոհվել են ոչ այս Հայաստանի համար
02.06.2020 | 00:39
Արդեն հետևում են մնացել և Մայիսի 9-ը, և Մայիսի 28-ը։ 8 տարի մայիսին ես մշտապես գրում և հիշեցնում եմ Հայաստանի հասարակությանը, որ գարնան վերջին ամիսն առանձնահատուկ ժամանակ է ողջ հայության համար։ Եվ այդ տեսակետը միշտ եմ պնդելու։ Ոչ պակաս հետևողականորեն եմ պնդում, որ Հայաստանի Անկախության օրը հենց Մայիսի 28-ն է, ոչ թե «Անկախություն» բառի սեպտեմբերյան ՀՀՇ-ական ծաղրանկարը։ Բացատրությունը պարզ է. 1918 թ. անկախությունը մեր նախնիները նվաճել են զենքը ձեռքներին, պաշտպանվելով թուրքերից ու մուսավաթական հրոսակներից, հայերը պատերազմել են պանթուրքիզմի դեմ։ Իսկ 1991-ի սեպտեմբերին ոչ ոք մեզ վրա չէր հարձակվել, ոչ ոք չէր ստիպում ինչ-որ բան անել կամ չանել, ԽՍՀՄ-ն ինքնիրեն մարում էր, և այն «վերացրին»։ Այն ընդամենն անկախության վերականգնում էր, ոչ թե հենց անկախությունն ինքը, և Առաջին հանրապետությունը դրա ապացույցն է։ Մեր ազգային սրբարանի՝ «Հայոց մայիսյան հաղթանակների», հիմքի առաջին քարը դրվել է հենց 102 տարի առաջ, ոչ թե 1991-ին։
Այժմ Երևանում «քեֆ են անում» ՀՀՇ-ի սաները, որոնց սիրելի են «տերպետրոսյանական» թրքասիրական խաղերը։ Հարգի չէ Հայոց ցեղասպանության ակունքների մասին խոսելը, ահա և չեղարկեցին Եղեռնի զոհերի հուշահամալիր համաժողովրդական երթը։ Ավելի ստոր բան դժվար էր մտածել։ Բայց միևնույն է, մայիսը հայոց հաղթանակների ամիսն է, ով և ինչպես էլ փորձի հայ ժողովրդի վզին փաթաթել «սիրիր թուրքին» ցնորքը։ Եվ որպեսզի հայության միջից մեկընդմիշտ չքանա ամենաչնչին «ձգտումը դեպի թուրքը», երկրի քաղաքացիները պետք է պահանջեն, որ որևէ իշխանություն հենց Մայիսի 28-ը ճանաչի Հայաստանի Անկախության օր։ Որևէ մեկն ուզում է ինչ-որ բան նշել նաև սեպտեմբերի՞ն։ Խնդիր չկա. օրենսդիրները կարող են Անկախության վերականգնման օր սահմանել։ Բայց 1918 թ. մայիսի իրադարձությունների մասին մեր ժողովրդի հիշողությունը ոչ ոք և ոչ մի ձևով չպետք է ջնջի։
1918 թիվ... Եղեռնը շարունակվում է, շուրջը կայսրություններ են խորտակվում։ Ծառացած է հայ ժողովրդի ֆիզիկական գոյատևման հարցը։ Եվ գտնվում են խորքային հոգեկան ուժեր. ժողովուրդը կենտրոնացնում է կամքը։ 1918 թ. մայիսի 28. ահա Հայաստանի անկախության հայկական պետականության վերականգնման իսկական օրը։ Որովհետև այդ ամսաթիվը կապված է օսմանցի մարդասպանների նկատմամբ հայկական բանակի փառահեղ հաղթանակների հետ։ Բայց, սկսած ՀՀՇ-ի իշխանության շրջանից, արդի Հայաստանում, մտածված կերպով կամ անխելքությունից, բոլոր տարիներին նվազեցվել է 1918 թ. մայիսյան այն օրերի նշանակությունը։ Պետական անկախության 1991 թ. վերականգնումը չկապելով 1918 թ. մայիսի հետ՝ հանրապետության 90-ականների տերերը ոտնահարել են պատմական արդարությունը։ Դեռ լավ է, որ խելքները հերիքել է Հայաստանի Հանրապետությունը նաև Առաջին հանրապետության իրավահաջորդ հռչակելուն. չէ՞ որ 1918-ին Արցախն էլ «ինչ-որ մեկինը» չէր՝ բացի Արցախի հայերից և Արցախահայերի Ազգային խորհրդից, Նախիջևանն էլ Առաջին հանրապետության անկապտելի մասն էր, Կարսի մարզն էլ հայկական էր և այլն։ Վիրավորական է ահա թե ինչը. Հայաստանի իշխանությունների կողմից 1918 թ. մայիսի 28-ի նկատմամբ արհամարհական վերաբերմունքի պատճառով մեր երկրում քչերն են հիշում և ավելի քչերը պատվում 1918 թ. մայիսի հերոսներին։ Ամոթ է, Հայաստանի քաղաքացիներ, մի՞թե այդպես են հոգ տանում հայրենիքում ապրելու իրավունքը թշնամու դեմ պայքարում նվաճած նախնյաց հիշատակի մասին։ Պետք է հիշել ոչ միայն Արամ Մանուկյանին (ոչ թե ՀՀՇ-ական Արամ Մանուկյանին, այլ 1918-ի դաշնակցական Արամ Մանուկյանին) կամ Անդրանիկին ու Նժդեհին։ Պետք է հիշել ու պատվել բոլորին, ովքեր մարտնչել են 1918-ի մայիսին։
Հայաստանի երիտասարդ քաղաքացիների այսօրվա սերունդն արժանի՞ է 1918 թ. հերոսների հիշատակի գոնե մի փոքրիկ կտորին։ Ո՛չ։ Որովհետև երկիրն այժմ կառավարում են բանակում ծառայելուց խուսափածները (պատճառները կարևոր չեն. եղել են տասնյակհազարավոր և՛ սովորողներ, և՛ «տափակաթաթություն» կամ այլ տկարություն ունեցողներ, որոնք 1991-94 թթ. մարտի են նետվել հանուն հայության) և վախկոտները։ Եվ այսօրվա երիտասարդներն ուրախ են հենց այդ հանգամանքի համար. ինչու՞ հիշեն Սիլիկյանի, նույն Արամ Մանուկյանի, Դրաստամատ (Դրո) Կանայանի, Թովմաս Նազարբեկովի, Անդրանիկի, Խանասորի Վարդանի, հորեղբորորդիներ Դանիել բեկ և Պողոս բեկ Փիրումյանների, Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի այլ հերոսների անունները։ Նրանք ուզում են «լավ ապրել» ու համբուրվել-եղբայրանալ թուրքի հետ։ Նրանք ուզում են Լանզարոտի և Ստամբուլի կոնվենցիաները։ Աստված գիտե, թե էլ ինչ են ուզում, բայց ոչ իրենց ազգի պատմության հիշողությունը, ոչ 1918 թ. զոհվածների հիշատակի նկատմամբ հարգանքը։ Եվ՝ ոչ միայն 1918-ի։ Նրանց պետք չէ 1991-94 թթ. ազատամարտի մասին հիշողությունը, պետք չեն այդ պատերազմի հերոսները, ինչպես պետք չեն 20-րդ դարի սկզբի պատերազմի հերոսները։ Նրանց պետք չէ բանակի և բանակային կարգապահության նկատմամբ հարգանքը։ Նրանց երևի ձեռնտու է միայն «երջանկությունը Լիխտենշտայնի կամ Լյուքսեմբուրգի ձևով», միայն թե անաշխատ փողեր ստանան «դրամաշնորհների» կամ «պարգևավճարների» տեսքով։
Հայաստանն ինչո՞վ է եկել Մայիսի 28-ի հերթական օրվան։ Հանրությանն ավելի հիմարացնելու շատ բարձր տոկոսով։ Հանրության ավելի մեծ անազատությամբ։ Այն բանի ավելի քիչ գիտակցությամբ, որ Հայաստանը շրջապատված է թշնամիներով՝ պատերազմական հնարավոր հակառակորդներով։ Այն բանի ավելի քիչ գիտակցությամբ, որ Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին քաղաքականության ներկայիս միտման դեպքում ազգին սպասում են միայն զրկանքներն ու ռիսկերը։ Հիշենք վերջին դեպքը, երբ առողջապահության նախարարի պաշտոնն զբաղեցնողը փորձեց կատակել «վարակվածության» գծով վրացական վիճակագրության վերաբերյալ, բայց հետո ստիպված ներողություն խնդրեց Վրաստանից։ Եվ բոլորը լռում են։ Լռում են ամեն առիթով։ Առողջապահության նախարարությունն օր օրի վրա ավելի ու ավելի է սարսափեցնում բնակչությանն «իր» վիճակագրությամբ՝ «ավելի շատ եք վարակվելու և ավելի շատ մահանալու», և ոչ ոք, պատկերացնու՞մ եք, ոչ ոք չի կանգնեցնում այդ «բայղուշին»։ Նրա «զինակիցները» լռում են, հասկանալի է։ Ինչպե՞ս խոստովանեն, որ այդ սրիկան ինչ-որ մեկի կողմից դրված է մեր վզին, և ոչ մեկը, նույնիսկ վարչապետը, իրավասու չէ կառավարությունից ու նախարարությունից հեռացնելու նրան։ Մինչդեռ վերջինիս ոչ թե գործից հանելու, այլ ամենախստագույն պատասխանատվության ենթարկելու ժամանակն է։
Ամեն ինչ շատ հեշտ է բացատրվում։ Կարդում ենք https://coronavirus-monitor.info/country/armenia/ կայքում, որը, հավանաբար, իր տվյալները նորացնում է ՀՀ առողջապահության նախարարության վիճակագրական հաշվետվությունների հիման վրա. «2020 թ. մայիսի 25-ի դրությամբ Հայաստանում արձանագրված է Covid-19 կորոնավիրուսով վարակման 7113 դեպք։ Վերջին օրում վարակվածների թիվն ավելացել է 452-ով։ Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 87 է, այսօր գրանցված է մահվան 6 դեպք։ Հիվանդության ակտիվ փուլում կա 3881 մարդ, նրանցից 10-ի դրությունը կրիտիկական է։ Մահացության մակարդակը 1,22 % է։ Վիրուսից լիովին բուժվածների թիվը 3145 է»։ Չհիշեցնեք ընթերցողներին, թե այժմ ինչքան է Հայաստանի բնակչությունը։ Մեկ մարդու հաշվարկով Հայաստանն աշխարհում առաջատարն է կորոնավիրուսով վարակվածների գծով։ Ի՞նչ է, այս կենսաբանական զենքն ստեղծվել է հատուկ մեր ժողովրդի դե՞մ։ Մեծամասնությունը երևի պատկերացնում է, թե, ասենք, Չինաստանի, Իրանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի բնակչությունը քանի անգամ է գերազանցում Հայաստանի բնակչությանը։ Հիմա նստեք ու հաշվեք տոկոսները... Այնպես որ, նախարար Թորոսյանը պետք է ոչ թե Վրաստանն իր վիճակագրությամբ հիշատակի, այլ իր ղեկավարման կառույցի մասին խոսի։ Երևի ճիշտ էին Հին Հնդկաստանի մի քաղաքի կառավարիչները, որոնք քաղաքի, այսպես ասած, գլխավոր բժշկին վճարում էին ոչ թե նրա համար, թե քանի հիվանդի է նա բուժել, այլ այն բանի, որ քաղաքում հիվանդներ չլինեն։
Բայց Հայաստանի բնակչությունը լուռ է։ Երևի մեր ժողջանին» դուր է գալիս, թե ինչպես են իրեն խաբում, հիմարացնում ու ահաբեկում։ Ինչու՞։ ՈՒշադրություն դարձրեք՝ «ժողովրդի ընտրյալները» նստած են խորհրդարանում։ Եվ բոլորը դիմակներով ու ձեռնոցներո՞վ են։ Կարծես թե՝ ոչ։ Նայում ենք Արցախում Արայիկ Հարությունյանի երդմնակալությունից հետո ճաշկերույթի կադրերը. բոլորն առանց դիմակի ու ձեռնոցի են, ուտում-խմում, կենացներ են ասում։ Երևի նրանց երաշխիքնե՞ր են տվել, որ իրենք չեն վարակվի։ Կամ այլ կադրեր. պարզվում է, որ կեռասենու վրա կորոնավիրուս չի նստում, ուրեմն կարելի է առանց դիմակի և ձեռնոցների բարձրանալ ծառը։ Ա՜յ քեզ կառավարություն, ա՜յ քեզ «ժողովրդի ընտրյալ» պատգամավորներ։ Բացահայտորեն ձեռք են առնում «ժողջանին», իսկ նա սուսուփուս ենթարկվում է։ Մինչդեռ կան տարբեր ալերգիաներ, բրոնխիտ, հեղձուկ ունեցողներ, որոնց համար շնչառական օրգանների նորմալ գործունեության ցանկացած սահմանափակում սպառնալիք է կյանքին, ցանկացած «ձեռնոցանյութ» կարող է մաշկի տարբեր ախտահանումներ առաջացնել։ Եվ հանկարծ՝ հարկադրական անխտիր «միջոցներ»։ Մի՞թե ոչ մեկին հետաքրքիր չէ, թե 2020 թ. մայիսին աշխարհում ինչ են խոսում այդ կորոնավիրուսի մասին, ասենք, Իտալիայում, Գերմանիայում, Իրանում, Չինաստանում, ՌԴ-ում, Իսրայելում, Լեհաստանում։
Ահա Ի. Մեչնիկովի անվ. պատվաստանյութերի ու շիճուկների ԳՀԻ-ի գիտական ղեկավար, ՌԳԱ ակադեմիկոս Վիտալի Զվերևի կարծիքը. «Խուճապի մի մատնվեք։ Նայեք թվերին, մահացության տոկոսներին։ Գիտե՞ք, որ այս տարի աշխարհում տուբերկուլյոզից կմահանա մեկուկես մլն մարդ։ Հիմա, չգիտես ինչու, բոլորը մահանում են կորոնավիրուսից, բայց մանրակրկիտ վերլուծություն անու՞մ են։ Վիրուսը նոր են սկսել ուսումնասիրել։ Հենց որ իմանան ինչն ինչոց է, էլ չեն վախենա։ Առայժմ տեսնում եմ, թե վախից ինչպես է իրադրությունը լարվում։ Կամ մարդկանց ստիպում են մշտապես ձեռնոց կրել։ Ինչու՞։ Կեղտ հավաքելու և ինչ-որ սալմոնելներով վարակվելու համա՞ր։ Կամ փողոցում դիմակ դնել, ինչը նշանակում է ալերգեններ հավաքել։ Պետք է ձեռքերը լվալ և խուսափել մարդկանց, հատկապես հիվանդների հետ մոտիկ շփումներից։ Իսկ ահա զբոսնելը, շարժվելը շատ անհրաժեշտ են, հատկապես երեխաներին ու տարեցներին։ Որովհետև հետո կունենանք թուլացած իմունիտետով մարդկանց վիթխարի քանակ, և ոչ մի պատվաստանյութ արդեն չի փրկի»։
Բայց քանի որ ժամանակակից Հայաստանում ռուսական ամեն բան մերժվում է, ներկայացնենք, թե իրենց կառավարությունից ինչ են պահանջում Իսրայելի բժշկական ընկերությունը և «Միդաատ» կազմակերպությունը. «Նկատի առնելով դիմակ կրելու կապակցությամբ ծագած բանավեճը՝ մենք բազմակողմանիորեն ուսումնասիրել ենք այդ հարցը։ Մեր կարծիքով՝ դրա հաճախակի կրելն ավելի շուտ կարող է վնաս հասցնել, քան նկատելի օգուտ տալ... Դիմակները մարդկանց մեջ միայն անվտանգության կեղծ զգացում են առաջացնում, նրանք չեն փոխարինում հիգիենայի կանոններին, որոնք առավել կարևորն են համայնաճարակի պայմաններում։ Այսպիսով, բժշկական դիմակների պարտադիր կրման մասին հրամանագիրը կարող է վնաս հասցնել վարակի դեմ պայքարին» (տես իսրայելական sramed.org կայքը)։
Լռում է, սակայն, ժողովուրդը։ Համաձայն է մեռնելու, միայն թե «ազգի ընտրյալները» մնան նախարարություններում ու խորհրդարանու՞մ։ Բայց խոսք կա՝ ինչին ձգտում էիք, դրան էլ հասաք, կամ էլ, ըստ անգլիական ասացվածքի, ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Հեղինակի նյութեր
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-3
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-2
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի- 2
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի-1
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Փաշինյանն ամեն օր, կամավոր հրաժարական չտալով, ընդամենն ապացուցում է, որ հակահայ ուժերի դրածո է
- Բաց հարց Ռուսաստանի ԶԼՄ-ներին. Ինչքա՞ն կարելի է ստել Արցախի հարցում հայերի «մեղքի» մասին
- Ռուսաստանը, Հայաստանի իշխանությունների թողտվությամբ, Թուրքիային ներս է թողել Այսրկովկասի մեր մասը
- Թուրքիան մուտք է գործել տարածաշրջան ու Արցախից սպառնում է և՛ Իրանին, և՛ Ռուսաստանին
- Փաշինյան, խոստովանիր, գուցե Զանգեզուրն է՞լ եք արդեն վաճառել թուրքերին
- Հայաստանի քաղաքացիների մի մասը դավաճանել է ողջ հայ ժողովրդին
- Մեր ժողովրդին ԱՄՆ-ը, Իսրայելը, Անգլիան և Թուրքիան դավաճանների ձեռքով «Այսրկովկասյան Դեյթոն» են պարտադրել
- «Ով խաղաղություն է ուզում խայտառակության գնով, կստանա և՛ պատերազմ, և՛ խայտառակություն»
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
Մեկնաբանություններ