38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ԱՄՆ-ը ուսումնասիրում է կորոնավիրուսի՝ իբրև կենսաբանական զենքի օգտագործման վտանգը

ԱՄՆ-ը ուսումնասիրում է կորոնավիրուսի՝ իբրև կենսաբանական զենքի օգտագործման վտանգը
25.04.2020 | 10:11

Պենտագոնը և ԱՄՆ-ի հետախուզական հանրությունը առավել վճռական են հետաքննում հնարավորությունը, որ հակառակորդները կարող են նոր կորոնավիրուսն օգտագործել իբրև կենսաբանական զենք՝ հաղորդել են Պենտագոնի և հետախուսական հանրության ներկայացուցիչները, որ նշանակում է վիրուսի էվոլյուցիայի և դրա հետ կապված ազգային անվտանգությանը սպառնալիքի հնարավոր ռիսկի գնահատականի փոփոխություն՝ գրում է Politico-ն: Պաշտոնյաները ընդգծում են՝ փոփոխությունը չի նշանակում, որ իրենք գտնում են, թե վիրուսը հատուկ ստեղծվել է իբրև զենք օգտագործվժելու նպատակով: Հետախուզական հանրությունը դեռ ուսումնասիրում է վիրուսի ծագումը, բայց այս պահին չկան ճշգրիտ հետախուզական տեղեկություններ կամ գիտական ապացույցներ տեսության, որ վիրուսը տարածվել է Չինաստանի լաբորատորիայից: Հետախուզական հանրությունը քննում է նաև հնարավորությունը, որ չարագործները կարող են վիրուսն օգտագործել իբրև զենք՝ մասնավորապես առավել բարձր մակարդակի նպատակների դեմ, ԱՄՆ ՊՆ-ն ուշադրությունը բևեռել է այդ հնարավորության առավել մանրամասն վերահսկողության վրա՝ հայտարարել են հարցին ծանոթ երեք աղբյուրներ: Ի՞նչն է հանգեցրել Covid-19-ի իբրև զենք օգտագործելու ռիսկերի նկատմամբ ուշադրության բւեռմանը՝ դեռ պարզ չէ, գուցե պաշտոնատարները ստացել են այդ սպառնալիքի մեծացման հետախուզական տվյալներ: ՊՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ վիրուսն իբրև զենք օգտագործելու ռիսկը մնում է «պրոբլեմ նվազագույն ռիսկով», իսկ գլխավոր հարցերը պտտվում են վիրուսի ծագման և այն հարցի շուրջ, թե ի՞նչ գիտեր Չինաստանի կառավարությունը սկզբնական փուլում:


«Կենսաբանական զենքը նման չէ սպառազինության, պարզապես պաթոգեն է, -հայտարարել է Էնդի Վեբերը, որ Օբամայի օրոք եղել է ՊՆ նախարարի օգնական միջուկային, քիմիական ու կենսաբանական պաշտպանության հարցերով:-Իր բնական վիճակում այս վիրուսը կարող է օգտագործվել իբրև կենսաբանական զենք նվազ զարգացած խմբերի կողմից: Կամ, եթե խոսենք ազգային պետության մասին՝ կենսաբանական զենքի առավել զարգացած ծրագրով, այս վիրուսը կարող էր ընդլայնված բնութագիր ստանալ: Եվ կարող է տարածվել մատչելի գործիչքներով՝ օրինակ՝ մշուշի գեներատորի»: Վարչակազմի մեկ այլ նախկին պաշտոնյա հայտարարել է, որ հակառակորդի խաղացողը, որ ուզում է նոր կորոնավարակն օգտոգործել իբրև զենք, վիրուսի հետ գործողություններ չի ձեռնարկի, որովհետև դա հետքեր կթողնի: Չարամիտ խաղացողը մեծ հավանականությամբ կվարակի ինչ-որ մեկին բնական վարակով, և այդ մարդը կդառնա վարակ տարածող այն վայրերում, որտեղ հաճախ են լինում այն մարդիկ, ում դեմ ուղղված է վարակը: Այդ վտանգը ցույց է տալիս Covid-19-ի սրընթաց զարգացումը USS Theodore Roosevelt անձնակազմի մեջ՝ վարակի բռնկումը ժամանակավորապես շարքից դուրս է բերել ատոմային ավիակիրը Խաղաղ օվկիանոսում՝ վարակելով կապիտանին ու ստեղծելով ճգնաժամ, որ ընդգրկել է հրամանատարության ամբողջ ուղղահայացը: ԱՄՆ ռազմածովային ուժերի ղեկավարությունը մինչև այսօր չգիտի՝ ինչն է դարձել բռնկման պատճառ, նրանք սկզբում կարծում էին, որ վարակը նավ են բերել նավաստիները վիետնամական նավահանգիստ մտնելուց հետո, հիմա կարծում են, որ գուցե ավիակրի անձնակազմին վարակել է ինքնաթիռի անձնակազմը, որ սովորական մատակարարման չվերթներ է կատարում: Բայց այս միջադեպը ընդգծում է զինվորականների անպաշտպանությունը աիսմետրիկ սպառնալիքից, որ կարելի է պատկերացնել իբրև զենք օգտագործվող:
Էնդի Վեբերը, որ հիմա Ռազմավարական ռիսկերի խորհրդի ավագ գիտաշխատող է, նշում է՝ ռիսկը, որ կորոնավարակը կարող է վերափոխվել հարձակողական զենքի, մեծանում է այնքան, որքան տեղեկություններ են հայտնվում այս հիվանդության մասին: Թերևս այդ պատճառով է ազգային անվտանգության հանրությունը սկսել այդ հնարավորությունը լուրջ քննարկել: «Կենսաբանական ահաբեկչության տեսակետից Covid-19-ը շատ մատչելի է,-ընդգծել է նա:-Նմուշները հասու են ամբողջ աշխարհին»:


Կենսաբանական պաշտպանության փորձագետները նշում են, որ Covid-19-ի՝ իբրև զենքի, մասշտաբային օգտագործման ռիսկը քիչ է՝ հաշվի առնելով չափազանց վարակիչ լինելը, որ կարող է հարվածել տարածել փորձող խմբին: Բայց դա չի կանգնեցրել չարամիտ խաղացողներին՝ զգուշացման համաձայն, որ ՀԴԲ-ն ուղղել է ոստիկաններին մարտին: «Էքստրեմիստական խմբավորումները միմյանց կոչ են անում վարակը տարածել՝ վարակվածության դեպքում ֆիզիոլոգիական հեղուկների կամ անձնական փոխգործակցության միջոցով»՝ նշվում է իրավապահներին ուղարկված շրջաբերականում: «Չարագործներին բավական է հետևել պանդեմիայի հարուցած քաոսին՝ հասկանալու, որ եթե ցանկանան կենսաբանական գրոհ կազմակերպել, վիթխարի վնաս կհասցնեն,-ասում է Էնդի Վեբերը:-Դա ապահովում է լրացուցիչ առավելություն ճշմարտանման հերքման: Ակնհայտ է, որ կա ձեր սեփական բնակչությանը հետհարվածի հավանականություն, բայց նայած թշնամու՝ դա կարող է ոչինչ չնշանակել»:
Նատաշա Բերտրանդ, Դենիել Լիպման, Լարա Սելիգման, Politico


Հ.Գ. Իրոք, կորոնավարակի ծագման հարցը մինչև այսօր պարզաբանված չէ, իսկ դա նշանակում է, որ չի բացառվում՝ մարդու ձեռքով ստեղծված լինելը, իմա՝ հենց կենսաբանական ահաբեկչության նպատակը: Առանց մեկ կրակոցի՝ ամենազարգացածից ամենահետամնաց տնտեսությունները շարքից հանելը կարող է լինել կորոնավարակի բուն նպատակը, որին հասնելու համար հաշիվ չեն մարդկային զոհերը: Փաստացի՝ մինչ աշխարհը ուշադրությունը կենտրոնացնում է մարդկանց փրկելու վրա և վարակի համաճարակի տարածումը կանխելու համար սահմանում հարյուրամյակներով փորձված կարանտինը, ինքնաբերաբար դադար է տրվում տնտեսությանը: Հենց տնտեսության կանգառը կարող է լինել կորոնավարակի ստեղծման ու տարածման բուն նպատակը: Իմա՝ կորանավիրուսը մաս է հիբրիդային պատերազմի, որի հրձիգը դեռ բացահայտված չէ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 10479

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ