38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Եվրամիությունը համաձայնեցրեց հակաճգնաժամային ծրագիրը

Եվրամիությունը համաձայնեցրեց հակաճգնաժամային ծրագիրը
11.04.2020 | 11:42

Կեստրիլիոն եվրոյի հատկացումը՝ կորոնավարակի պանդեմիայի տնտեսական հետևանքները մեղմացնելու համար՝ համաձայնեցվելը մայիսի 9-ի ուշ երեկոյան ԵՄ երկրների ֆինանսների նախարարների խորհրդակցության ժամանակ: ԵՄ-ին վերջապես հաջողվեց ընդհանուր հակաճգնաժամային ծրագիրը համաձայնեցնել: Նախարարները հաստատեցին տուժած պետություններին վարկավորման ընդհանուր մեխանիզմը, բիզնեսին աջակցության փաթեթը և աշխատանքի շուկային աջակցության միջոցները: Կորոնաբոնդերի վիճելի հարցը հետաձգվեց: Համաձայնեցված հակաճգնաժամային ծրագրի մեջ է մտնում Եվրոպայի ներդրումային բանկի բիզնեսի աջակցության ծրագիրը, նախևառաջ փոքր ու միջին բիզնեսի, 200 միլիարդ եվրո ծավալով: Եվս 100 միլիարդ եվրո կհատկացվի աշխատաշուկայի պաշտպանությանը և աշխատատեղերի պահպանմանը: Համաձայնեցված է և առավել խոցելի պետությունների աջակցության ծրագիրը՝ 240 միլիարդ եվրոյի չափով: Այս ծրագիրը բանակցություններում վեճի առարկա էր: Պետությունների վարկավորման համար կգործարկվի Եվրոպայի կայունացման մեխանիզմը (ЕСМ), որ ստեղծել են եվրագոտու երկրները եվրոպական պարտքային ճգնաժամի արդյունքներով: ЕСМ –ը վարկավորում է պետություններին ՀՆԱ-ի 2%-ի ծավալով՝ բյուջետային կոշտ քաղաքականության և տնտեսական բարեփոխումների պայմանով:


Եվրոպական կայունացման մեխանիզմը գործարկելուն խանգարում էր Նիդեռլանդների դիրքորոշումը, նրանց աջակցում էին Ավստրիան, Շվեդիան և Դանիան՝ հաղորդել են France-Presse-ի աղբյուրները: Այս երկրները պահանջում էին ЕСМ-ի կանոնների կոշտ պահպանում՝ վարկեր՝ բարեփոխումների փոխարեն: Նիդեռլանդների դիրքորոշումը Ելիսեյան պալատն անվանել է հակաարդյունավետ և քիչ հասկանալի՝ հիշեցնում է AFP-ն: Ձեռքբերված համաձայնությունը ողջունել է Ֆրանսիայի տնտեսության ու ֆինանսների նախարար Բրյունո Լե Մերը՝ նշելով. «500 միլիարդ եվրո կա արդեն հիմա, տնտեսության վերբեռնման համար հիմնադրամն արդեն պատրաստվում է»:
Եվրոպայի հարավի երկրները, այդ թվում համաճարակից առավել տուժած Իտալիան ու Իսպանիան, նաև Ֆրանսիան, Հունաստանը, Իռլանդիան ու Լյուքսեմբուրգը պնդում են համերաշխության հիմնադրամի ստեղծումը ճգնաժամից հետո տնտեսության վերականգնման համար: Այդ հիմնադրամի միջոցները առաջարկվում է հավաքել եվրոպական պարտատոմսերի թողարկումով (այդ եվրաբոնդերը պայմանականորեն անվանվել են «կորոնաբոնդեր»): Նման համատեղ պարտքին դեմ են բյուջետային կոշտ կարգապահության կողմ երկրները, այդ թվում՝ Գերմանիան, Նիդեռլանդները, Ավստրիան, Ֆինլանդիան: Բրյունո Լե Մերն առաջարկում է փոխզիջումային գաղափար՝ եվրաբոնդերն օգտագործել միայն պետության ու հասարակության համար կենսականորեն կարևոր ոլորտներում, նախևառաջ՝ առողջապահության: Եվրոպական համատեղ պարտքի հարցը առայժմ հետաձգվեց մինչև եվրոպական տնտեսության ապագա «վերականգնման հիմնադրամի իրավաբանական ու գործնական» չափորոշիչների որոշարկումը՝ պայմանավորվեցին ԵՄ ֆինանսների նախարարները: Խորհրդակցության նախագահողը, եվրախմբի ղեկավարը (եվրագոտու) և Պորտուգալիայի ֆինանսների նախարար Մարիու Սենտենուն հայտարարեց, որ ընդունված որոշումները պատասխանն են Եվրոպային քաղաքացիների պահանջին, որ ապահովեն իրենց պաշտպանությունը: Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շտոլցը հակաճգնաժամային փաթեթի համաձայնեցումն անվանեց «եվրոպական համերաշխության մեծագույն օր»:
RFI


Հ.Գ. Իսկ հիմա համեմատեք՝ թե ինչ է արվում ԵԱՏՄ-ում՝ անդամ երկրների տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու համար: Հնարավո՞ր համարում եք, որ ԵՄ որևէ երկրից Գերմանիան կամ Ֆրանսիան պահանջեին գազի սակագնի բարձրացում այս պայմաններում, եթե իրենք լինեին գազամատակարար: Եվրոպական և եվրասիական արժեքների տարբերությունը ակնհայտ է դարձնում նաև կորոնավարակի համաճարակը: Ու ինքներդ որոշեք՝ որքանո՞վ էր ճիշտ ԵՄ-ին 2013-ին մերժելու ու ՄՄ, ապա՝ ԵԱՏՄ մտնելու մեր ընտրությունը՝ հանուն էժան գազի: Որքանո՞վ է ճիշտ գազի բնական մենաշնորհը Ռուսաստանին ընծայելը, երբ կողքներիս Իրանն է, որի գազը ինքնաբերաբար էժան է լինելու թեկուզ այն պատճառով, որ Իրանը մեր հարևանն է: Երբևէ գալու՞ է սխալների ուղղման ժամանակը: Առավելևս, որ այս օրերին Հայաստանը եթե օգնություն է ստանում, ստանում է ԵՄ-ից, ԱՄՆ-ից, Համաշխարհային բանկից, իսկ Ռուսաստանը կենսաբանական լաբորատորիա է ուղարկում Գյումրու 102-րդ ռազմաբազայի իր զինվորների համար: Հա, մեկ էլ՝ մեծահոգաբար թույլ է տալիս, որ Դոմոդեդովոյից «Ռեդ Ուինգզը» հայերին Հայաստան տեղափոխի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5534

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ