38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Բա Փա­շի­ն­յա­նի ա­սածն ու ա­րածն ազ­գա­դա­վու­թ­յուն չէ, ի՞նչ է

Բա Փա­շի­ն­յա­նի ա­սածն ու ա­րածն ազ­գա­դա­վու­թ­յուն չէ, ի՞նչ է
10.04.2020 | 13:11
Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան գե­րա­գույն գլ­խա­վոր մա­նի­պու­լյա­տոր, հայտ­նի ստա­խոս ու բան­սար­կու, ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյանն ապ­րի­լի 6-ին իր ֆեյս­բու­քյան լայ­վի ըն­թաց­քում պա­տաս­խա­նեց նաև ՀՀ քա­ղա­քա­ցիա­կան ա­վիա­ցիա­յի կո­մի­տեի վե­րա­բե­րյալ հար­ցին:
Ինչ-որ մե­կը տե­ղե­կատ­վա­կան աս­պա­րեզ էր նե­տել մի լուր, թե քա­ղա­քա­ցիա­կան ա­վիա­ցիա­յի կո­մի­տեն զրկ­վել է լի­ցեն­զիա­յից, տա­րա­ծել այդ լու­րը, կամ ար­դեն ու­րիշ­ներն էին այն տա­րա­ծել: Հնա­րա­վոր է, Նի­կո­լի պատ­վե­րով նրա որևէ թի­մակ­ցի կող­մից ինչ-որ ԶԼՄ-ում կամ սո­ցիա­լա­կան ցան­ցում մի­տում­նա­վոր էր հրա­պա­րակ­վել ի­րա­կա­նու­թյա­նը չհա­մա­պա­տաս­խա­նող այդ տե­ղե­կու­թյու­նը, որ­պես­զի հե­տո Փա­շի­նյա­նը, փու­թա­ջա­նո­րեն հեր­քե­լով այն, հան­րու­թյան ու­շադ­րու­թյունն ան­հեր­քե­լի փաս­տե­րից և բուն խնդ­րից շե­ղի: Սա, ընդ­հան­րա­պես, հայտ­նի հնարք է:
Հնա­րա­վոր է նաև, որ ինչ-որ մե­կը բա­րե­խիղճ չի ե­ղել և քա­ղա­քա­ցիա­կան ա­վիա­ցիա­յի կո­մի­տեին, հայ­կա­կան ա­վիաըն­կե­րու­թյուն­նե­րի թռիչք­նե­րին առ­նչ­վող ինչ-որ բան ի­մա­նա­լուց հե­տո, չի պար­զել ի­րա­կա­նու­թյու­նը և հապշ­տապ հրա­պա­րա­կել է սխալ տե­ղե­կատ­վու­թյուն, ո­րից կառ­չե­լով, Փա­շի­նյանն իր վե­րոն­շյալ լայ­վի ըն­թաց­քում դար­ձյալ փոր­ձեց նույնն ա­նել` հեր­քե­լով այն, շե­ղել հան­րու­թյան ու­շադ­րու­թյունն ան­հեր­քե­լի փաս­տե­րից և բուն խնդ­րից: Եր­կու դեպ­քում էլ Փա­շի­նյա­նի ար­ձա­գան­քի ի­մաս­տը, նպա­տա­կը նույնն է:
Ա­յո, ճիշտ է ա­սում Փա­շի­նյա­նը` քա­ղա­քա­ցիա­կան ա­վիա­ցիա­յի կո­մի­տեն չի կա­րող զրկ­վել լի­ցեն­զիա­յից, ո­րով­հետև այդ նույնն է, թե ա­սենք` մեր նա­խա­րա­րու­թյու­նը կամ կա­ռա­վա­րու­թյու­նը զրկ­վել է լի­ցեն­զիա­յից: Նշ­ված մար­մին­նե­րի լի­ցեն­զա­վոր­ման կարգ գո­յու­թյուն չու­նի, հետևա­բար լի­ցեն­զիա չս­տա­ցա­ծը, չու­նե­ցո­ղը չի կա­րող զրկ­վել դրա­նից: Բայց Հա­յաս­տա­նի ու նրա բնակ­չու­թյան հա­մար ի՞նչ տար­բե­րու­թյուն` եվ­րո­պա­կան հա­մա­պա­տաս­խան կա­ռույ­ցը հի­շյալ կո­մի­տեին լի­ցեն­զիա­յից զր­կե­լո՞վ է ար­գե­լել հայ­կա­կան, ա­վե­լի ճիշտ, հա­յաս­տա­նյան գրան­ցում ու­նե­ցող ա­վիաըն­կե­րու­թյուն­նե­րի թռիչք­նե­րը Եվ­րո­պա, թե՞ ա­ռանց դրա։
Փաստն այն է, որ ար­գե­լել է, նրանք զրկ­վել են դե­պի Եվ­րո­պա թռիչք­ներ կա­տա­րե­լու ի­րա­վուն­քից, ՀՀ բնակ­չու­թյանն ու մեր երկ­րի ռազ­մա­վա­րա­կան շա­հե­րին հս­կա­յա­կան վնաս է պատ­ճառ­վել Նի­կոլ Փա­շի­նյա­նի կադ­րա­յին, մեղմ ա­սած, սխալ քա­ղա­քա­կա­նու­թյան, այ­նու­հետև չնա­յած քա­ղա­քա­ցիա­կան ա­վիա­ցիա­յի կո­մի­տեի ե­րի­տա­սարդ և ան­փորձ նա­խա­գա­հի` Տաթևիկ Ռևա­զյա­նի հաս­ցեին բազ­մա­թիվ քն­նա­դա­տու­թյուն­նե­րին, նրա նկատ­մամբ Փա­շի­նյա­նի հո­վա­նա­վոր­չա­կան վե­րա­բեր­մուն­քի պատ­ճա­ռով: Փա­շի­նյա­նին հի­շեց­նենք, որ հո­վա­նա­վոր­չու­թյու­նը նույն­պես կո­ռուպ­ցիա­յի դրսևո­րում­նե­րից մեկն է:
«Ա­յո, քա­ղա­քա­ցիա­կան ա­վիա­ցիա­յի ո­լոր­տում մենք ու­նենք պրոբ­լեմ­ներ, մեր ա­վիաըն­կե­րու­թյուն­նե­րը զրկ­վել են Եվ­րո­պա չվեր­թեր կա­տա­րե­լու ի­րա­վուն­քից, և շա­հար­կող­նե­րը ի­զուր են շա­հար­կում, ո­րով­հետև ես կար­ծում եմ, որ սա կոնկ­րետ այ էն պե­տա­կան մար­մին­նե­րի սա­բո­տա­ժի մա­սին որ խո­սում էի, այ էդ սա­բո­տա­ժի դեպ­քե­րից մեկն է,- իր վե­րոն­շյալ ֆեյս­բու­քյան լայ­վի ըն­թաց­քում ա­սաց Նի­կոլ Փա­շի­նյա­նը:- Ե­թե դուք հի­մա նա­յեք Կա­պա­նի իմ ա­սու­լի­սը, ես էն­տեղ խո­սել եմ քա­ղա­վիա­ցիա­յի կո­մի­տեի գոր­ծու­նեու­թյան մա­սին, թե ինչ­պես ո­րոշ նախ­կին պաշ­տո­նյա­ներ, ում գոր­ծու­նեու­թյան հետ կապ­ված հի­մա քրեա­կան գործ է հա­րուց­վել, և ո­րոնց հան­ցա­վոր ան­փու­թու­թյան պատ­ճա­ռով եր­կար տա­րի­ներ… Սա նոր պատ­մու­թյուն չի, ո­րով­հետև եր­կար տա­րի­ներ, օ­րի­նակ, Հա­յաս­տա­նում ինչ է տե­ղի ու­նե­ցել. եր­կար տա­րի­ներ հա­յաս­տա­նյան ինք­նա­թիռ­նե­րը, հա­յաս­տա­նյան գրան­ցու­մով ինք­նա­թիռ­ներ աֆ­րի­կյան եր­կր­նե­րում զբաղ­վել են, ներգ­րավ­ված են ե­ղել ա­պօ­րի­նի գոր­ծու­նեու­թյան մեջ` զեն­քե­րի վա­ճառ­քի մեջ և այլն, և այլն, և դա կապ ա ու­նե­ցել հա­յաս­տա­նյան շատ կա­ռույց­նե­րի, ոչ թե կա­ռույց­նե­րի, կո­ռում­պաց­ված` են­թադ­րա­բար, շր­ջա­նակ­նե­րի հետ, և երբ որ եր­կար տա­րի­ներ այդ ա­մեն ին­չը թաքց­վել է: Եվ շատ հե­տաքր­քիր փաստ. այս փաս­տե­րը, ո­րոնց հետ կապ­ված ա­հա­զան­գեր են ե­ղել, ես Կա­պա­նի ա­սու­լի­սում դրան մի թեթև անդ­րա­դար­ձա: Նաև պաշ­տո­նյա­նե­րի կող­մից` քա­ղա­քա­ցիա­կան ա­վիա­ցիա­յի, են­թադր­վող կո­ռուպ­ցիոն պատ­ճառ­նե­րով թաքց­վել են նաև քա­ղա­քա­ցիա­կան ա­վիա­ցիա­յի կո­մի­տեի ղե­կա­վար Տաթևիկ Ռևա­զյա­նից և կա­ռա­վա­րու­թյու­նից, և այս ա­մեն ին­չի ար­դյուն­քում մենք ու­նե­ցել ենք այս պատ­մու­թյու­նը»:
Քա­ղա­քա­ցիա­կան ա­վիա­ցիա­յի կո­մի­տեի պաշ­տո­նյա­ներն ի՞նչն են են­թադր­վող կո­ռուպ­ցիոն պատ­ճառ­նե­րով թաքց­րել նաև քա­ղա­քա­ցիա­կան ա­վիա­ցիա­յի կո­մի­տեի ղե­կա­վար Տա­թևիկ Ռևա­զյա­նից և կա­ռա­վա­րու­թյու­նից, ին­չի կամ, Փա­շի­նյա­նի ա­սե­լով, այս ա­մեն ին­չի ար­դյուն­քում ու­նե­ցել ենք այս պատ­մու­թյու­նը, նրանք աֆ­րի­կյան եր­կր­նե­րում զեն­քե­րի վա­ճառ­քի և ա­պօ­րի­նի այլ գոր­ծու­նեու­թյան մեջ հա­յաս­տա­նյան գրան­ցու­մով ինք­նա­թիռ­նե­րի անձ­նա­կազ­մե­րի ներգ­րավ­ված լի­նե՞լն են թաքց­րել… Չէ՞ որ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան գե­րա­գույն գլ­խա­վոր մա­նի­պու­լյա­տոր Փա­շի­նյա­նի խոս­քի հա­մա­տեքս­տում հենց դա է հաս­կաց­վում: Այդ դեպ­քում Փա­շի­նյա­նը, կար­ծում եմ, զր­պար­տում է, հե­րյու­րանք տա­րա­ծում և ջուր լց­նե­լով Ադր­բե­ջա­նի, Թուր­քիա­յի և մեր մյուս թշ­նա­մի­նե­րի ջրա­ղա­ցին, վար­կա­բե­կում Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը, ո­րի ոչ բա­րով ղե­կա­վարն է: Լի­նե­լով նույ­նիսկ ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող, նա պար­տա­վոր էր ու պար­տա­վոր է բե­րա­նը բա­ցե­լուց ա­ռաջ մտա­ծել, թե ինչ է ա­սե­լու, իսկ գու­ցե հենց մտա­ծե­լո՞վ է ա­սել` դրսևո­րե­լով ազ­գա­դավ գոր­ծու­նեու­թյուն կամ շա­րու­նա­կե­լով այն:
«Այլ հոդ­ված­նե­րով՝ այդ թվում՝ 235-րդ հոդ­վա­ծով (ա­պօ­րի­նի կեր­պով զենք, ռազ­մամ­թերք, պայ­թու­ցիկ նյու­թեր կամ պայ­թու­ցիկ սար­քեր ձեռք բե­րե­լը, ի­րաց­նե­լը, պա­հե­լը, փո­խադ­րե­լը կամ կրե­լը) ՀՀ քա­ղա­քա­ցիա­կան ա­վիա­ցիա­յի կո­մի­տեին առ­նչ­վող քրեա­կան գործ ՀՀ քնն­չա­կան կո­մի­տեում հա­րուց­ված չէ». ա­հա սա՛ է ՀՀ քնն­չա­կան կո­մի­տեի պա­տաս­խա­նը վե­րոն­շյա­լի վե­րա­բե­րյալ «Yerevan.today» կայ­քի ապ­րի­լի 7-ի այն հար­ցին, թե ար­դյոք ա­պօ­րի­նի զեն­քի տե­ղա­փոխ­ման վե­րա­բե­րյալ տվյալ­ներ կա՞ն, թե՞ ոչ, ին­չի մա­սին նա­խօ­րեին հայ­տա­րա­րեց վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյանն իր լայ­վի ըն­թաց­քում։
Ըստ ՀՀ քնն­չա­կան կո­մի­տեի, ՀՀ պե­տա­կան վե­րահս­կո­ղա­կան ծա­ռա­յու­թյան կող­մից կա­տար­ված ստուգ­ման և ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խա­զու­թյան կող­մից կա­տար­ված ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի ար­դյուն­քում պարզ­վել է, որ ՀՀ քա­ղա­քա­ցիա­կան ա­վիա­ցիա­յի կո­մի­տեի (նախ­կի­նում՝ ՀՀ ԿԱ քա­ղա­քա­ցիա­կան ա­վիա­ցիա­յի գլ­խա­վոր վար­չու­թյան) հա­մա­պա­տաս­խան պաշ­տո­նա­տար ան­ձինք 2016, 2017, 2018, 2019 թվե­րին պաշ­տո­նա­կան՝ տես­չա­կան ստու­գում­նե­րի վե­րա­բե­րյալ փաս­տաթղ­թե­րում, հա­մա­պա­տաս­խան ստու­գա­թեր­թե­րում նե­րա­ռել են ի­րա­կա­նու­թյա­նը չհա­մա­պա­տաս­խա­նող, ակն­հայտ կեղծ տե­ղե­կու­թյուն­ներ կամ գրա­ռում­ներ, ինչ­պես նաև կազ­մել են կեղծ փաս­տաթղ­թեր:
Փաս­տի առ­թիվ ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խա­զու­թյու­նում ՀՀ քրեա­կան օ­րենս­գր­քի 314-րդ հոդ­վա­ծի (պաշ­տո­նեա­կան կեղ­ծիք) 1-ին մա­սի հատ­կա­նիշ­նե­րով հա­րուց­ված քրեա­կան գոր­ծի նա­խաքն­նու­թյու­նը 01.02.2020 թվա­կա­նից ի­րա­կա­նաց­վում է ՀՀ քնն­չա­կան կո­մի­տեի Երևան քա­ղա­քի քնն­չա­կան վար­չու­թյան ծանր հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի քն­նու­թյան բաժ­նում:
Այս­պի­սով ՀՀ քա­ղա­քա­ցիա­կան ա­վիա­ցիա­յի կո­մի­տեին առ­նչ­վող միակ գոր­ծը, ո­րը քնն­վում է ՀՀ քնն­չա­կան կո­մի­տեում, հա­րուց­ված է ՀՀ քրեա­կան օ­րենս­գր­քի 314-րդ հոդ­վա­ծի (պաշ­տո­նեա­կան կեղ­ծիք) 1-ին մա­սի հատ­կա­նիշ­նե­րով, այլ հոդ­ված­նե­րով, այդ թվում՝ 235-րդ հոդ­վա­ծով (ա­պօ­րի­նի կեր­պով զենք, ռազ­մամ­թերք, պայ­թու­ցիկ նյու­թեր կամ պայ­թու­ցիկ սար­քեր ձեռք բե­րե­լը, ի­րաց­նե­լը, պա­հե­լը, փո­խադ­րե­լը կամ կրե­լը), կամ թմ­րա­նյու­թե­րի վա­ճառ­քի, ա­պօ­րի­նի տե­ղա­փոխ­ման հատ­կա­նիշ­նե­րով քրեա­կան գործ ՀՀ քնն­չա­կան կո­մի­տեում հա­րուց­ված չէ:
Նշենք նաև, որ Հա­յաս­տա­նում որևէ պե­տա­կան մարմ­նի, հա­մե­նայն դեպս, ՀՀ քա­ղա­քա­ցիա­կան ա­վիա­ցիա­յի կո­մի­տեի կող­մից սա­բո­տա­ժի վե­րա­բե­րյալ որևէ քրեա­կան գործ հայտ­նի չէ, նշ­ված կո­մի­տեի կամ, թե­կուզ, նրա աշ­խա­տա­կից­նե­րի սա­բո­տա­ժի որևէ փաստ ի­րա­վա­պահ մար­մին­նե­րի, դա­տա­րա­նի կող­մից ա­ռայ­սօր ոչ միայն ա­պա­ցուց­ված չէ, այլև ընդ­հան­րա­պես չի քնն­վում:
Ան­շուշտ, դեռ ո­րոշ հար­ցեր կան պար­զե­լու և հրա­պա­րակ­ման նա­խա­պատ­րաստ­վող շատ փաս­տեր կան, քա­ղա­քա­ցիա­կան ա­վիա­ցիա­յի կո­մի­տեին առ­նչ­վող Փա­շի­նյա­նի «թռիչ­քը» դեռ շատ եր­կար է տևե­լու…
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 11455

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ