Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հեռախոսազրույցի ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ծինպինը հայտարարել է, որ Չինաստանը և Մեծ Բրիտանիան պետք է մնան որպես ամուր գործընկերներ, ամրապնդեն երկխոսությունն ու համագործակցությունը, կայուն և փոխշահավետ չին-բրիտանական հարաբերությունների միջոցով օգուտներ բերեն միմյանց և աշխարհին: Նա ընդգծել է, որ Չինաստանը պատրաստ է իրավահավասար երկխոսություն վարել Մեծ Բրիտանիայի հետ՝ չին-բրիտանական հարաբերությունների հիմնական երանգը փոխշահավետ դարձնելու ուղղությամբ։                
 

Խմբագրում ենք Մահարու գիրքը

Խմբագրում ենք Մահարու գիրքը
29.08.2023 | 12:33

Խմբագրում էինք Մահարու «Երկերը». ես՝ պոեզիայի բաժինը, Հրանտ Թամրազյանը՝ արձակի։ Առարկում էր, չէր ուզում հանդուրժել ոչ մի փոփոխություն։

-Ո՞նց էսպես թողնեմ, Գուրգեն խան, գրել ես ահա.

Տխուր իմ տխրություն,

Անուշ իմ ցավ,

Մտար դու իմ սրտում

Ու էլ չանցար․․․

«Մտար դու իմ սրտում», բա եղավ հայերե՞ն:

-Այ տղա, իսկապես, իսկապես, էդ ո՞նց է էդպես գնացել․․․ Ուղղի՛ր, տեղն ու տեղն ուղղիր, դարձրու «սիրտը»:

-Բա հա՞նգը․․․

-Հանգը՝ հեչ, ուղղիր:

Կանգ առա «Բարդիներ» բանաստեղծության մի քառյակի վրա․

Հետո գիշերը, անհանգիստ քուն

Լուսնկա դաշտեր, դունչը գառիս․․․

Ես գնում էի մեր դաշտերով

Ու հասնում էի բարդու ծառին․․․

-Ինչու՞ կանգնեցիր, էդտեղ ի՞նչ կա, առաջ անցիր․․․

-Գուրգեն խան, պատահե՞լ է, որ երազիդ մեջ մի տեղ գնաս ու հասնես․․․

Մտածեց։

-Այ տղա, ճիշտ ես ասում:

-Գուրգեն խան, չդարձնե՞նք՝ «Ու չէի հասնում բարդու ծառին»:

-Դարձրու, էլ մի սպասիր։

Վեր կացավ տեղից, ձեռքերը շփեց։

-Այ տղա, լավ խմբագրեցինք: Մի տառը ամեն ինչ տեղը դրեց։

Սակայն նման պահերը հազվադեպ էին, մեծ մասամբ վիճում էր, առարկում, ու երբ մենք էինք զիջում, ուրախանում էր մեծ հաղթանակ տարած երեխայի նման։

Շատ դիմադրեց Հրանտին, որն ուզում էր ջնջել «Մանկություն ու պատանեկություն» վիպակի Բիլիի հետ կապված պաթոլոգիական պատմությունը։

Դիմադրեց, վիճեց, բայց, ի վերջո, զիջեց:

Վահագն Դավթյան. «Հուշի բեկորներ»

Սիլվա Յուզբաշյանի (Silva Yuzbashyan) ֆեյսբուքյան էջ

Դիտվել է՝ 5871

Մեկնաբանություններ