ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

Հասանք որդեկորույս մայր կալանավորելուն

Հասանք որդեկորույս մայր կալանավորելուն
21.05.2023 | 09:55
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ժորա Չիչոյան) որոշմամբ կալանավորվեց Գայանե Հակոբյանը՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը։
Կալանավորման համար հիմք է ծառայել ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (առևանգում) հատկանիշներով ՀՀ քննչական կոմիտեի նախաձեռնած Աշոտ Փաշինյանին առերևույթ առևանգելու համար վարույթը։
Դատարանը համառորեն չի կամեցել տեսնել ինչպես բարոյական բնույթի մի շարք խնդիրներ (տիկնոջ որդեկորույս մայր լինելը, որդու շիրիմին այցելելու հնարավորությունից զրկվելը), այնպես և այնպիսի ակնհայտ իրողություններ, որպիսիք են Գ․ Հակոբյանի մեքենան Ա․ Փաշինյանի ինքնակամ նստելը, մեքենայում միայն երկուսի՝ նրա և Գ․ Հակոբյանի լինելու պարագան։
Մի կողմ թողնենք, որ տիկնոջ կողմից որպես Ա․ Փաշինյանի առևանգում ներկայացվող փաստով թե քննություն իրականացնող և թե որոշում կայացնող մարմինների մակարդակով իրականում ծանրագույն հարված են հասցնում պետական ու սեփական, համակիր լրատվամիջոցների ջանքերով 44-օրյա պատերազմում վերջինիս հերոսացման ջանքերին, փոշիացնում այն։
Միաժամանակ սույն դատավճռով հերթական անգամ ապացուցվում է, որ երկրում իրավապահ մարմինները դադարել են ինքնուրույն վճիռներ կայացնող կառույցներ լինելուց, գործում են համաձայն իջեցվող հրահանգների, ձեռնարկած քայլերը, որոշումները հարմարեցնում են մեկ մարդու ունեցած գիտելիքներին, ճաշակին ու քիմքին։ Սա բռնապետության տանող ճանապարհ է։ Նման պահվածքը պետականության հիմքերի տակ դրված ական է, լրջագույնս սպառնում է երկրի կազմաքանդումով։
Հարկ ենք համարում նաև նշել՝ թե՛ նորանկախ Հայաստանի պատմությունում և թե՛ դրանից առաջ չի եղել երկրի ղեկին կանգնածների երեխաների նկատմամբ բռնության կիրառման կամ հետապնդման դեպք, ինչը եղած ու թվացյալ հակասություններով հանդերձ խոսել է հասարակության ու հասարակական հանդուրժողականության և ոչ թե համընդհանուր ատելության մասին։
Դիտվել է՝ 2041

Մեկնաբանություններ