38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 
  • Լեռնային Ղարաբաղի հանրապետության կորսված հեռանկարները

    Լեռնային Ղարաբաղի հանրապետության կորսված հեռանկարները

    05.04.2013| 02:45
    Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խորհրդարանական, նախագահական և տեղական մարմինների ընտրությունների անցկացման առնչությամբ միջազգային արձագանքը միշտ մի տեսակ խտացած է լինում ուշադրությամբ և արտահայտչաձևերի առումով։ Եվրոպական կառույցները` Եվրամիությունն ու Եվրախորհուրդը, մի շարք եվրոպական պետություններ և Թուրքիան միանգամայն բացասական վերաբերմունք են ունեցել այդ ընտրությունների նկատմամբ։ Ռուսաստանը համեմատաբար չափավոր ձևակերպումներ է օգտագործել, իսկ ԱՄՆ-ը, փաստորեն, իր վերաբերմունքը հայտարարության ձևով չի արտահայտել, պատրաստակամություն հայտնելով շարունակելու «ֆինանսական օգնությունը Կովկասի այդ շրջանի հայ բնակչությանը»։
  • «Ռազմավարական համագործակցության ցանկացած մոդել պետք է հենվի «իրատես» հարաբերությունների վրա»

    «Ռազմավարական համագործակցության ցանկացած մոդել պետք է հենվի «իրատես» հարաբերությունների վրա»

    05.04.2013| 02:43
    Չինաստանի նոր առաջնորդ Սի Ցզինպինը պաշտոնակալությունից հետո իր առաջին արտերկրյա այցը կատարեց Ռուսաստան։ Ինչպես ընդգծում են Մոսկվայի և Պեկինի լրատվամիջոցները, դա վկայում է այն մասին, թե չինական ղեկավարությունն ինչ մեծ նշանակություն է տալիս իր խոշորագույն հարևանի հետ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև, թե «այդ հարաբերություններն ինչ մակարդակ և ինչ առանձնահատուկ բնույթ ունեն»։ Իսկ «Սինhուա» գործակալությունն առանձնակի նկատել է, որ «այցը պատմական օրինակ է այն բանի, թե ինչպես կարող են երկու առաջատար տերությունները կառուցել բացառապես բարիդրացիության, հավասարության և փոխվստահության վրա հիմնված կայուն հարաբերություններ` առանց «հնաբույր» դաշինքների օգտագործման կամ երրորդ կողմի հետ դիմակայության»։
  • Որ չգաք` խիյարը թարս է աճելո՞ւ

    Որ չգաք` խիյարը թարս է աճելո՞ւ

    03.04.2013| 18:33
    Շատ հետաքրքիր իրավիճակ է առաջացել: էներգետիկ տեսանկյունից: Իսկ էներգետիկան և´ քաղաքականություն է, և´ մնացած ամեն ինչ: Ցածր է էներգերտիկան թե´ իշխանությունների մոտ, թե´ Րաֆֆու, թե´ ԲՀԿ-ի: ԲՀԿ-ն սպասված պոկումը չկարողացավ ապահովել: Կրկին սխալ հաշվեց:
  • Հովհաննիսյանը հանելուկ մնաց թե հայաստանցիների, թե  ամերիկյան դիտորդների համար

    Հովհաննիսյանը հանելուկ մնաց թե հայաստանցիների, թե ամերիկյան դիտորդների համար

    02.04.2013| 11:52
    Րաֆֆի Հովհաննիսյանը, փաստորեն, հիբրիդային քաղաքական գործիչ է: Նա հետեւողական է ընտրողների հետ կապ պահպանելու գործում՝ լինի վառ գունավորում ունեցող հանրակառքով այցելություն գյուղական համայնքներ, թե օժանդակություն հնարավոր ընտրողին՝ իր օգնական ձեռքերը գործի դնելու միջոցով: Իսկ մինչ այդ, նա շարունակում է կերտել «ժողովրդի մարդու» իր կերպարը: Նույնիսկ նրա քարոզարշավի ականջահաճո՝ «Հնարավոր է» կարգախոսը հիշեցնում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի՝ «Այո, մենք կարող ենք» նշանաբանը, որը հաջողություն արձանագրեց շնորհիվ հավատի գաղափարի վրա շեշտադրման, ինչի կարոտն է հայ ընտրողը: ԱՄՆ դիվանագետներն ընդունել են հասարակ ժողովրդին դիմելու եւ նրա հետ միաձուլվելու Հովհաննիսյանի կարողությունը եւ ցանկությունը. ուժ, որն ընդդիմության այլ առաջնորդներ, ինչպես օրինակ՝ ընդդիմության «խորապես չսիրված» առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չկարողացավ նպատակաուղղել:
  • Մեկ րոպե լռությամբ հարգե՞նք

    Մեկ րոպե լռությամբ հարգե՞նք

    30.03.2013| 13:46
    Մարտի 29-ին Րաֆֆի Հովհաննիսյանը աշխարհի չորս ծագերին ավետեց, որ Հարության տոնի պատարագից հետո «հավատի, հայրենիքի, խաղաղության ապագայի համար իր համեստ ծոմը ավարտելու է»: Պատկերացնու՞մ եք` ինչ համեստություն` «հավատի, հայրենիքի, խաղաղության ապագայի համար»:
  • Օլիգարխիան` սեղմված օղակում

    Օլիգարխիան` սեղմված օղակում

    29.03.2013| 13:08
    Դեռևս նախագահական ընտրությանը նախորդած շրջանում Հայաստանի փորձագիտական հանրությունն ու քաղաքական շրջանակները քննարկում էին այն հարցը, թե արդյոք նախագահ Սարգսյանը վերընտրվելուց հետո գնալո՞ւ է արմատական փոփոխությունների ճանապարհով: Խնդիրն այն է, որ Հայաստանի սոցիալ-տնտեսական կացութաձևը վաղուց սպառել է իրեն, սակայն ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ ընդդիմությունը ցայսօր չեն առաջարկել այնպիսի իրատեսական ծրագիր, որը թույլ տար ստեղծել նոր, ավելի առողջ և զարգացմանը միտված սոցիալ-տնտեսական համակարգ: Իրավիճակն է՛լ ավելի է բարդանում, երբ խնդիրը դիտարկվում է տարածաշրջանային զարգացումների համատեքստում:
  • ԱՄՆ-ը  հասկացրել էր, որ չի կարող զերծ  պահել Թուրքիան ռուսական հրթիռներից

    ԱՄՆ-ը հասկացրել էր, որ չի կարող զերծ պահել Թուրքիան ռուսական հրթիռներից

    29.03.2013| 12:45
    2008-2011 թթ. թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման գագաթնակետին տեղի ունեցավ ղարաբաղյան հարցում Թուրքիայի քաղաքականության սկզբունքային ակտիվացում, ինչը հետևանք էր տարածաշրջաններում իր դիրքն ու նոր դերը ցուցադրելու ձգտման։
  • Սովորեք ձայնը աղմուկից տարբերել

    Սովորեք ձայնը աղմուկից տարբերել

    29.03.2013| 01:10
    ՈՒսանողական տարիներին, երբ կարդում էի Երվանդ Օտյանի «Փանջունին...», գիտեի, որ երգիծավեպ է, սատիրավեպ, իսկ ծիծաղս չէր գալիս: Չէր գալիս, ու` վերջ: Զարմանք կար, նույնիսկ զայրույթ, բայց ծիծաղս չէր գալիս: Ծապլվարը, իհարկե, հնարովի էր, հանգամանքները, որոնցում հերոսները հայտնվում ու դուրս էին գալիս, ավելի շատ տխրություն ու ցավ էին բերում: Ինձ բոլորովին չէր թվում, որ Երվանդ Օտյանը Հակոբ Պարոնյանի հետնորդն է: Բնականաբար մտքովս չէր անցնի, որ հետո Ծապլվարի համարյա բոլոր հերոսներին ուրիշ անուններով անձամբ կճանաչեմ, որ Ծապլվար պայմանական տեղանունը փողոց առ փողոց Երևան կդառնա, ու ընդհանրապես ժամանակը այդքան կկրկնի ինքն իրեն: ՈՒ նորից ծիծաղս չի գա: Բոլորովին չի գա: Զայրույթ` այո, տխրություն` այո, ավելի շատ` ձանձրույթ: Ավելի ստույգ` ցավ:
  • Ոչ դիվանագիտական պահվածք

    Ոչ դիվանագիտական պահվածք

    29.03.2013| 01:07
    Նախորդ օրը շատերին զարմացրեց Հայաստանում հավատարմագրված արևմտյան դիվանագիտական կորպուսի «ֆիդայական» պահվածքը, երբ արևմտյան «գուդ գայերով» հավաքվել, գնացել էին «Սիվիլիթասենց տուն»` պաշտպանելու իրենց նույնքան «գուդ գայ» (այս արտահայտությունը է՛լ ավելի «գուդ գայ»` «լավ տղա» Մեթյու Բրայզայինն է` հնչած Օսկանյանի հաշվով):
  • «Միլիոնների երթը»

    «Միլիոնների երթը»

    29.03.2013| 01:02
    Որ նամակի ժանրը նանո-ժամանակներում, և այն էլ երկու «ականավոր» մարդկանց միջև կրկին կվերականգնվեր, դժվար էր հավատալ: