Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 
  • Արևմտյան քաղնախագծողները հույս ունեն, որ, ճնշում  գործադրելով Հարավային Օսիայի ու Աբխազիայի հարցում, Արևմուտքին կհաջողվի զիջումներ կորզել Մոսկվայից

    Արևմտյան քաղնախագծողները հույս ունեն, որ, ճնշում գործադրելով Հարավային Օսիայի ու Աբխազիայի հարցում, Արևմուտքին կհաջողվի զիջումներ կորզել Մոսկվայից

    06.10.2013| 11:28
    Հարավային Օսիան մյուս չճանաչված պետությունների համեմատ շատ ավելի թույլ տնտեսական և սոցիալ-մշակութային կարողություն ունի, ինչը բացատրվում է օս ազգի զարգացման առանձնահատկություններով։
  • Կենտրոնական Ասիայի իշխանությունները,  ի դեմս Չինաստանի, տեսնում են նոր «մեծ եղբոր»

    Կենտրոնական Ասիայի իշխանությունները, ի դեմս Չինաստանի, տեսնում են նոր «մեծ եղբոր»

    04.10.2013| 00:05
    Չինական գործոնն արդեն դարձել է Կենտրոնական Ասիայում իրականացվող աշխարհաքաղաքականության անկապտելի մասը, իսկ տարածաշրջանի երկրները վերջին երկու տասնամյակում Չինաստանի հետ սահմանային «բարտերային» համագործակցությունից հասել են գործընկերության լիարժեք հարաբերությունների, և սա հերքելը կամ այս հարցում վիճելն անիմաստ է։ Այնպես որ, Պեկինն այդ տարածաշրջան է գալիս «լրջորեն ու երկար ժամանակով»։
  • Եվրամիությունը ուշադրության կառնի Հայաստանի  վարքագիծը և երկխոսությունը չի շարունակի

    Եվրամիությունը ուշադրության կառնի Հայաստանի վարքագիծը և երկխոսությունը չի շարունակի

    01.10.2013| 11:32
    Եվրոպայի առաջատար պետությունները չէին կարող անմասն մնալ ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացից և ձգտեցին ցուցադրել իրենց պատրաստակամությունը` հովանավորելու ՆԱՏՕ-ին մի շարք երկրների ինտեգրվելու և անդամակցելու գործում։ Միաժամանակ, չունենալով որոշակի մտադրություններ Արևելյան Եվրոպայի երկրների առնչությամբ, եվրոպական երեք առաջատար տերությունները չկարողացան նրանց «հովանավորության» իրականացման կոնկրետ առաջարկություններ անել։
  • Ելքի ժամանակավոր  անհնարինությունը

    Ելքի ժամանակավոր անհնարինությունը

    30.09.2013| 23:56
    Փակուղիներ չկան. երբ դռները չեն բացվում« նշանակում է կողպեքներն ու բանալիները իրար չեն գտել, ինչ-որ տեղ ներդաշնակություն դեռ չի հաստատվել: Փակուղիներ չկան ընդհանրապես, կա ելքի ժամանակավոր անհնարինություն: Ժամանակավոր: Ոմանք կարող են առարկել, որ «ժամանակավոր» հասկացությունը շատ հարաբերական ու տարողունակ է, ուրեմն և կարող է որոշ դեպքերում «վերջ» նշանակությունն ունենալ: Իհարկե: Բայց միշտ էլ «վերջը» սկիզբ է` նոր որակով, նոր իմաստով, նոր հարթության մեջ, նոր իրավիճակում: Նույնիսկ, երբ այդ «վերջը» վերաբերում է մարդու կյանքին:
  • «Պիտերյան»  սինդրոմ

    «Պիտերյան» սինդրոմ

    30.09.2013| 23:52
    Մաքսային միությանն անդամակցելուց հետո հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի առաջին հանդիպումը, փաստորեն, պրեզենտացիոն կարելի է համարել` մաքսային «սեզոնի» բացմանն ընդառաջ:
  • Ո՞Ւմ է ձեռնտու, որ ԱՄՆ-ը ներքաշվի սիրիական  հակամարտության մեջ

    Ո՞Ւմ է ձեռնտու, որ ԱՄՆ-ը ներքաշվի սիրիական հակամարտության մեջ

    30.09.2013| 23:00
    Սիրիական սցենարը, ի տարբերություն լիբիականի, կառավարող Բաշար Ասադի վարչակազմի տապալում չի նախատեսում. Սիրիային հասցվող հարվածը պետք չէ, որ լինի լայնածավալ, որպեսզի հավասարակշռությունը կառավարական ուժերի ու ապստամբների միջև չխախտվի, հայտարարել է Բարաք Օբաման օգոստոսի 28-ի իր ճառում։
  • «Դու հանգիստ նստիր գետի ափին, քո թշնամու դին ջուրը կբերի»

    «Դու հանգիստ նստիր գետի ափին, քո թշնամու դին ջուրը կբերի»

    27.09.2013| 11:46
    Ժամանակին Չինաստանի առաջնորդ Դեն Սյաոպինը, մի բարեփոխիչ, որի անվան հետ են կապված ՉԺՀ-ի վերջին տասնամյակների բոլոր նվաճումներն ու հաղթանակները, բարելավելով հարաբերություններն արտաքին աշխարհի հետ, առաջնահերթ էր համարում տնտեսական բարեփոխումների անցկացումը երկրում։
  • Հա՞ց ես ուզում,  թե՞ հաց ես դառնում

    Հա՞ց ես ուզում, թե՞ հաց ես դառնում

    27.09.2013| 00:28
    Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում գումարվեց Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու եպիսկոպոսաց ժողովը: Սեպտեմբերի 24-27-ը` երեք օր, հայոց 75 արքեպիսկոպոսներից ու եպիսկոպոսներից 62-ը քննարկում էին հայ ցեղասպանության զոհերի սրբադասման հարցը և սուրբ մկրտության ծիսական կանոնական արարողակարգը: Բոլորը նշում էին, որ եպիսկոպոսաց ժողովը պատմական իրադարձություն է` 600 տարի է անցել նախորդ ժողովից:
  • ՈՒշացած գործընթաց

    ՈՒշացած գործընթաց

    27.09.2013| 00:19
    Ինքնին հասկանալի էր` Մաքսային միությանն անդամակցելու հայտարարությունից հետո ազատվելու էին իշխանության ձեռքերը` կադրային (և ոչ միայն) բավականին հետաքրքիր լուծումների համար, ինչից էլ երևալու էր, թե ուր են ուզում գնալ իշխանություններն այս փուլում` գրեթե հստակված աշխարհաքաղաքական դաշտի պայմաններում:
  • «Սուսլովյան պրոպագանդայի»  ադրբեջանցի ժառանգորդները

    «Սուսլովյան պրոպագանդայի» ադրբեջանցի ժառանգորդները

    26.09.2013| 23:53
    Արցախում կրած ռազմական պարտությունը բարդույթավորել է ոչ միայն ադրբեջանական ղեկավարությանը և ռազմական գործիչներին, այլև հասարակության բոլոր շերտերին: Խորհրդային շրջանում սկսված ազգային ինքնագիտակցության զարգացման փորձերը, ազգային վերելքին ուղղված նպատակասլաց պետական գործողությունները հօդս են ցնդել 1990-ականների սկզբներին, երբ ռեսուրսներով գերակշռող Ադրբեջանը ռազմական պարտություն կրեց` կորցնելով ԱԽՍՀ տարածքների մի մասի վրա ունեցած վերահսկողությունն ու ստիպված լինելով զբաղվել 600000-ի հասնող փախստականների խնդիրներով: