Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

ՈՒնենայի՛նք այնպիսի մեծ բանակ, որ մեր երկիրը պաշտպաներ

ՈՒնենայի՛նք այնպիսի մեծ բանակ, որ մեր երկիրը պաշտպաներ
04.03.2024 | 07:39

Իհարկե, ամեն հայ կցանկանար, որ Հայաստանը լիներ անվտանգություն վաճառող երկիր, ոչ թե՝ գնող։

ՈՒնենայինք այնպիսի մեծ բանակ, որ մեր երկիրը պաշտպաներ, հետն էլ՝ ուրիշ երկրներ կարողանար։

Հիմա էս է, ունենք այն, ինչ ունենք։ Մենք դեռ չենք հասել նրան, որ Ադրբեջանի հետ սահմանը լինի լիակատար պաշտպանված, էլ չեմ ասում Թուրքիայի մասին։

Կարծում եմ, որ եթե հայկական սահմանապահ զորք կանգնած լիներ ԱՄՆ-ի ու Մեքսիկայի սահմանին, ամերիկացիները մեզնից շնորհակալ կլինեին։

Կամ, ասենք, ռուս-շվեդական սահմանին եթե լիներ հայկական զորք, ռուսներն էլ շնորհակալ կլինեին։ Կամ ղազախա֊չինական սահմանին, ու այդպես լիքը կարող եմ ասել։

Երևի միայն մենք ենք, որ մի բան էլ մուննաթ ենք գալիս, թե բա` մեր սահմանին կանգնած են։

Որ չլինեն` մտնելու ենք Թուրքիան կիսե՞նք, հա՞։

Ձեռ չի՞ տալիս, դրեք նորմալ ասեք` ախպեր, հեռացեք, մենք կպահենք։

Քրֆել, անպատվել, մուննաթ գալս ո՞րն է։

Վնա՞ս են տվել այսքան տարի, որ գոնե էդ կողմում բանակային ռեսուրս չի օգտագործվել, ու հաստատ բոլոր սահմաններից ապահով է եղել։

Մուննաթ գալը ո՞րն է։

Է՜, հանե՛ք։ Պահում եք, որ մուննաթ գա՞ք։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 1584

Մեկնաբանություններ