Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Դժգույն ու դժ­բախտ վար­չա­պե­տը և կոտր­ված բռ­նակ­նե­րի խորհր­դա­րա­նը

Դժգույն ու դժ­բախտ վար­չա­պե­տը և կոտր­ված բռ­նակ­նե­րի խորհր­դա­րա­նը
19.11.2020 | 23:53

Եր­բեք չէի մտա­ծի, որ երբևէ ու­րախ կլի­նեմ, որ չկան Հրանտ Մաթևո­սյա­նը, Հա­կոբ Հա­կո­բյա­նը, Լևոն Խե­չո­յա­նը, Հրա­չյա Թամ­րա­զյա­նը, Հով­հան­նես Գրի­գո­րյա­նը, Ա­ղա­սի Այ­վա­զյա­նը, չկան Կա­րեն Դե­միր­ճյանն ու Վազ­գեն Սարգ­սյա­նը… Ո­րով­հետև հի­մա մենք բեռ­նա­տար­նե­րով ՀԱՅ­ՐԵ­ՆԻՔ ենք փո­խադ­րում ան­հայ­տու­թյուն, ու նրանց սիր­տը կկանգ­ներ ցա­վից ու ցա­սու­մից: Իսկ մենք դեռ ապ­րում ենք ու շա­րու­նա­կում դա­վա­ճա­նել նրանց ու մեր հայ­րե­նի­քին:


Մենք կորց­նում ենք ինք­նիշ­խա­նու­թյան ի­րա­վունքն ու ան­կա­խու­թյան հպար­տու­թյու­նը՝ հա­զա­րա­վոր զո­հե­րից հե­տո: Թե ու­րիշ ինչ կորց­րեց Հա­յաս­տանն այս խայ­տա­ռակ պա­տե­րազ­մում, վկա­յում է նո­յեմ­բե­րի 10-ից հե­տո ծա­վալ­ված 10-օ­րյա­կը, երբ միակ գոր­ծող իշ­խա­նու­թյու­նը նա­խա­գահն է, բայց նրան գոր­ծե­լու հնա­րա­վո­րու­թյուն չի տա­լիս 2015-ին փոխ­ված Սահ­մա­նադ­րու­թյու­նը:


Ի՞նչ շա­հեց և կորց­րեց Ռու­սաս­տա­նը: Ա­ռա­ջին հա­յաց­քից հայ ժո­ղո­վուր­դը պետք է շնոր­հա­կալ լի­նի ՌԴ նա­խա­գա­հին՝ պա­տե­րազ­մը կանգ­նեց­նե­լու հա­մար: Հայ ժո­ղովր­դի մտա­ծող հատ­վա­ծը շնոր­հա­կա­լու­թյան պատ­ճառ չու­նի, ու նրան են ուղղ­ված 10 օ­րե­րին Պու­տի­նի ի­րա­րա­հա­ջորդ հար­ցազ­րույց­նե­րը: Մոսկ­վան իր նվա­զա­գույն ծրա­գի­րը կա­տա­րեց՝ ի­րա­կա­նաց­վեց Լավ­րո­վի պլա­նը, ո­րի մե­խը ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի տե­ղա­կա­յումն էր: Լավ­րո­վի պլա­նի գե­րա­կա­տա­րու­մը ստեղ­ծում է ի­րա­վի­ճակ, որ Մոսկ­վան ինքն ի­րեն է հար­վա­ծի տակ դնում: Հայ ժո­ղո­վուր­դը չի կա­րող շնոր­հա­կալ լի­նել Ռու­սաս­տա­նին՝ Ար­ցա­խը Ադր­բե­ջա­նին ու Թուր­քիա­յին հանձ­նե­լու, 5 տա­րում հա­յա­թա­փե­լու հե­ռան­կա­րի հա­մար, ոչ էլ Հա­յաս­տա­նը վտան­գի տակ դնե­լու՝ ռու­սա­կան ան­կա­յուն ե­րաշ­խիք­նե­րով: Փաս­տա­ցի՝ Ռու­սաս­տանն ինքն ի­րեն ծու­ղա­կը գցեց: Ա­պա­ցույ­ցը Սի­րիան է, որ­տե­ղից Թուր­քիան ու Ռու­սաս­տա­նը բա­րե­հա­ջող դուրս մղե­ցին ԱՄՆ-ին ու Արևմուտ­քին և սկ­սե­ցին մի­մյանց դեմ կռ­վել ու կռ­վում են մինչև հի­մա՝ չկա­րո­ղա­նա­լով մի­մյանց հաղ­թել: Նույ­նը կա­տար­վում է Հա­յաս­տա­նում ու Ար­ցա­խում: Մոսկ­վան խն­դիր ու­նի ինքն ի­րե­նից խե­լա­միտ լի­նել՝ Ար­ցա­խի հար­ցում Արևմուտ­քին դուրս չմ­ղե­լու, փո­խա­րե­նը խո­սում է Արևմուտ­քի խան­դից ու նա­խան­ձից: Փո­խա­րե­նը ՌԴ նա­խա­գահն ու ԱԳ նա­խա­րա­րը շա­րու­նա­կում են ի­ներ­ցիա­յով բարձ­րա­ձայ­նել նա­խա­պա­տե­րազ­մյան կարծր դիր­քո­րո­շում­նե­րը՝ նույ­նիսկ 7 շր­ջան­նե­րը հա­վե­լու­մով հանձ­նե­լուց հե­տո: Նրանք շա­րու­նա­կում են ԱՄՆ-ին ու Ֆրան­սիա­յին գոր­ծըն­թա­ցից դուրս մղե­լու հարց դնել՝ գոր­ծադ­րե­լով փոր­ձա­գի­տա­կան ու քա­րոզ­չա­կան նե­րու­ժը՝ հա­մո­զե­լու, որ հետ­խոր­հր­դա­յին տա­րած­քը ռու­սա­կան ազ­դե­ցու­թյան գո­տի է ու չպա­տաս­խա­նե­լով հար­ցին՝ ին­չու՞ է Մոսկ­վան իր ազ­դե­ցու­թյան գո­տին հանձ­նում Թուր­քիա­յին: Պա­տե­րազ­մի ժա­մա­նակ Պու­տինն ու Լավ­րո­վը հա­վաս­տիաց­նում էին Փա­րի­զին ու Վա­շինգ­տո­նին, որ հար­ցը կլու­ծեն, այ­սօր ԱԳ նա­խա­րա­րի մա­կար­դա­կով «զար­մանք» ու «վր­դով­մունք» են ապ­րում, որ ԱՄՆ-ը ու Ֆրան­սիան պար­զա­բա­նում­ներ են պա­հան­ջում ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան ու Թուր­քիա­յի դե­րի մա­սին: Ոչ զար­մանք, ոչ վր­դով­մունք չեն ապ­րում, որ Թուր­քիան ի­րենց հա­վա­սար ու ա­վե­լի մտ­նում է Ադր­բե­ջան ու օ­կու­պաց­նում Ար­ցա­խը և Հա­յաս­տա­նը: Այ­սինքն՝ ՌԴ ԱԳՆ-ն ի վի­ճա­կի է հո­խոր­տալ միայն Արևմուտ­քի և եր­բեք իր դաշ­նա­կից Թուր­քիա­յի վրա: Պու­տի­նը, որ իր խոս­քով՝ ինքն է գրել ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան տեքս­տը, բա­ցատ­րու­թյուն չու­նի՝ դար­ձյալ իր խոս­քով 4000 զո­հի ու 8000 վի­րա­վո­րի գնով պա­տե­րազ­մի նպա­տա­կը Ար­ցա­խի օ­կու­պա­ցիա՞ն էր՝ 100 տա­րի անց նոր փա­թե­թա­յին նվե՞­րը թուր­քե­րին: ՌԴ նա­խա­գա­հի ու ԱԳ նա­խա­րա­րի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, որ Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի հար­ցը պետք է լուծ­վի փախս­տա­կան­նե­րի վե­րա­դար­ձից, «հա­մա­տեղ» կյան­քից հե­տո, այլ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի կող­մից, հայ ժո­ղովր­դի հան­դեպ շա­րու­նա­կա­կան դա­վա­ճա­նու­թյուն է՝ այն, ինչ մնա­ցել է Ար­ցա­խից, ռուս-թուր­քա­կան հե­տա­գա առևտրի փա­թեթ դարձ­նե­լու հա­մար՝ իր «խա­ղա­ղա­պահ­նե­րի» վե­րահս­կո­ղու­թյամբ: Ինքն ի­րեն մեղ­սազր­կե­լու հա­մար՝ Պու­տի­նը մե­ղադ­րում է Նի­կոլ Փա­շի­նյա­նին, որ հրա­ժար­վել է հոկ­տեմ­բե­րի 19-20-ին պա­տե­րազ­մը կանգ­նեց­նե­լուց՝ շատ ա­վե­լի շա­հե­կան վի­ճա­կում, քան նո­յեմ­բե­րի 9-ին: Նա գաղտ­նա­զեր­ծել է, որ Ա­լիևը դնում էր Շու­շի փախս­տա­կան­նե­րի վե­րա­դար­ձի պա­հանջ, իսկ քա­ղա­քը պետք է լի­ներ ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի գո­տում:


Նի­կոլ Փա­շի­նյանն ա­սել է, որ դա չի բխում Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի շա­հից: Զար­մա­նա­լով հան­դերձ այդ պա­տաս­խա­նից` ՌԴ նա­խա­գա­հը կար­ծում է, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը չի դա­վա­ճա­նել՝ նա ձգ­տում էր պաշտ­պա­նել Հա­յաս­տա­նի շահն ու անվ­տան­գու­թյու­նը, այլ հարց է՝ ո­րո­շում­նե­րը ճիշտ էին, թե սխալ: Փաս­տա­ցի՝ ՌԴ նա­խա­գա­հը և մե­ղադ­րում է ՀՀ վար­չա­պե­տին ի­րա­վի­ճա­կը սխալ գնա­հա­տե­լու մեջ, և մե­ղադ­րում է հրա­պա­րակ դուրս ե­կած ընդ­դի­մու­թյա­նը, որ դա­վա­ճա­նու­թյան մե­ղադ­րան­քով պա­հան­ջում է վար­չա­պե­տի հրա­ժա­րա­կա­նը: Որ­տե՞ղ է տրա­մա­բա­նու­թյու­նը: Փաս­տա­ցի՝ նա հար­կադ­րա­կան ան­գոր­ծու­թյուն է պար­տադ­րում Հա­յաս­տա­նին, ո­րի հա­ջորդ քայ­լը լի­նե­լու է Հա­յաս­տան-Ռու­սաս­տան դաշ­նա­յին պե­տու­թյան ա­ռա­ջար­կը: Բե­լա­ռու­սի հետ չս­տաց­վեց, պարտ­ված Հա­յաս­տա­նի հետ գու­ցե ստաց­վի: Պու­տինն այն կար­ծի­քին է, որ ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րից հրա­ժար­վե­լը Հա­յաս­տա­նի հա­մար ինք­նաս­պա­նու­թյուն է: Այ­սինքն՝ բա­ցա­ռում է, որ հնա­րա­վոր է ի­րա­վի­ճա­կը շտ­կել այլ բա­նակ­ցո­ղով: Նա մե­ղադ­րում է Հա­յաս­տա­նին, որ ան­ցած տա­րի­նե­րին չի ճա­նա­չել Ար­ցա­խը, և չի կա­յաց­վել Հա­յաս­տա­նին միաց­նե­լու ո­րո­շում՝ մար­տահ­րա­վեր նե­տե­լով բո­լոր ժա­մա­նակ­նե­րի իշ­խա­նու­թյուն­նե­րին, որ հենց Մոսկ­վա­յի թե­լադ­րան­քով չեն ճա­նա­չել Ար­ցա­խը՝ հա­մա­րե­լով բա­նակ­ցու­թյուն­նե­րի ա­վարտ ու հնա­րա­վոր պա­տե­րազմ: Այ­սինքն՝ Մոսկ­վան մաք­րում է թե հին, թե նոր մեղ­քե­րը՝ ինքն իր գլ­խին դնե­լով խա­ղա­ղա­պահ փրկ­չի լու­սապ­սա­կը:


Ի՞նչ շա­հեց Թուր­քիան: Աշ­խար­հը տե­սավ ու չկան­խեց ա­հա­բեկ­չու­թյու­նը Ան­կա­րա­յի կա­տար­մամբ՝ վարձ­կան­նե­րին Ադր­բե­ջան մտց­նե­լով ու ար­գել­ված զի­նա­տե­սակ­նե­րով կռ­վե­լով: Ան­կա­րան մտավ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան կար­գա­վի­ճա­կի հար­ցի քն­նարկ­ման մեջ: Պա­տե­րազ­մին զու­գա­հեռ մո­բի­լի­զաց­րեց Մի­ջին Ա­սիան՝ ստա­նա­լով «Թու­րա­նի բա­նակ» ստեղ­ծե­լու հա­մա­ձայ­նու­թյուն: Թու­լաց­րեց Ռու­սաս­տա­նի ազ­դե­ցու­թյու­նը տա­րա­ծաշր­ջա­նում և հե­ղի­նա­կազր­կեց աշ­խար­հում՝ իբրև հու­սա­լի դաշ­նակ­ցի: Թուր­քիան տե­ղա­կա­յեց զոր­քե­րը Ադր­բե­ջա­նում: Դա­տե­լով ոչ մի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն չկա­տա­րե­լու Ան­կա­րա­յի «հոբ­բիից», Թուր­քիան ցան­կա­ցած պա­հի կա­րող է ա­պա­կա­յու­նաց­նել ի­րա­վի­ճա­կը տա­րա­ծաշր­ջա­նում՝ սադ­րանք­նե­րի ու ա­հա­բեկ­չու­թյուն­նե­րի մի­ջո­ցով՝ մո­ջա­հեդ­նե­րի թուր­քա­կան «ա­ռա­քու­մը» շա­րու­նակ­վում է պա­տե­րազ­մի ա­վար­տից հե­տո էլ:


Ի՞նչ շա­հեց Ադր­բե­ջա­նը: Ա­լիևը կմ­նա իշ­խա­նու­թյուն ցմահ՝ նա վե­րա­դարձ­րել է «օ­կու­պաց­ված հո­ղե­րը»: Նա հաղ­թող նա­խա­գահ է: Ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի մուտ­քով՝ Ա­լիևը ինքն ի­րեն ա­պա­հո­վագ­րեց իշ­խա­նու­թյու­նը Էր­դո­ղա­նին հանձ­նե­լուց: Ա­լիևը Ադր­բե­ջա­նը դարձ­րեց հաղ­թող եր­կիր, որ պա­տե­րազ­մով է ի­րա­վունք ստա­ցել բա­նակ­ցու­թյուն­նե­րում թե­լադ­րող լի­նել: Այն, ինչ չա­րեց Հա­յաս­տա­նը 1994-ից հե­տո:


Ի՞նչ է ա­նում Հա­յաս­տա­նը: Ո­ՉԻՆՉ: Ընդ­հա­տա­կից վե­րա­դար­ձած վար­չա­պե­տը հայ­տա­րա­րու­թյուն­ներ է ա­նում, որ վկա­յում են՝ բա­ցար­ձա­կա­պես կտր­ված է ի­րա­կա­նու­թյու­նից, բա­ցար­ձա­կա­պես կորց­րել է ա­դեկ­վատ ըն­կալ­ման ու­նա­կու­թյու­նը, բա­ցար­ձա­կա­պես չու­նի պա­տաս­խա­նատ­վու­թյան գի­տակ­ցում: Միով բա­նիվ՝ նրա օ­րա­կար­գում չկա հրա­ժա­րա­կա­նի հարց՝ Ռու­սաս­տա­նը նրան «պա­հում է» վար­չա­պետ: Ինչ­պես ՀՀ նա­խորդ նա­խա­գահ­նե­րին: Նի­կոլ Փա­շի­նյա­նը ի վի­ճա­կի չէ հաս­կա­նալ՝ ին­չու՞ է ՌԴ-ն ի­րեն «պա­հում» և ինչ­քան դեռ կպա­հի: Նա «չի հաս­կա­նում», որ շա­րու­նա­կում է դա­վա­ճա­նու­թյու­նը: Որևէ «ճա­նա­պար­հա­յին քար­տեզ», որ ներ­կա­յաց­նում է վար­չա­պե­տը, պետք է սկս­վեր հրա­ժա­րա­կա­նից, Ար­ցա­խի հար­ցով նոր բա­նակ­ցո­ղի և ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի ժամ­կետ նշա­նա­կե­լուց: Նրա «ճա­նա­պար­հա­յին քար­տե­զը» ծաղր է ի­րա­կա­նու­թյա­նը: Ե­թե Նի­կոլ Փա­շի­նյանն ըն­դու­նում է պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը, պի­տի հե­ռա­նա՝ հնա­րա­վո­րու­թյուն տա­լով շա­րու­նա­կել բա­նակ­ցու­թյուն­նե­րը Ար­ցա­խի հար­ցով՝ հաս­նե­լու ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան բո­վան­դա­կա­յին փո­փո­խու­թյան: Կա­յու­նու­թյունն ու անվ­տան­գու­թյու­նը Նի­կոլ Փա­շի­նյա­նի ու նրա կա­ռա­վա­րու­թյան կա­տար­մամբ՝ հան­գեց­րին այս ի­րա­վի­ճա­կին՝ բազ­մա­պատ­կե­լով, ոչ թե ուղ­ղե­լով ան­ցյա­լի սխալ­նե­րը: Ի հետևանս՝ այ­սօր ու­նենք մի վար­չա­պետ, որ հայ­տա­րա­րում է «Շու­շին դժ­բախտ ու դժ­գույն քա­ղաք է, մեզ պե՞տք էր Շու­շին», և խոր­հր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյուն, որ ըն­դվ­զում է դռ­նե­րի կոտր­ված բռ­նակ­նե­րի ու փա­կան­նե­րի դեմ, բայց պատ­րաստ չէ պար­տու­թյան ու հայ­րե­նազր­կու­մի պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը ստանձ­նել: Թե ինչ քա­ղաք է Շու­շին ու ինչ նշա­նա­կու­թյուն ու­նի, Նի­կոլ Փա­շի­նյա­նը ի վի­ճա­կի չէ հաս­կա­նա­լու, ո­րով­հետև երբ ա­զա­տագր­վում էր Շու­շին, չի հաս­կա­ցել, որ ա­զա­տագր­վում է Ստե­փա­նա­կերտն ու ամ­բողջ Ար­ցա­խը, որ հա­յե­րը ՀԱՂ­ԹՈՒՄ ԵՆ: Նրա հա­մար ազ­գա­յին խոր­հր­դա­նի­շը ոչ թե հաղ­թա­նակն է, ոչ թե ա­զա­տա­մարտն է, այլ Գյում­րիից Երևան հա­սած սե­փա­կան բո­թաս­նե­րը: Բո­լոր նրանք, որ դեռ ու­նեն այդ բո­թաս­նե­րի պաշ­տա­մուն­քը, պաշ­տում են պար­տու­թյունն ու ստո­րա­ցու­մը, մեր­ժում են ի­րա­վի­ճակ փո­խե­լու շան­սե­րը և փա­կում են Հա­յաս­տա­նի դու­ռը՝ պատ­րաստ վաղն էլ լույ­սը հան­գց­նե­լու…


Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հ. Գ. ԱՄՆ-ը և Ֆրան­սիան Ռու­սաս­տա­նից հա­վե­լյալ պար­զա­բա­նում­ներ են պա­հան­ջում Ար­ցա­խի հար­ցում ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան վե­րա­բե­րյալ: Ան­ցած 10-օ­րյա­կում, մինչ մենք ներ­քա­ղա­քա­կան գզվռ­տոց­նե­րի ու քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մի եզ­րին ենք, Ֆրան­սիան փոր­ձում է փր­կել այն, ինչ մնա­ցել է Ար­ցա­խից ու նվա­զա­գույն ինք­նիշ­խա­նու­թյուն ա­պա­հո­վել Հա­յաս­տա­նի հա­մար: ԱՄՆ-ը ու Ֆրան­սիան ու­զում են հաս­կա­նալ նաև, թե ինչ դեր ու­նի Թուր­քիան: Հոկ­տեմ­բե­րի 1-ին Թուր­քիա­յի դե­րը պար­զա­բա­նած Է­մա­նուել Մակ­րո­նը լավ գի­տի Ան­կա­րա­յի դե­րը և պատ­րաստ է պատ­ժա­մի­ջոց­ներ սահ­մա­նել Թուր­քիա­յի դեմ ու ճա­նա­չել Ար­ցա­խը՝ ինչ­պես պա­տե­րազ­մի ժա­մա­նակ, ե­թե մենք տեր լի­նեինք: Փա­րի­զը ճա­նա­չել է Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը, Սե­նա­տում օ­րի­նա­գիծ է քն­նարկ­վում: Իսկ մենք շա­րու­նա­կում ենք հո­ղեր հանձ­նել՝ ևս 7 գյուղ Մար­տա­կեր­տում, ո­րոնց մա­սին ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան մեջ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն չի ե­ղել: Բայց՝ Ադր­բե­ջա­նը պա­հան­ջում է, Ռու­սաս­տա­նը չի ա­ռար­կում, Հա­յաս­տա­նը չի պաշտ­պան­վում: Վս­տա­հա­բար՝ Փա­րիզն ու Վա­շինգ­տո­նը ու­զում են հաս­կա­նալ՝ Մոսկ­վան լիո­վին հաշ­վար­կե՞լ է իր քայ­լե­րի հետևանք­նե­րը, պատ­րա՞ստ է հանձ­նել Կով­կա­սը Թուր­քիա­յին: Թե՞ կանգ կառ­նի ու կգի­տակ­ցի, որ միայ­նակ Ան­կա­րա­յի դեմ չի կա­րո­ղա­նում պայ­քա­րել ու կա­րիք ու­նի Արևմուտ­քի ա­ջակ­ցու­թյան: Գի­տակ­ցու՞մ է իր սխալ­նե­րը Ի­րա­նը, ո­րոնց պատ­ճա­ռով տա­րա­ծաշր­ջա­նում ստա­ցավ ոչ միայն Ռու­սաս­տա­նի, այլև Թուր­քիա­յի ներ­կա­յու­թյու­նը: Եվ հի­մա եր­րորդ եր­կիր Ռու­սաս­տա­նը չոր­րորդ եր­կիր Թուր­քիա­յի հետ քն­նար­կում է խա­ղա­ղա­պահ ա­ռա­քե­լու­թյան մո­նի­տո­րին­գի հա­մա­տեղ կենտ­րո­նի հար­ցը, Թուր­քիա­յի և ՌԴ խոր­հր­դա­րան­նե­րը հա­մա­ժա­մա­կյա ար­տո­նում են ի­րենց զոր­քե­րի ներ­կա­յու­թյու­նը Ադր­բե­ջա­նում: Ռու­սաս­տա­նը հայ­տա­րա­րում է, որ ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյու­նում Ան­կա­րան չկա, Ան­կա­րան հայ­տա­րա­րում է, որ կենտ­րո­նի ստեղծ­ման նպա­տա­կը Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կար­գա­վի­ճա­կի հար­ցի քն­նար­կումն է: Ա­լիևը հայ­տա­րա­րում է, որ այդ­պի­սի հարց չկա: ԱԳ նա­խա­րա­րի հրա­ժա­րա­կա­նը փաս­տեց գլ­խա­վո­րը՝ չկա հայ­կա­կան ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյուն: Հա­յաս­տա­նը պետք է ստեղ­ծի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյուն բո­լոր ուղ­ղու­թյուն­նե­րով՝ չծն­րադ­րե­լով ոչ մի մայ­րա­քա­ղա­քի ա­ռաջ: Գո­նե հի­մա հաս­կա­նու՞մ ենք, որ 1994-ից հե­տո ստա­տուս քվոն պա­հել են ԱՄՆ-ը և Ֆրան­սիան, և հե­տայ­սու էլ Ար­ցա­խի գո­յու­թյան ու չգո­յու­թյան հար­ցը ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի շր­ջա­նակ­նե­րում է, որ­տեղ պետք է կար­գա­վի­ճա­կի հար­ցը լուծ­վի: Մինչև Հա­յաս­տա­նը խել­քի գա, սփյուռ­քը պետք է շա­րու­նա­կի Ար­ցա­խի ճա­նաչ­ման պա­հան­ջը ԼՂԻՄ-ի սահ­ման­նե­րում: Ողջ լե­րուք՝ ե­թե ո­րո­շել եք ԼԻ­ՆԵԼ, չեք հան­ձն­վել: Ե­թե ձեզ չեք հա­մա­րում դժ­գույն ու դժ­բախտ, ու չվե­րա­դարձ­նե­լով Վազ­գե­նի ար­ձա­նը Շու­շիից՝ պատ­րաստ եք ինք­ներդ վե­րա­դառ­նալ Շու­շի ու Ար­ցախ: Ե­թե ՏԵՐ եք: Թե՞ ար­ձա­նը «բռ­նակ­ներ» չու­ներ: Իսկ ընտ­րող­նե­րի մի հոծ զանգ­ված սպա­սում է 5-10000-ի, որ 8-րդ գու­մար­ման ԱԺ-ն ու­նե­նա «ճիշտ» պատ­կեր՝ ֆոր­պոս­տին վա­յել: Մե­ղա քեզ, Վազ­գեն, մե­ղա ձեզ, տղերք: Մեզ չնե­րեք:

Դիտվել է՝ 9171

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ