Բաքուն ու Երևանը դինել են իրենց համայնքների ներկայացուցիչներին Ռուսաստանում՝ կոչ անելով չտրվել սադրանքների ու դադարեցնել փողոցային անկարգություններն ու ծեծկռտուքը: Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում վերջին մի քանի օրերին ձերբակալվել են տասնյակ հարավկովկասցիներ: Մոսկվայի Մարյինոյի շրջանում հուլիսի 25-ին բերման են ենթարկվել ծեծկռտուքի 25 մասնակիցներ՝ հաղորդում է Ինտերֆաքսը: ՆԳՆ քաղաքային բաժնում չճշտելով ազգությունը՝ նշել են, որ կարգը խախտող արտասահմանցիներին կարող են արտաքսել երկրից: РБК-ն հաղորդել է, որ ուրբաթ լույս շաբաթ գիշերը ադրբեջանցիների խմբերը կանգնեցնում էին հայկական համարներով ավտոմեքենաները և ծեծում ուղևորներին: Պաշտոնապես հայտնի է մեկ տուժածի մասին: Հայերի ու ադրբեջանցիների միջև զանգվածային ծեծկռտուք եղավ ուրբաթ երեկոյան «Բրատիսլավսկայա» մետրոյի կայարանի մոտ, Սալարյովոյի հայկական սրճարանի ապակիները կոտրվեցին: Հայտնի է նաև Մոսկվայի արևմուտքում ադրբեջանական սրճարանի վրա հարձակման մասին:
«Անհայտ անձինք կոտրել են Մոսֆիլմի փողոցի ադրբեջանական սրճարանի ցուցափեղկերը և հեռացել 3 ավտոմեքենայով»՝ հաղորդել է Ինտերֆաքսը՝ հղում անելով իրավապահ մարմիններին: Ոստիկանությունը որոնում է հարձակվողներին: Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի ոստիկանությունը հինգշաբթի երեկոյան կանխել է հայ և ադրբեջանցի համայնքների միջև զանգվածային ծեծկռտուքը՝ հաղորդել է Ինտերֆաքսը՝ հղում անելով ՆԳՆ աղբյուրներին: Ամեն կողմից մի քանի տասնյակ մարդիկ պատրաստվում էին հանդիպեկ Օբուխովսկու մեծ կամրջի մոտ: Հարուցվել է քրեական գործ ազգամիջյան թշնամանքի հարուցման մեղադրանքով:
«Ռուսաստանի հայերի միավորման» համանախագահ Դավիթ Տոնոյանի խոսքով՝ Մոսկվայի փողոցներում հարձակումներ են եղել և հայերեն խոսող անցորդների վրա: Նրա տվյալներով՝ ձերբակալվել է 15-50 մարդ: ՀՀ դեսպանությունը հայտարարել է, Մոսկվայի՝ ադրբեջանցիներին պատկանող առևտրական ցանցերից հեռացվել են հայկական արտադրության ապրանքները:
Շաբաթ օրը Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին և Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը համերկրացիներին կոչ են արել չտրվել սադրանքների և պահպանել ռուսական օրենքները: «Դիմում ենք ՌԴ տարածքում ապրող մեր հայրենակիցներին համոզիչ խնդրանքով չմասնակցել որևէ նախաձեռնության, ակցիայի կամ հավաքի, ձեռնպահ մնալ տարատեսակ կոչերից սոցիալական ցանցերում և տարբեր մեդիա պլատֆորմներում: Նաև խնդրում ենք պահպանել զգոնությունու սպվածություն, և ինչպես առաջ պահպանել ՌԴ օրենքները»՝ ասված է ՀՀ դեսպանության, Հայ առաքելական եկեղեցու և Ռուսաստանի հայերի համատեղ հայտարարության մեջ: «Մենք պետք է միասին լինենք, որ արժանի հակահարված տանք սադրանքներին, բայց չիջնենք մինչև փողոցային կռիվների մակարդակի: Մեր պայքարը պետք է լինի բացառապես իրավական դաշտի շրջանակներում: Դուք ապրում եք Ռուսաստանում, ձեզնից շատերը այդ մեծ երկրի քաղաքացի են: Խնդրում եմ ձեզ պահպանել օրենքներն ու կանոնները, որ այստեղ կան»՝ հայրենակիցներին կոչ է արել Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին: Կոնֆլիկտը Մոսկվայում տեղի է ունեցել Ադրբեջանի ու Հայաստանի սահմանին շարունակվող դիմակայության շրջանակներում: Զինված բախումները սկսվել են հուլիսի 12-ին: Երկու կողմերից կան զոհվածներ ու վիրավորներ: Հուլիսի 25-ին Ադրբեւանի ՊՆ հայտարարեց, որ Հայաստանի զինված ուժերը վերջին օրը 35 անգամ խախտել են հրադադարը ճակատւ տարբեր ուղղություններով: ՀՀ ՊՆ-ն հայտարարեց, որ ադրբեջանցիները գնդակոծել են հայկական գյուղերը:
RFI
Հ.Գ. Համեմատեք հայերի դիմումը հայրենակիցներին և Ադրբեջանի դեսպանի՝ քծնանքն առ Մեծ Ռուսիան ու հոխորտանքը առ հայերը: Միայն այս երկու դիմումները խոսուն փաստ են, թե ով ինչով է զբաղված Ռուսաստանի մայրաքաղաքում ու մյուս քաղաքներում: Բայց խնդիրը դա չէ, խնդիրն այն է, որ հայերը պետք է հասկանան՝ աշխարհի ոչ մի անկյունում իրենք պաշտպանված չեն պատերազմից ու կոնֆլիկտի հետևանքներից, ոչ մի տեղ չես փախչի քո երկրից: Ու քո ինքնությունից: ԵԱՏՄ-ն մեծ միֆ է, որտեղ բնավ էլ չեն ապահովվում մարդկանց ու ապրանքների ազատ տեղաշարժը և մյուս խոստումները: Ռուսաստանի իշխանությունը պարտավոր է կարգ ու կանոն պահպանել իր տարածքում, ոչ թե ոստիկանության ուժերով բախումներ ցրել:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ