ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Մեծ Բրիտանիայի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով

Մեծ Բրիտանիայի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով
28.03.2020 | 12:15

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը տեղեկացրել է, որ վարակվել է կորոնավիրուսով: Վերջին օրերին նա հազ ու բարձր ջերմություն է ունեցել և հիմա ինքնամեկուսացել է Դաունինգ սթրիթ, 10-ում և շարունակում է ղեկավարել կառավարությանը տեսակապով: «Ես աշխատում եմ տնից և գտնվում եմ ինքնամեկուսացման մեջ, դա միակ ճիշտ որոշումն է ստեղծված իրավիճակում,-գրել է Թվիթերում: -Բայց մի կասկածեք, որ շնորհիվ ժամանակակից տեխնոլոգիաների հրաշքների՝ ես մնալու եմ կապի մեջ իմ թիմի հետ ու շարունակելու եմ գլխավորել ազգային պայքարը կորոնավիրուսի հետ: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ով մասնակցում է այդ պայքարին, և, իհարկե, առողջապահության մեր հրաշալի աշխատակիցներին: Մեծ շնորհակալություն բոլորին, որ ինձ նման աշխատում են տնից, որ վարակը չտարածվի: Մենք այդպես կհաղթենք»: Երկու ժամ անց առողջապահության նախարար Մեթ Հենոկը Թվիթերում հայտարարեց, որ կորոնավիրուսի իր տեստը դրական է. «Ես թեթև ախտանիշներ ունեմ, աշխատում եմ տնից, ինքնամեկուսանում եմ»՝ ասել է նախարարը: Վերջին անգամ Բորիս Ջոնսոնը հասարակությանը հայտնվել է հինգշաբթի երեկոյան, երբ ծափահարել է բժիշկներին իր տան դռների առաջ՝ առողջապահության աշխատողներին շնորհակալության համազգային ակցիայի ժամանակ: Վարչապետը կորոնավիրուսի անալիզ է հանձնել Անգլիայի գլխավոր սանիտարական բժիշկ Քրիս Ուիտիի խորհրդով: Ավելի վաղ Բորիս Ջոնսոնի ներկայացուցիչն արդեն ասել էր, որ վարչապետը կարող է իր պարտականությունների որոշ մասը փոխանցել ԱԳ նախարար Դոմինիկ Ռաբին: Դաունինգ սթրիթում ասացին, որ Ռաբը Ջոնսոնի որևէ պարտականություն չի կատարում: Առայժմ հայտնի չէ՝ կմեկուսանա՞ Ջոնսոնն իր հարսնացու Քերի Սիմոնդսից, որ փետրվարին հաղորդեց հղիության մասին: Բժիշկները խորհուրդ են տալիս հղիներին հատկապես զգույշ լինել, պահպանել ֆիզիկական հեռավորությունը և ընդհանրապես նվազագույնի հասցնել կողմնակի մարդկանց հետ շփումները 12 շաբաթով:
Անցյալ շաբաթ Բորիս Ջոնսոնը ներկա է եղել մի քանի ամենօրյա բրիֆինգների՝ բժիշկների մասնակցությամբ, որ հեռարձակվում էին հեռուստատեսությամբ: Ոչ ավագ խորհրդական Դոմինիկ Կամինգսը, ոչ ֆինանսների նախարար Ռիշի Սունակը, որ մասնակցել են բրիֆինգներին, պահպանելով նախատեսված հեռավորությունը, առայժմ հիվանդության ախտանիշներ չունեն: Ելիազավետա Երկրորդ թագուհու հետ վարչապետը վերջին անգամ հանդիպել է մարտի 11-ին: Բուկինգհեմյան պալատը հաղորդել է, որ թագուհին առողջ է: Շաբաթվա սկզբին Ուելսի 71-ամյա արքայազն Չառլզը նույնպես հաստատեց՝ վարակվել է կորոնավիրուսով, նա ունի թեթև ախտանիշներ, և իրեն լավ է զգում: Մեծ Բրիտանիայում արդեն գրանցվել է կորոնավիրոսով վարակվածության 11600 դեպք, 578-ը մահացել է:
BBC


Հ.Գ. Բորիս Ջոնսոնի բախտը ոնց չի բերում՝ բրեկզիտը քիչ էր, հիմա էլ՝ կորոնավիրուսը: Եվ՝ հղի հարսնացուն, և 11600 վարակակիրները, և արձակուրդ ուղարկված Համայնքների պալատը, և 71-ամյա հիվանդ արքայազնը, և Լոնդոնից Վինձորի դղյակ հեռացած թագուհին… Իսկապես հույսը մնում է ժամանակակից տեխնոլոգիաների հրաշքը: Պրագմատիկ բրիտանացին պետության ղեկավարներից առաջինն ու առայժմ միակն էր, որ հրապարակավ հայրենակիցներին ասաց, որ պանդեմիայի ավարտին իրենց սիրելիները կարող են իրենց հետ չլինեն: Դժվար է ասել՝ որքանո՞վ էր Բորիս Ջոնսոնի հայտարարությունը սթափեցնող, և որքանով էր հուսահատեցնող: Համենայն դեպս՝ մինչև խիստ միջոցներ սահմանելը՝ նրանք շարունակում էին սովորական կյանքը՝ զբոսանքներով ու զվարճանքներով: Այնքան, որ վարչապետը սպառնացել էր ամենախիստ կարանտինով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6192

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ