ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Էմանուել Մակրոն. Մեզ սպասում է աննախադեպ տնտեսական ճգնաժամ

Էմանուել Մակրոն. Մեզ սպասում է աննախադեպ տնտեսական ճգնաժամ
24.03.2020 | 11:38

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է կորոնավիրուսի համաճարակի աննախադեպ հետևանքների մասին տնտեսության համար: Le Journal du Dimanche-ին հարցազրույցում նա խոսել է ֆինանսական համակարգին ապագա հարվածի մասին: ՙՍա պատերազմ է և այս պատերազմը շարունակվելու է: Մենք բախվելու ենք իսկական տնտեսական ճգնաժամի: Այն, ինչ մենք ապրել ենք կորոնավիրուսի համաճարակի պատճառով, դեռ վերջը չէ՚՝ ասել է Մակրոնը: Նա չի բացառել, որ առաջիկայում իշխանությունները նոր պաշտոնական հայտարարություն կանեն: «Մենք պետք է գլուխ հանենք արտակարգ սանիտարական իրավիճակից: Պաշտպանենք ամենաթույլերին ու ծերերին, իսկ հետո՝ առողջապահության համակարգը՚՝ ասել է Մակրոնը: Ինչպես է երկիրը ապրում ճգնաժամը՝ Մակրոնն անվանել է ՙժողովրդավարության տեստ համերաշխության հարցով՚: Le Journal du Dimanche-ի լրագրողները պատմել են, որ Ելիսեյան պալատը համաճարակի սկզբից շատ է փոխվել: Նախագահը չեղարկել է բոլոր ընդունելությունները, շենքում աշխատակիցների մեկ երրորդն է: Իր թիմի հետ Մակրոնը շփվում է հեռախոսով ու ինտերնետով՝ օգտագործելով Telegram մեսինջերը:
Ֆրանսիայի բյուջեի նախարար Ժերալդ Դարմանենը հայտարարել է բիզնեսի աջակցության նոր միջոցների ամսին: Իշխանությունները թույլ են տալիս ձեռնարկութուններին վճարել սոցիալական մուծումները և որոշ հարկեր ուշացումով՝ առանց տուգանքների:
RFI


Հ.Գ. Փորձագետների կանխատեսումներով՝ ՀՆԱ-ի աճը 2020-ի արդյունքներով տատանվում է - 2-ից մինչև + 2,7 տոկոսի սահմաններում․ միջնարժեքը հավասար է 1,6 տոկոսի։ Արժույթի միջազգային հիմնադրամում համաշխարհային ռեցեսիա են համարում, երբ տնտեսական աճը 2,5 տոկոսից ցածր է: Վերլուծաբանների կարծիքով՝ 2020-ի ռեցեսիան համեմատելի կլինի 2008-2009 և 1981-1982-ի հետ: Տնտեսական աճի դանդաղումը կապված է կորոնավիրուսի համավարակի և ՕՊԵԿ+-ի գործարքից Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի դուրս գալու հետևանքով նավթի գների կտրուկ անկման հետ։ Տնտեսագետները նշում են, որ արդեն ռեցեսիա է գրանցվել ԱՄՆ-ի, եվրագոտու և Ճապոնիայի տնտեսություններում, որոնք կազմում են համաշխարհային ՀՆԱ-ի մեկ երրորդը: Ակնկալվում է, որ տնտեսական անկման շրջանն առնվազն մինչև 2020-ի կեսը կտևի։


Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության (OECD) գլխավոր քարտուղար Անխել Գուրիան նախազգուշացրել է, որ ողջ աշխարհի համար երկար ժամանակ պետք կլինի կորոնավիրուսի համավարակից վերականգնվելու համար: Գուրիան շեշտել է, որ կորոնավիրուսով պայմանավորված անորոշությունը նշանակում է, որ տնտեսություններն արդեն ավելի մեծ ցնցում են ապրել, քան 2008-ի ֆինանսական ճգնաժամի և սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների ժամանակ: Նա կոչ է արել կառավարություններին խթանել վիրուսի արագ թեստավորման և բուժման կանոնակարգի ընդունումը:
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ լավատեսական է այն կանխատեսումը, որ լուրջ բռնկումը կարող է համաշխարհային աճը կրճատել 1.5 տոկոսով: «Եթե նույնիսկ համաշխարհային անկում տեղի չունենա, բացասական ազդեցություն կնկատվի բազմաթիվ երկրների տնտեսական աճում, այդ թվում և խոշոր տնտեսությունների պարագայում: Այդ պատճառով ոչ միայն ցածր աճ է կանխատեսվում այս տարի, այլև ապագայում երկար ժամանակ կպահանջվի վերականգնվելու համար»,- հավելել է նա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 12581

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ