ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Անհանգիստ եմ՝ ոչ ոք դեռ չի ասել, թե կորոնավիրուսը նախկինների սաբոտաժն է

Անհանգիստ եմ՝ ոչ ոք դեռ չի ասել, թե կորոնավիրուսը նախկինների սաբոտաժն է
13.03.2020 | 11:26

Խիստ անհանգիստ եմ, որևէ մեկն անչափ հուզիչ դեմքով դեռ չի հայտարարել, թե կորոնավիրուսը Հայաստան են ներկրել նախկին իշխանության ներկայացուցիչները, որ սաբոտաժի ենթարկեն իշխանություններին: Մտածում եմ՝ մի բան պատահասծ չլինի վառ երևակայություն ունեցող այդ մարդկանց: Եթե առաջիկա օրերին նման տեսակետի չհանդիպեմ, կսկսեմ մտածել, որ ազգս խորը ընկճախտի մեջ է ու մեղավորներ փնտրելու ժամանակ չունի: Մինչև նախկիններին մեղադրողներ ի հայտ գան, առողջապահության նախարարությունն ու պատգամավորները հորդորում են՝ մի՛ համբուրվեք, ձեռքսեղմումով միմյանց մի՛ բարևեք, մի՛ գրկախառնվեք: Ինչ խոսք, ճիշտ խորհուրդներ են տալիս նրանք, շատ ճիշտ են զարմանում, թե ինչպե՞ս կարելի է այս նեղ «մաջալին» միմյանց ձեռքով բարևել կամ գրկել հարազատին: Տարակուսելին այն է սակայն, որ նույն խորհուրդն իրենց թիմի ղեկավարի ականջին չեն շշնջում: Վերջին տասն օրվա ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում ողջագուրվել է, երևի թե, 100-ավոր մարդկանց հետ, հավաքներ ու հանդիպումներ է նախաձեռնել: Իսկ այդ ժամանակ ի՞նչ էին մտածում առողջապահության նախարարությունը, պատգամավորներն ո՞ւր էին, ինչո՞ւ այդ ժամանակ չէին զարմանում: Չնայած՝ վարչապետը հենց ինքն է հորդորում. «Պահպանել կորոնավիրուսային հիգիենայի այն պայմանները, որոնց մասին առողջապահության նախարարություն արդեն բավական երկար ժամանակ հորդորում է: Եթե մեզանից յուրաքանչյուրն այդ պայմանը պահի, վստահաբար, կորոնավիրուսը Հայաստանում չի տարածվի»: Բայց եթե այս խոսքերից առաջ ու հետո երկրի առաջնորդն ուղիղ եթերում ցույց է տալիս, թե ինչպես է իր համակիրների հետ գրակախառնվում, ապա մենաբանություններն ավելորդ են:


Հ.Գ. Իսկ բրիտանացի գիտնականները, թու-թու-թու անելով, դեռ գլուխ են ջարդում հասկանալու համար, թե ո՞ւմ շունն է կորոնավիրուսը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 10795

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ