«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ոչ ատելությանը՝ սոցցանցերում

Ոչ ատելությանը՝ սոցցանցերում
01.06.2016 | 13:05

Facebook-ը, Twitter-ը, YouTube-ը և Microsoft-ը ընդունել են Եվրամիության առաջարկը` դիտարկել և անհրաժեշտության դեպքում ջնջել ատելություն սերմանող գրառումները 24 ժամում, հայտնում է Reuters-ը: ԵՄ երկրները փախստականների ճգնաժամի և ահաբեկչական հարձակումներից հետո փորձում են սոցցանցերի օգնությամբ վերջ դնել օնլայն ռասիզմի աճին: Եվրոպական հանձնաժողովի հետ համաձայնության գալով` վեբ հսկաները որոշել են 24 ժամում վերանայել ատելություն սերմանող բովանդակություն ունեցող գրառումների դեմ ուղարկած բոլոր դիմումները, և անհրաժեշտության դեպքում ջնջել դրանք: «Վերջին շրջանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները հիշեցրին մեզ, որ անհրաժեշտ է հաշվի առնել ատելություն սերմանող առցանց գրառումները: Ցավոք, ահաբեկչական խմբավորումները հաճախ օգտագործում են սոցիալական կայքերը երիտասարդներին ծայրահեղական գործունեության մեջ ներգրավելու նպատակով»՝ ասել է ԵՄ արդարադատության հարցերով հանձնակատար Վերա Յուրովան:

Դիտվել է՝ 1280

Մեկնաբանություններ