Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Քիչ խմեք

Քիչ խմեք
19.07.2015 | 02:46

Մոսկվայում երեք ընկերուհիներ զվարճացել են, հետո երկուսը մեկին՝ 28-ամյա Ալեքսանդրա Օլենինային ցած են նետել 6-րդ հարկի պատուհանից:
Ալեքսանդրան հրաժարվել է թմրադեղեր գնել և ընդունել: Զայրացած ընկերուհիները բռնել են նրա ոտքերն ու ձեռքերը և շպրտել պատուհանից: Նա 3 շաբաթ ուշագնաց վիճակում է եղել, օրերս գիտակցության գալով՝ պատմել է կատարվածը, մեղավորները ձերբակալված են:

Դիտվել է՝ 1115

Մեկնաբանություններ