Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը նշանակվել է պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ: Պաշտոնը թափուր էր փետրվարի 2-ից, երբ Մարտին Կարապետյանը նախագահի հրամանագրով ազատվեց աշխատանքից: