Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ օպերատիվ-մարտավարական զինավարժանքներ են սկսել` ներգրավելով զորքերի բոլոր տեսակները՝ հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Զինավարժանքներն անցկացվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ, ղեկավարում են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նեջմեդին Սադըգովը: Զինավարժանքներին կմասնակցի 15 հազար զինծառայող, 300 միավոր զրահատեխնիկա, 200-ից ավելի հրթիռային ու հրետանային սարքեր, մինչև 20 միավոր ավիացիա, հակաօդային պաշտպանության սարքեր: Զորամիավորումների կողմից զորահավաքի հանձնարարությունների կատարումն ստուգելու համար զինավարժանքներում ներգրավվել են 5 հազար զինապարտ և 300 ավտոմոբիլային տեխնիկա: Զինավարժանքների անցկացման վայրն ու տևողությունը չեն հաղորդվում: