38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Վարդան Մինասիչը հայտնվել է անհարմար իրավիճակում

Վարդան Մինասիչը հայտնվել  է անհարմար իրավիճակում
25.06.2013 | 00:57

«Սիվիլիթաս» հիմնադրամի և ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի շուրջ ստեղծված իրավիճակն ու քրեական գործի պատմությունը ցույց են տալիս, որ Հայաստանում փողերի լվացումն ու արտասահմանյան կապիտալի մասնակցությամբ քաղաքական գործընթաց ծավալելը հնարավոր են միայն առաջին հայացքից: Միևնույն ժամանակ, Վարդան Օսկանյանի գործի ընթացքը ցույց է տալիս նաև, որ պաշտոնաթող դիվանագետը ոչ մի կերպ չի կարողանում հերքել, որ «Սիվիլիթաս» հիմնադրամն ի սկզբանե ստեղծվել է Հայաստանում քաղաքացիական հասարակության ինստիտուտներին աջակցելու և ժողովրդավարական ավանդույթները զարգացնելու համար: Անցած քաղաքական սեզոնը եկավ ապացուցելու, որ «Սիվիլիթասը» ստեղծված էր ոչ թե քաղաքացիական ու հասարակական գործունեության, այլ զուտ քաղաքական գործընթացներում Վարդան Օսկանյանի թե ֆինանսական, թե քաղաքական խորհրդատվության, հակառակորդներին տեղեկատվական պրեսինգի ենթարկելու հարցերում աջակցություն ցուցաբերելու համար:
Ըստ էության, Վարդան Մինասիչը հայտնվել է բավականին անհարմար իրավիճակում: Նրա վերադարձը հրապարակային քաղաքականություն, քննադատական մոտեցումները ԲՀԿ-ի հիմնական գործընկեր ՀՀԿ-ի նկատմամբ և ՀԱԿ-ի հետ բացահայտ համագործակցության ինժեներիան ունեցան ճիշտ հակառակ արդյունքը: ԲՀԿ-ն այդպես էլ խոսքերից չանցավ գործի` ինչ-որ տեղ ՀՀԿ-ի համար ամորտիզացնելով քաղաքական դաշտը, իսկ Օսկանյանը մնաց «սպիտակ ագռավի» կարգավիճակում` այդպես էլ չկարողանալով համոզել Գագիկ Ծառուկյանին` զոհաբերել իր բիզնեսն ու անձնական հարաբերությունները և բացահայտ առճակատման գնալ ՀՀԿ-ի հետ: ՈՒշագրավ է, որ մամուլում հայտնվել է տեղեկատվություն առ այն, թե «Սիվիլիթասի» հիմնական դոնորներից ամերիկացի գործարար Հանթսմանը մասնավոր զրույցների ընթացքում շեշտում է, որ ինքը գումարներ է տվել Օսկանյանին ոչ թե քաղաքական կարիերա անելու համար, այլ բարեգործական նպատակներով, և այժմ խիստ հիասթափված է փողերի լվացման պատմությունից, որի կիզակետում Օսկանյանի հետ համատեղ ակամայից հայտնվել է նաև ինքը:
Ընդհանրապես, ամերիկյան գործարարների համար խիստ կարևոր է բարի համբավի գործոնը, քանզի նրանց մեծամասնությունն ընդգրկված է տրանսնացիոնալ բիզնեսում, որտեղ համբավը և հեղինակությունը լուրջ ազդեցություն ունեն: Սա նշանակում է, որ առաջիկայում Հայաստանի նախկին արտաքին գործերի նախարարը լուրջ խնդիրներ է ունենալու նաև արտասահմանյան ֆինանսավորման մասով: Խնդիրն այն է, որ Օսկանյանի ներքաղաքական պլաններն ակնհայտորեն ձախողվել են, իսկ արտասահմանյան աջակցությունը, թերևս, գործընթացներում կենդանության նշույլներ ցուցադրելու վերջին միջոցն էր, որի անհետացման պարագայում հօդս են ցնդելու նաև Օսկանյանի քաղաքական հավակնությունները: Ինչևէ, օսկանյանական հեքիաթը մոտենում է ավարտին, իսկ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվողները պետք է դասեր քաղեն պաշտոնաթող դիվանագետի գործունեությունից` փորձելով չհայտնվել փողերի լվացման, այլ նպատակներով տրամադրված գումարների վատնման և հետո դրա համար պատասխանատվություն կրելու, պաշտոն ունեցած տարիներին հարմարվելու, չունեցած ժամանակ` բողոքելու և ընդդիմադիր ձևանալու իրավիճակներում:


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1505

Մեկնաբանություններ