38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Տարածաշրջանը կվերածվի՞ պայթող տակառի

Տարածաշրջանը կվերածվի՞ պայթող տակառի
21.05.2013 | 00:16

Սիրիական զարգացումները թևակոխեցին վերջնական փուլ: «Հըզբոլլահն» արդեն կռվում է Սիրիայի կողմից, իսկ սուննիները «պատ են կազմել» ընդդեմ Սիրիայի: Արևմուտքը դեռ չի խառնվում` օդային տարածքը փակելով, անմիջականորեն Սիրիան ռմբակոծելով, փորձում է բախումը պահել շիա-սուննիների միջոցով իր համար վերահսկելի սահմանի վրա, ու երբ բանը բանից կանցնի, ինքը «կխառնվի», իսկ առայժմ շատ հանգիստ նայում և կիսվում է սիրիական կադրերով, ուր ապստամբ սուննին դանակով կտրում է շիա սիրիացու կուրծքը, այնտեղից հանում նրա սիրտը և այդպես արյունոտ ուտում… Մարդակերության այդ տեսարանները Աբու-Գրեյբի բանտ ունեցող ԱՄՆ-ին չեն զարմացնում, ինքը բարձր ամբիոնի հետևում կանգնած մեկ այլ մարդասպանների երկրի` երկու միլիոն հայ «կերած» Թուրքիայի վարչապետի կողքին քարոզում է մարդասիրություն աշխարհին, Սիրիան հանցագործ Ասադից փրկելու հումանիզմ` հանուն վեհ գաղափարների և դրա դավանիչ Թուրքիայի և միջազգային հանրության:
Այնուհանդերձ, Սիրիայում Արևմուտքի համար շատ ավելի դժվար է լինելու, քան Իրաքում և Աֆղանստանում էր: Իսկ ահա հերթի մեջ է Իրանը, ուր ստիպված կլինի ավելի կատաղի «մարտեր» մղել:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի դիրքորոշմանը, այն արտաքուստ ահավոր ագրեսիվ է ընդդեմ Արևմուտքի. Մաքֆոլի (ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան) տեղակալն է լրտեսության մեջ «բռնվում»` «պարիկով», Քեմերոնին, Նաթանյահուին չի հաջողվում Պուտինի հետ համաձայնության հասնել Սոչիում, ուր անցկացվելու է օլիմպիադան, ուր Ռուսաստանին վիզ պետք է ստանալ Արևմուտքի սատարումը` անվտանգության, ինչպես նաև մնացյալ հարցերում («միջազգային կառավարություն» է, մեկ էլ տեսար մի այնպիսի որոշում «կայացրեց» օլիմպիադայի օրերին, որ էլ դու` սուս, ու թե Ռուսաստանն իրեն խելոք չպահեց, կիզգոյացնեն թե Ռուսաստանը, թե իր օլիմպիադան` մեկ վայրկյանում. ձևերը շատ են):
Չմոռանանք նաև, որ, մյուս կողմից էլ, Ռուսաստանը ռազմաբազա ունի Սիրիայում և ուզած-չուզած պիտի երկար կանգնի Սիրիայի կողքին` ի տարբերություն Եգիպտոսի, Լիբիայի, Իրաքի:
Բոլոր դեպքերում, Ռուսաստանը խելամտորեն տեղ է թողնում իր համար, որովհետև հասկանում է` հնարավոր է, ինչ-որ պահի Ասադը, ով, ըստ հարցումների, իր ժողովրդի մոտ ունի յոթանասունհինգ (տերդ խնդա, ամերիկյան դեմոկրատիա, որ չես հարգում այլոց կարծիքը, զի այն չի համընկնում քո «դեմոկրատական» կարծիքին) տոկոս սատարում, իսկապես ստիպված լինի հեռանալ: Ռուսաստանը պետք է կարողանա «երես ունենալ» խաղալու, համագործակցելու նաև սիրիական ընդդիմության հետ, որին արդեն ՄԱԿ-ը ճանաչել է որպես Սուրիո «իրավատեր»:
Ի դեպ, առաջիկայում, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, տեղի ունենալիք Սիրիայի հարցով համաժողովին Սիրիայի մասնակցելու հարցը նույնպես բավականին հետաքրքիր «ինտերպրետացիաներ» ունի: Արևմուտքը պնդում է` պետք է սիրիական ընդդիմությունը մասնակցի, Լավրովը թե` չէ, թող Սիրիան որոշի։ Նկատում եք, չէ՞, Լավրովը չի ասում` թող Ասադենք մասնակցեն, այլ Սիրիան որոշի:
Դե, կներեք, էլի, եթե որոշող էին, էլ դուք ո՞վ էիք, հրեն կորոշեին, քաղաքացիական պատերազմն էլ այսքան երկար չէր ձգվի` դառնալով յոթանասուն հազար մարդու չապրած կյանք: ՈՒ դեռ, Աստված մի արասցե, էլի որքան:
Այս ամենի ֆոնին մեզ համար էականը մնաց ու կա գազի գնի խնդրում ռուսաստանյան անչափ «ռազմավարական» մոտեցումը և Ղարաբաղի հարցի աշխուժացման միտումը:
Երեկ Մամեդյարովը Լավրովի հյուրն էր:
Կարծում ենք, ինչպես միշտ, զրո ՕԳԳ-ով:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2309

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ