Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆեյսբուքի էջում նշված է, որ նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանն այսօր հանդիպել է Գյումրու երեխաների տանը գտնվող երկվորյակների մայրիկի հետ և համոզել նրան վերադարձնել փոքրիկներին։
Կոթիում բնակվող Բեջանյանների ընտանիքը մինչև տարեվերջ կազատվի երկաթյա վագոն-տնակից ու դրա հետ կապված ծանր հիշողություններից: Իսկ դրանք բավականին շատ են և տխուր: 55-ամյա Բաբկենի կյանքի մեծ մասը մետաղյա վագոնում է անցել:
Շիրակի մարզի Ամասիա համայնքը ձևավորվել է 1829 թ. Բասենից, Կարսից և այլ տեղերից գաղթած բնակիչներով։ Նախկինում ունեցել է Համասիտ, Ղուկասյան, Ներքին Ղուկասյան անվանումները:
Երևան-Մեղրի միջպետական մայրուղուց դեպի Արենի թեքվող գյուղամիջյան ճանապարհն աստիճանաբար վերածվում է 21 կիլոմետր երկարությամբ ոլորանների, որոնք պարույրի նման ձգվում են վեր ու վեր: Ճանապարհի վերջնակետը սահմանամերձ Խաչիկ գյուղն է:
Մոտ երկու ամիս առաջ «Իրատես» թերթը Ձորաղբյուրի ամառանոցավանի մի խումբ բնակիչների անունից դիմել էր Ձեզ՝ խնդրելով ուսումնասիրել բնակավայրը խմելու ջրով ապահովելու հարցը:
Շիրակի մարզի Կապս համայնքի տարածքում դեռևս 1980-ականներից Ախուրյան գետի վրա սկսվել էր Կապսի ջրամբարի շինարարությունը, որը, սակայն, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո դադարեց:
Հայաստանում միգրացիոն քաղաքականության միջազգային կենտրոնի նախաձեռնած լրագրողական այցի շրջանակում «Իրատեսը» Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացված համայնքում էր:
Եթե չլիներ հուլիսի 17-ի առավոտյան Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողների կողմից Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղի վարչական տարածքում կրակոցներով ուղեկցվող զորավարժությունների հետ կապված միջադեպը, շատերը հավանաբար չէին իմանա գյուղի տեղն ու նրա հոգսաշատ կյանքի ու առօրյայի մասին:
Շիրակի մարզի Հոռոմ գյուղի բնակիչների նախնիների մի մասը գաղթել է 1829-1830-ին՝ Կարսից և Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից: Հոռոմի (Խորում, Խուրում, Օրոմ) անվան ծագման հետ կապված ավանդություններից մեկի համաձայն՝ Անիի թագավորի Հռիփսիմե անունով աղջիկը ժամանակին եկել է այստեղ ամառանոց։
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու հանրապետական Թրամփի քաղաքական ուղերձները սերտորեն կապված են ուկրաինական պատերազմի հետ: Այդ մասին են նրա բազմաթիվ հայտարարությունները և հատկապես վճռականությունը՝ վերջ դնելու այդ անիմաստ արյունահեղությանը: Հեռուստաբանավեճի ժամանակ նա ուղղակիորեն Բայդենին մեղադրեց՝ նրան որակելով որպես պատերազմ սանձազերծող...