ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Հաղթողներ, պարտվողներ ու մի կերպ փրկվողներ. հոգեբանություն ու մտածելակերպ

Հաղթողներ, պարտվողներ ու մի կերպ փրկվողներ.  հոգեբանություն ու մտածելակերպ
11.10.2024 | 09:34

Աշխարհի տարբեր տարածաշրջաններն իրարից տարբերվում են պատմության ընթացքում դրանցում տեղի ունեցած իրադարձությունների ինտենսիվությամբ, մի հանգամանք, որն, անկասկած, իր հետքն է թողել այն տարածաշրջանների մարդկանց հոգեբանական ու մենթալիտետային պատկերի վրա, որտեղ այդ ինտենսիվությունը եղել է շատ բարձր։

Իրենց հերթին, տարբեր մարդիկ և ժողովուրդները եղել են երկու տեսակի՝ հաղթողներ և պարտվողներ, որոնց մոտ էլ ձևավորվել են հաղթողի ու պարտվողի հոգեբանություն և մտածելակերպ։

Եվ պատմականորեն ինչքան երկար է տևել նման ժողովուրդների կյանքը, և ինչքան ինտենսիվ են եղել նրանց կյանքում բախտորոշ իրադարձությունները, այնքան նրանց հոգեբանությունն ու մտածելակերպը ավելի ու ավելի են բյուրեղացվել նշված երկու ուղղություններով, այն է՝ հաղթողի ու պարտվողի մարդկային տեսակների ձևավորումով։

Դրանից բացի, անկախ իրենց հոգեբանության և մենթալիտետի տեսակից, բոլոր մարդիկ կյանքում ղեկավարվում են նույն սկզբունքով, այն է՝ բոլոր հնարավոր միջոցներով ապրելու շանսը մեծացնելով։

Այստեղ է, որ հաղթողի և պարտվողի ու մի կերպ փրկվողի հոգեբանություններն ու մտածելակերպերը իրարից կտրուկ կերպով տարբերվում են, անկախ նրանից, որ նրանց մեծ նպատակը մեկն է՝ ապրել հնարավորինս երկար ու լավ կյանքով, իհարկե, ամեն մեկին՝ իր պատկերացմամբ։

Հաղթողների և պարտվողների ու մի կերպ փրկվողների հոգեբանություններն ու մտածելակերպերը իրարից կտրուկ կերպով տարբերվում են մեկ հիմնական պատճառով, քանի որ նրանց կյանքին սպառնացող ռիսկերի մակարդակները իրարից խիստ տարբեր են։

Հաղթողների մոտ դրանք համարյա թե չկան, իսկ պարտվողների մոտ դրանք շատ բարձր են, որն էլ պատմականորեն իր հետքերն է թողել նրանց հոգեբանության ու մտածելակերպի և, վերջին հաշվով, նրանց կողմից որոշումներ կայացնելու պրոցեսի վրա։

Եվ այստեղ առաջին պլան է մղվում մարդկանց կողմից կրիտիկական իրավիճակներում ռացիոնալ որոշումներ կայացնելու հատկությունը և դրա արագությունը։

Մարդկանց կողմից ռացիոնալ որոշումներ կայացնելը պետք է լինի այնքան արագ, ինչքան մեծ են իրենց կյանքին սպառնացող կրիտիկական ռիսկերը։

Այս իմաստով հաղթողները շտապելու կարիք առանձնապես չունեին, իսկ սիստեմատիկորեն պարտվողների ու մի կերպ փրկվողների համար ռացիոնալ որոշումների կայացման արագությունը կրիտիկական էր։

Այս իմաստով մշտապես մի կերպ փրկվող ժողովուրդների մոտ պատմականորեն տեղի է ունեցել բնական ընտրության նման մի բան, քանի որ փրկվել ու ողջ են մնացել նրանք, որոնք կարողացել են կրիտիկական պահերին կայացնել արագ ու ռացիոնալ որոշումներ։

Բնականաբար, նման հատկություններ ունեն քաղաքակրթական կենտրոններում կամ դրանց մոտ ապրած հին ժողովուրդները, որոնք նաև մեծամասամբ պարտվողների դասին են պատկանել։

Նման ժողովուրդների մի մասը, նրանց ժառանգները և գենետիկորեն նման հատկություններ ունեցողները հասել են մեր օրերը՝ կրելով արագ ու ռացիոնալ որոշումներ կայացնելու, ժամանակի նկատմամբ ինվարիանտ, իրենց հատկությունը։

Ժամանակակից աշխարհում, բիզնեսում, գիտության մեջ և ամենուր այդ հատկությունը նախկին մի կերպ փրկվողների ժառանգներին նպաստավոր միջավայրերում տալիս է մրցակցային մեծ առավելություններ։

Նման ժողովուրդներից ու մարդկանցից մեկն էլ մենք ենք, և մեր հնարավոր հաջողության գաղտնիքը համապատասխան նպաստավոր միջավայր ստեղծելու մեջ է, որը անկախության պայմաններում մեզ այդպես էլ չի հաջողվում, քանի որ մեր գավառական մոտեցումներով աշխարհի գործերից կտրվել ենք։

Եվ ոչ միայն աշխարհի գործերից ենք կտրվել, որն ինքնին կործանարար է, այլ նաև դա շփոթել ենք անկախության հետ։

Իսկ անկախություն ասվածը նշանակում է առավելագույնս խառնվել աշխարհի գործերին, քանի որ, ինչպես ցույց է տալիս մեր վերջին 33 տարվա պատմությունը, աշխարհից մեկուսացվելը պարզապես նշանակում է գնալ դեպի քարանձավ։

Մյուս կողմից էլ, մեր կյանքի փորձը Խորհրդային Հայաստանում, որտեղ նպաստավոր միջավայրի հարցը մասնակիորեն լուծված էր, մեզ շատ բան է հուշում։

Հ․Գ․ Այս գրառման համար առիթ դարձավ Կիրիլ Շչոլկինի (ծնունդով` Կիրակոս Հովհաննեսի Մետաքսյան) մասին կարդալը։ Բերում եմ մի հատված նրա մասին ռուսերեն Վիկիպեդիայից։ (https://ru.wikipedia.org/.../%D0%A9%D1%91%D0%BB%D0%BA%D0..., Հայերեն՝ https://hy.wikipedia.org/.../%D4%BF%D5%AB%D6%80%D5%AB%D5...

Именно Щёлкин расписался «в получении» первого советского атомного взрывного устройства РДС-1 из сборочного цеха. В документах полигона до сих пор значится, что за «изделие» (следует номер и шифр) ответственен К. И. Щёлкин. Именно он 29 августа 1949 года на Семипалатинском испытательном полигоне вложил инициирующий заряд в плутониевую сферу первого советского атомного взрывчатого устройства РДС-1. Именно он вышел последним и опломбировал вход в башню с РДС-1. Именно он нажал кнопку «Пуск».

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1486

Մեկնաբանություններ