30.03.2023|
22:45
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի սրահներից մեկում պահվում է աշխարհում ամենախոշոր հայերեն ձեռագիրը՝ Մշո Ճառընտիրը, որը ծնունդ է առել Երզնկայի Ավագ վանքում՝ 1200-1202 թթ.: Գրիչ Վարդան Կարնեցու և Ստեփանոս ծաղկողի աշխատասիրությամբ ստեղծված մագաղաթյա հսկան հայտնի է իր ճոխ, վառ ու ինքնատիպ լուսանցազարդերով, իսկ գլխազարդերը շքեղ գորգեր են հիշեցնում: Մշո Ճառընտիրի կենսագրությունը հար նման է մեր ժողովրդի ճակատագրին: Սրահի աշխատակցուհին այցելուներին ներկայացնում է, թե պատմության ընթացքում որքա՜ն փոթորիկներ են անցել նրա գլխով: