ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Օրինակելի բարեկամություն կամ` մրցույթ Սոչիում

Օրինակելի բարեկամություն կամ` մրցույթ Սոչիում
02.09.2008 | 00:00

«5 ԱՍՏՂ. ԻՆՏԵՐՏԵՍԻԼ-2008»
Որքան էլ Սոչիում անցկացված երիտասարդ կատարողների «5 աստղ. Ինտերտեսիլ-2008» միջազգային մրցույթը հայտնի արտիստ Իոսիֆ Կոբզոնը (իսկ նա, ի դեպ, ժյուրիի նախագահն էր) «օրինակելի բարեկամության դրսևորում» դիտարկեց, իսկ քաղաքական գործիչներին առաջարկեց «իբրև ելք՝ հետևել արտիստների օրինակին», ակնհայտ էր, որ հատկապես վրացի կատարողների բացակայության պայմաններում ռուսական առաջին ալիքն ուղղակի «շատ նրբորեն էր ընկալել պուտինյան համակարգի օրինակելի բարեկամություն» կոչվածն ու այս փառատոնի շատ արագ կազմակերպման անհրաժեշտությունը, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ «ժողովուրդների սովետական բարեկամություն` մեծ եղբոր գերակայության ու անսահման բարության աքսիոմատիկ ճշմարտության փաստմամբ» և «ա լյա տրանսատլանտյան բարեկամության բացարձակ ժխտմամբ»…
Նույնիսկ մրցույթ-փառատոնի անվանումը` «Ինտերտեսիլ» կամ «Ինտերվիդենիե», որ «կռվի էր մտել» հայտնի «Եվրատեսիլի» հետ, հենց դա էր ապացուցում: Չնայած, եթե անկեղծ լինենք, պուտինյան Ռուսաստանի համար հիմա շատ դժվար է լինելու «ապացուցել ռուսական անսահման բարություն» կոչվածը, որովհետև այն վաղուց ի վեր աքսիոմից թեորեմի, այսինքն` ապացուցելի մի բանի է վերածվել գոնե մեր` ամեն Աստծո օր մոսկվաներում սպանվող հայերիս համար, ընդ որում` ո՛չ ռուսների օգտին ստացվող արդյունքով:
Ռուսական մամուլը, ի դեպ, սա չի էլ ժխտում, և որքան էլ Հ1-ի խանդավառ Գոհարիկն այս մրցույթում հայկական կողմը ներկայացնող Ռազմիկ Ամյանի համար «ցավալով ցավար»` մեջբերումներ անելով հաղորդավարների հիացական խոսքերից, նույն ռուսական մամուլը, որը, անշուշտ, սնունդ է առել «Ռուսաստանը՝ ռուսների համար» բղավող սափրագլուխների «դերժավնիկությունից», այլ կարծիք ուներ: Ընդ որում` ո՛չ միայն Ռազմիկի առումով, որը միանգամից «Ռազմիկ-ջանի» էր վերածվել` «զուգահեռվելով Խաչիկ-ջանին»… Դե, իսկ միջինասիացիների մասին չխոսենք. Show.ru-ն հայտարարում է, «թե վաղուց արդեն էկրաններից չէինք տեսել ոչ միայն «սևերին» (մեզ նկատի ունի, իհարկե), այլև շեղաչերին, հետևաբար` դիսկոմֆորտ էր բոլորի մոտ»…
Այս հանգամանքը, անշուշտ, շատ լավ հայտնի է «հարյուր մաղի հաց կերած» Կոբզոնին, հետևաբար` էլ ո՞վ, եթե ոչ նա պիտի հայտարարեր «ոչ թե բոլորին հոգնեցնելու, այլ ոչ մեկին չնեղացնելու», այսինքն` մրցույթի մասնակիցներին չափից ավելի շատ մրցանակներ շնորհելու մասին: Չնայած մյուսներն էլ նրանից հետ չէին մնում: Իսկապես, է՛լ խաղաղության ջատագով ադրբեջանցի Սեյրան, որ շատ ծիծաղելի էր (ի դեպ, իմ հայ լինելն այսպես մտածելու հետ ոչ մի կապ չունի. տղան գոնե «մի երկու նախադասությամբ պիտի աչքի ընկած լիներ, ախր, էդ ասպարեզում», ոչ թե ռուսական ինչ-որ հիմնադրամի «տվայտանքների արդյունքում» մրցանակակիր դառնար միայն այն պատճառով, որ աղավնիներ էր օդ բաց թողել, ինչը խաղաղասիրության լավագույն ապացույց էր դիտարկվել չգիտես թե ում կողմից…), է՛լ առաջին դեբյուտով հանդես եկած ամենաերիտասարդ կատարող (տրվեց սոսկալի վատ երգող տաջիկ Թահմինա Նիազովային), է՛լ «միսս Ինտերտեսիլ», որ անհասկանալի պատճառներով տրվեց հայերիս կողմից էլ շատ սիրված «Հաբիբին» խայտառակած թուրքմենուհի Լաչին Մամեդովային, է՛լ Սոչիի հավանությանն արժանացած կատարողի մրցանակ, ինչին արժանացավ Ղրղզստանից Գուլզինատ Սուրանչիևան: Չխոսենք արդեն «ստիլի համար» մրցանակի արժանացած լատվիացի Ամբերի, մամուլի կողմից մրցանակի արժանացած «Կվատրո» ռուսական խմբի մասին, որովհետև, ինչպես ասում են, սրանք «դժբախտության կեսն էին»: Այլ խոսքերով` սրանց տրված մրցանակները գոնե հասկանալի էին` ի տարբերություն միանգամից 3 հոգու 3-րդ մրցանակ շնորհելու կոբզոնյան որոշման: Չնայած մամուլի մրցանակ կոչվածն էլ կարելի էր հանել, եթե Կոբզոնը փոխել էր կարգը` գրան պրին «թողնելով SMS-ին». թող բոլորի հետ քվեարկեն ու վերջ: Կամ էլ` գրան պրին տրվեր կրկին պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից` 1-ին, 2-րդ, 3-րդ մրցանակների նմանությամբ` «տակը թողնելով» միայն հանդիսատեսի համակրանքի մրցանակը: Համ էլ` մեր Գոհարիկն էդքան շատ չէր տխրի ու չէր փորձի ավելի շատ իրեն, քան թե մեզ մխիթարել: Իբր` դեռ ոչինչ, որ գրան պրին Թահմինա Նիազովային բաժին հասավ. «զատո» պրոֆեսիոնալ ժյուրին, ռուսական «Կվատրոյի» հետ միասին, մեր Ամյանին 1-ին մրցանակ տվեց: Ի միջի այլոց, որ տեղը եկավ` ասենք. էս աղջիկն իր` «Պրոլետարներ բոլոր երկրների` միացե՛ք» մոտեցմամբ խենթացրեց բոլորիս: Ի վերջո, ինչքա՞ն կարելի է հոգնեցնել հեռուստադիտողին, թե` «ձեզ տեսնեմ` Կազախստանի (մանավանդ Կազախստանը շատ հետաքրքիր էր -հեղ.) 22 000 հայեր, քվեարկեք Ռազմիկի օգտին» և այլն: Հոգնեցրեց, էլի, անընդհատ սփյուռքից քվեներ խնդրելով:
Բայց անցնենք առաջ և ասենք, որ ի պատիվ իրեն` հաճախ նաև իբրև թե կայացած արտիստների ելույթների ժամանակ մեր Ամիրխանյանի աչքերում սարսափ կար: Ի դեպ, նաև` Կոբզոնի: Նստել էին` ասես չհասկանալով, թե էս ուր են ընկել: Իսկ Ամիրխանյանը, ի դեպ, անկեղծորեն խոստովանել էր, որ առաջին անգամ է լսում մեր Ռազմիկ Ամյանի անունը: Բա, իհարկե, առաջին անգամ պիտի լսած լիներ. նորմալ դասական կրթությունը թողած (էդ պատճառով էլ ասենք, որ ի տարբերություն իր գործիքավորմամբ ու Ռազմիկի կատարմամբ հիացած Հայկոյի` մեր և բազմաթիվ պրոֆեսիոնալների կատարմամբ` Ռազմիկը բոլորովին էլ լավ չերգեց Կարուզոյի հայտնի երգը)` մեկ SMS չի ուզում գրել` միանգամից 3 «սիրածի ֆռռացնելով», մեկ` «ռազբոյ ա անում հայ տղեքի հետ», մեկ էլ` միջինասիացիներին է «ամաչեցնում մուղամի իր գիտելիքներով»: Էստեղ են ասել` Աստված շնորհք է տվել ու փոշմանել…
Լավ, ամփոփենք, մանավանդ որ մի «դարակազմիկ իրադարձություն չէր»: Մրցույթի արդյունքներով առաջին տեղը կիսեցին մեր Ամյանն ու ռուսական «Կվատրոն», երկրորդը` ուկրաինական «Վտանգավոր կապեր» խումբը, Ալմասը` Ղազախստանից, Ամբերը` Լատվիայից, երրորդ տեղը` բելառուսական «Չեմպիոնները», մոլդովացի Բորիս Կովալը (ի դեպ, տղային կարող էին 2-րդ տեղը տալ ղազախ Ալմասի փոխարեն. նորմալ երգեց, մանավանդ հիթը) և Թուրքմենստանից Լաչին Մամեդովան, ով ո՛չ արևմտյան լադերում էր «իրեն լավ զգում», ո՛չ առավել ևս` արևելյան: Իսկ պորտապար պարելու նրա փորձերը, իհարկե, ամենազավեշտալին էին: Մանավանդ տեղեկատվությունից հետո, թե նա շատ է սիրում դա և մրցույթը վարողների հիացմունքի ֆոնին, թե` ու~խ, ինչ լավ ա պարում…
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 6833

Մեկնաբանություններ