Ոնց երևում է մեր աստվածատուրության, եզակիության մասին միայն մենք գիտենք։ Միայն մենք գիտենք, որ Արարիչն ամենից շատ մեզ է սիրում, չնայած չկա թեկուզ մի փաստ այդ սերը հավաստելու մասին։
Միայն մենք գիտենք, որ տիեզերքը շնչում է հայերեն ու հաղորդակցվում է միայն հայի գեն կրողների հետ։
Միայն հայ գիտնականները գիտեն, որ հայերը 50 հազար տարի առաջ են ստեղծվել և բոլոր քաղաքակիրթ ազգերը հայերից են սերվել։ Ուղղակի անհասկանալի և աբսուրդ է, թե ոնց է պատահել, որ մարդկությունը, մեզնից սերված բոլոր ազգերը զարգացել են, իսկ մենք մնացել ենք մեր փառապանծ նախնադարում ու միջնադարում։
Մի բան հաստատ է ու թերևս ապացուցման կարիք չունի` մեզանում ցնորամտությունը տիեզերական է ու անսահման։
Վարդգես ՕՎՅԱՆ