Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Սերիկյան անհայտ և տխուր պատմություն...

Սերիկյան անհայտ և տխուր պատմություն...
02.07.2023 | 20:20

Սերիկին առնչվող մի սրտառուչ և անհայտ պատմություն է պահպանվել, որի մասին առաջին անգամ եմ պատմում (տեղ է գտել նաև գրքումս):

1919 թ. Սերիկը սովորում է Սարատովի համալսարանի պատմա-լեզվագրական ֆակուլտետում ու միաժամանակ դասավանդում քաղաքի հայկական և ռուսական դպրոցներում:

Սարատովի մշակութային կյանքը բավականին բարձր մակարդակի վրա էր: Այն գրավում ու հետաքրքրում է Սերիկին. կոնսերվատորիա, կինո, թատրոն, կրկես ու համերգներ, ցուցահանդեսներ ու դասախոսություններ: Շատ էին արվեստի և գիտության մարդիկ:

Սերիկը շատ էր սիրում հատկապես կրկես այցելել, այս նախասիրությունը մնացել էր թիֆլիսյան օրերից: Լինելով ուսանողուհի՝ տոմսերը նրան անվճար էին տալիս:

Կրկեսում մի կոմիկ դերասան գրավում է Սերիկի ուշադրությունը: Այդ ծանր, քաղցած օրերին, կոմիկը այնպիսի կենսախինդ ձևով էր կարողանում սրամտել ու մարդկանց ծիծաղեցնել, որ մեծ տպավորություն է թողնում և դառնում է շատ սիրելի:

Սակայն իրական կյանքում Սերիկը կոմիկին դեմքով չէր տեսել և չէր ճանաչում: Մի օր դպրոցից վերադառնալիս հանդիպում է սգո թափորի:

Հանգուցյալը հազիվ էր նշմարվում դագաղի մեջ, այնքան փոքր էր ու նիհար:

Թափորն ուղեկցող կրկեսի աշխատակիցներից իմանում է, որ մահացածը կոմիկն է: Վարակվել էր տիֆով: Հուզվում է Սերիկը... Լուռ միանում է թափորին և, մասնակցելով ողջ արարողակարգին, գնում մինչև գերեզմանատուն և հրաժեշտ տալիս սիրելի արտիստին, որի անունը, ցավոք, չի պահպանվել:

Առաքինի արարք, որը բնորոշում է Սերիկի մարդկային որակն ու տեսակը:

Մերի ՔԵՇԻՇՅԱՆ

Սերիկ Դավթյանի կենսագիր

Դիտվել է՝ 5496

Մեկնաբանություններ