ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

Միքայել Մինասյան. Մենք սգի, շոկի, կատաղության կամ հուսահատության մեջ ենք, բայց մեր գիտակցությունը դա չի ընկալում

Միքայել Մինասյան. Մենք սգի, շոկի, կատաղության կամ հուսահատության մեջ ենք, բայց մեր գիտակցությունը դա չի ընկալում
13.11.2020 | 22:10

Նիկոլը մեզ լռություն է պարտք՝ ֆեյսբուքում գրել է Միքայել Մինասյանը։


«Նկատե՞լ եք, որ Հայաստանում, չնայած ահռելի զոհերին ու վիրավորներին, բացի ընտանիքներից, սուգ չկա։
Դուք գիտեք, որ Հայաստանում ամեն օր կորոնավիրուսից 30 մարդ է մահանում։ Մահանում է տանը, որովհետև առողջապահական համակարգը կոլապսի մեջ է։
Դուք կարդացել եք եռակողմ հայտարարությունը և արդեն գիտեք, որ պարտվել ենք։
Դուք զգում եք կամ չեք զգում, որ պետություն գոյություն չունի։ Միայն պատժիչ իրավապահ համակարգ։ Մենք բոլորս սգի մեջ ենք, շոկի, կատաղության կամ հուսահատության։ Բայց նույնիսկ, երբ մեր հոգեվիճակն այդպիսին է, մեր գիտակցությունը դա չի ընկալում։ Չի ընկալում, որովհետև արդեն 2.5 տարի մեր գլուխներում Նիկոլի ու Աննայի ոռնոցն է։ Նրանք անընդհատ գոռում են, ղժում, կռվում։ Երբ 1 օր չկան՝ վերադառնում են մի այլանդակ լայվով, մի զզվելի լուսանկարով կամ մի նողկալի գրառումով։ Նրանք արդեն 2.5 տարի հոգեխախտ են արել ամբողջ հասարակությունը։ Նիկոլն ու Աննան մարդկանց հունից հանում են, չեն թողնում, որ գոնե հանգիստ խղճով սգան իրենց կորուսյալներին։ Մարդը չի կարողանում սգալ իր զավակի մահը, որովհետև ստիպված է գրառում կատարել Նիկոլի դեմ։ Որդեկորույս մայրը սուգը թողած Աննայի վրա գոռում է ֆեյսբուքով, որ դադարեցրու հարդարված ու շպարով քո ֆոտոսեսիաները սահմանից։


Նիկոլն ու Աննան պիտի հեռանան, որ երկիրը հանդարտվի։ Անհնար է ապրել այսքան դյուրագրգիռ։ Անհնար է որևէ որոշում կայացնել, որևէ բան մտածել այս դուետի աղմուկի ներքո։ Սրանք խելագար են ու խելագարության եզրին են հասցրել մի ամբողջ երկիր։ Ոչ ադեկվատ են։ Չեն զգում համազգային ատելությունը։ Եզի պես շարունակում են։ Ու ալեկոծում բոլորին։ Նիկոլն ու Աննան պիտի հեռացվեն, որ լռեն»,- գրել է Մինասյանը։

Դիտվել է՝ 1657

Մեկնաբանություններ