38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Կանգնած ենք մեծ պատերազմի առջև, գործողություններն արդեն սկսված են

Կանգնած ենք մեծ պատերազմի առջև, գործողություններն արդեն սկսված են
25.06.2024 | 14:52

Կուզենայինք ձեզ ուրախ լուր հաղորդել, բայց ծանր ժամանակներ են սպասվում: Մեր բոլորի գլխավերևում դամոկլյան սրի նման կախված է տարածաշրջանային մեծ պատերազմի, միգուցե նույնիսկ Երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքը:

Վաղուց արդեն գոյություն չունեցող համաշխարհային խաղաղության ու կայունության խաղաքարտերն էլ ավելի՝ մինչև համաշխարհային աղետի սպառնալիքի աստիճանի խառնելու պատրաստվում են դարձյալ Սատանայի ծառաներ հանդիսացող ջհուդամասոնները՝ այս անգամ էլ Իսրայելի սիոնիստական վարչակարգի ու, մասնավորապես, հրեական պետության վարչապետ Բենիամին Նաթանյահուի միջոցով:
Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ այսօրվա և հանգստյան օրերի տեղեկությունները, ցավոք, հաստատեցին դեռ ուրբաթ հրապարակված մեր «Իսրայելը կրակը նորից մոտեցրել է մերձավորարևելյան վառոդի տակառին, թիրախում Իրանն է, թերս նաև՝ Ռուսաստանը» հոդվածում արտահայտված մտահոգությունը կամ, այս դեպքում ավելի ճիշտ կլինի ասել, տագնապը: Խոսքն Իսրայելի կողմից լիբանանյան «Հըզբոլահ» շիա շարժմանը և Լիբանանին զանգվածային հարվածներ հասցնելու և կողմերի միջև լայնամասշտաբ պատերազմի բռնկման մասին է, որի մեջ կարող է մտնել կամ որի մեջ կարող է ներքաշվել նաև Իրանը, ինչը պատերազմը կվերածի տարածաշրջանային ավելի մեծ պատերազմի:
Հարաճուն պատերազմում, որը կարող է ավելին լինել, քան սոսկ իսրայելա- լիբանանյան պատերազմը, կարող են ներգրավվել նաև տարածաշրջանային և նույնիսկ արտատարածաշրջանային այլ պետություններ (Սիրիա, Իրաք, Եգիպտոս, Հորդանան, ԱՄԷ, Սաուդյան Արաբիա, Աֆղանստան, Թուրքիա, չզարմանաք՝ նաև Ադրբեջան, Հայաստան), ինչպես նաև համաշխարհային խոշոր դերակատարներ (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան)՝ պատերազմը վերածելով Երրորդ համաշխարհային պատերազմի: Առանց այն էլ թե՛ ուկրաինական հակամարտության, թե՛ Թայվանի հարցում ԱՄՆ-ի վարած քաղաքականության հետևանքով միմյանց հանդեպ բավական մեծ լիցքեր կան կուտակված:
Ինչպես այսօր տեղեկացրեց «Известия»– ն, Իսրայելը պատրաստվում է Լիբանանի վրա հարձակման և նույնիսկ երկու ճակատով պատերազմի (մյուսը՝ ՀԱՄԱՍ- ի, Պաղեստինի կամ պաղեստինցիների դեմ):
Իսրայելի «պաշտպանոււթյան» բանակի (բառը չակերտավորում ենք, որովհետև աշխարհի ամենաագրեսիվ բանակներից մեկին «պաշտպանության բանակ» անվանելը մեղք է, ինչպես պոռնկին կույս անվանելը)՝ ՑԱՀԱԼ- ի մամուլի ծառայությունը դեռ հունիսի 18- ին հայտնել էր, որ Իսրայելը հաստատել է Լիբանանի տարածքում հարձակման օպերատիվ պլանները, որոշումներ են ընդունվել զորքերի մարտունակության բարձրացումը շարունակելու մասին:
Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն- Գվիրը, ինչպես գրել ենք մեր վերոնշյալ հոդվածում, հունիսի 3- ին հայտարարել էր, որ «եկել է Լիբանանը հրկիզելու ժամանակը»: Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը վերջերս հիշեցրել էր, որ դեռ 2023թ. Բեն- Գվիրը խոստացել էր «Լիբանանը վերադարձնել քարի դար», և հայտարարել՝ եկել է պահը, երբ ժամանակն է դա իրականացնել:
Հավելենք, որ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացն էլ, իր հերթին, երկրի անունից օրերս սպառնացել է ոչնչացնել «Հըզբոլահ»-ը, ինչպես նաև լուրջ վնաս հասցնել ու պարտության մատնել Լիբանանին, եթե լայնամասշտաբ պատերազմ սկսվի: Նա հայտնել է, որ կառավարությունը մոտ է «Հըզբոլահ»-ի դեմ ռազմական գործողության մասին որոշում կայացնելուն:
Ծրագրված պատերազմը Բենիամին Նաթանյահուն փորձում է պատճառաբանել երկրի հյուսիսային սահմանին անվտանգությունը վերականգնելու անհրաժեշտությամբ, իհարկե, անտեսելով ու փորձելով թաքցնել, որ հյուսիսային սահմանին անվտանգությունը խախտված է հենց «Հըզբոլահ»-ի դեմ ՑԱՀԱԼ-ի սադրանքների և Պաղեստինում, մասնավորապես, Գազայի հատվածում արաբների դեմ իրականացված և իրականացվող հանցավոր, ավելին՝ ցեղասպան քաղաքականության հետևանքով:
Հունիսի 18- ին ՑԱՀԱԼ- ի մամուլի ծառայության վերոնշյալ հաղորդագրությունից հետո, «Газета Коммерсантъ»– ի տեղեկացմամբ , արաբական աշխարհում առաջիններից մեկը տագնապ են հնչեցրել Քուվեյթի իշխանությունները։ Քուվեյթի ԱԳՆ- ն իր քաղաքացիներին Լիբանանից կարճ ժամանակում տարհանվելու կոչ է արել՝ երկրում իրավիճակի սրման պատճառով և անվտանգության նկատառումներից ելնելով: Դրանից հետո Քուվեյթի ազգային ավիափոխադրող «Kuwait Airways»- ը հայտարարել է Բեյրութից չվերթների նստատեղերի ավելացման մասին:
Բացի վերոնշյալից, մեկ օր առաջ Կանադայի իշխանությունները զինվորականներ են ուղարկել Լիբանանից Կանադայի 45 000 քաղաքացիների (մեծամասամբ երկքաղաքացիներ) տարհանելու համար: Իր քաղաքացիների տարհանման նախապատրաստման մասին ավելի վաղ հայտնել էր Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին:
«Մենք շատ ենք վախենում Լիբանանի պատերազմից և պատրաստվում ենք խոշորագույն փրկարարական գործողությանը, որը մենք երբևէ իրականացրել ենք»,-հայտարարել է նա Իսրայելի ԱԳՆ ղեկավար Իսրայել Կացին:
Դարձյալ ըստ վերոնշյալ պարբերականի հրապարակման, «Լիբանանի քաղաքացիներն ու օտարերկրացիները փախչում են երկրից՝ սպասելով լայնամասշտաբ հակամարտության Իսրայելի և «Հըզբոլահ» խմբավորման միջև, որն ունի տարածաշրջանի ամենաուժեղ բանակներից մեկը», «Հակամարտությունը սպառնում է Մերձավոր Արևելքում ստեղծել ևս մեկ թեժ կետ և դիմակայության մեջ ներգրավել տարածաշրջանային և համաշխարհային նոր խաղացողների»:
Հակամարտության կողմերը հարվածներ են փոխանակում և մեծ պատերազմի պատրաստակամություն ցուցաբերում։ Լիբանանը լքելու առաջարկությամբ իրենց քաղաքացիներին դիմել են նաև Գերմանիայի, Ֆրանսիայի և եվրոպական մի շարք այլ երկրների կառավարություններ: Բեյրութի լեփ- լեցուն օդանավակայանում տեսանկարահանումները, որոնք հեղեղել են Telegram- ալիքները, և իրենց քաղաքացիներին ուղղված արևմտյան ու մերձավորարևելյան երկրների իշխանությունների՝ Լիբանանը շտապ լքելու կոչերը դառնում են երկրում նախապատերազմական իրավիճակի նոր շտրիխներ:
ՑԱՀԱԼ- ն արդեն հաստատել է հունիսի լույս 24-ի գիշերը Լիբանանի հարավում «Հըզբոլահ»- ի օբյեկտներին հասցված ավիահարվածը: «Известия»– ի փոխանցմամբ , այս մասին հայտնել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը Telegram ալիքում հրապարակված հաղորդագրությամբ:
«Ողջ գիշերվա ընթացքում ՑԱՀԱԼ- ի կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հըզբոլահ»- ի ահաբեկչական օբյեկտներին, այդ թվում «Հըզբոլահ»- ի ռազմական կառույցին Այտարունի շրջանում, ինչպես նաև «Հըզբոլահ»- ի օպերատիվ ենթակառուցվածքի օբյեկտներին և ահաբեկչական ենթակառուցվածքի օբյեկտներին Լիբանանի հարավում, Քաֆր- Կիլա և Հիամ շրջաններում», – նշված է ՑԱՀԱԼ- ի հաղորդագրության մեջ:
Նախօրեին Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (ԳԱԱ) հայտնել էր, որ ՑԱՀԱԼ- ի ուժերը հրետակոծել են Լիբանանի Քաֆր- Կիլա քաղաքը: Նշվել էր, որ հրետակոծության հետևանքով քաղաքում, ինչպես նաև լեռնային շրջանում մինչև Դերմիմասա քաղաքը՝ հոսանքազրկումներ են եղել: Անցած գիշերվա և նախօրեի հարվածներից առաջ էլ, ընդամենը մի քանի օր առաջ, ՑԱՀԱԼ- ը հարվածել էր Լիբանանում «Հըզբոլահ»- ի ռազմական օբյեկտներին, ինչի մասին հանգամանորեն նշել ենք մեր հիշյալ հոդվածում (https://livenews.am/press/2024/296230/21/23/20/ ):
Ամենևին դժվար չէ հասկանալ վերոնշյալ հարվածներով ՀԱՄԱՍ- ի կամ Իսրայելի հետապնդած նպատակները. մաշել, նվազեցնել «Հըզբոլահ»- ի ռազմատեխնիկական ու մարդկային կարողությունները, և երկրորդ՝ նրա համբերությունը սպառելով, սադրել, «Հըզբոլահ»- ին դրդել ոչ թե մասնակի ու տեղային, այլ լայնամասշտաբ պատասխան հարվածի՝ «Հըզբոլահ»- ին ու Լիբանանին էլ ավելի զանգվածային հարվածներ հասցնելու, այդ պատերազմում Իրանին ներքաշելու և ՌԴ- ի համար խնդիրներ ստեղծելու նպատակով:
Ընթերցողը հավանաբար սպասում է այն հարցի պատասխանին, թե հնարավոր մեծ պատերազմում ինչու՞, ի՞նչ պատճառով կարող են ներգրավվել նաև Թուրքիան, Ադրբեջանը և Հայաստանը:
(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱն

Դիտվել է՝ 18364

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ