ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթային և նավթաքիմիական հատվածների դեմ Իսրայելին Թեհրանի հասցրած զանգվածային հարվածից հետո՝ տեղեկացնում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը: Պատժամիջոցներ են սահմանվել նաև վեց իրավաբանական անձանց և վեց նավերի դեմ՝ Իրանից նավթի և նավթամթերքների վաճառքին գիտակցված մասնակցության համար։                
 

Ժամանակակից աշխարհի պետություններից որևէ մեկի ղեկավարն իր պետության կանոնավոր բանակին այսպես չէր պղծել

Ժամանակակից աշխարհի պետություններից որևէ մեկի ղեկավարն իր պետության կանոնավոր բանակին այսպես չէր պղծել
27.06.2023 | 19:55

Փաշինյան Նիկոլը բանակին ասել է՝ «կոչու՞մ է պետք, կունենաք, մեդա՞լ է պետք՝ կունենաք, սնու՞նդ է պետք՝ կունենաք, փո՞ղ է պետք՝ կունենաք»:

Մինչ այժմ կարծում էի, որ արդի աշխարհում այդպես կարող է իր զինյալների հետ խոսել, ենթադրենք՝ ծովահենների, թալիբների կամ «Վագներ»-ի հրամանատարը: Սակայն, առաջին անգամ եմ լսում, որ պետության կանոնավոր բանակին նման առաջարկներ անեն:

Ի՞նչ է նշանակում «կոչու՞մ է պետք, կունենաք, մեդա՞լ է պետք, կունանաք»:

Առանց գիտելիքների և պատրաստվածության կոչու՞մ:

Առանց հերոսության մեդա՞լ:

Ի՞նչ է նշանակում «սնունդ է պետք՝ կունենաք, փող է պետք՝ կունենաք»:

Փաստորեն, բանակը քաղցա՞ծ է և զինվորները Փաշինյան Նիկոլի ձեռքի՞ն են նայում: Լավ, իսկ փողն ինչի՞ դիմաց էր տրվում:

Պետքի՞:

Բանակի հանդեպ Փաշինյան Նիկոլի վերաբերմունքն ակնհայտ արհամարհական է: Կարծում եմ, որ ժամանակակից աշխարհի պետություններից որևէ մեկի ղեկավարն իր պետության կանոնավոր բանակին այսպես չէր պղծել:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3895

Մեկնաբանություններ