«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Քոչարյանը նոր որակի ընդդիմության առաջնորդը դառնալու հնարավորություն ունի

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Քոչարյանը նոր որակի ընդդիմության առաջնորդը դառնալու հնարավորություն ունի
13.01.2014 | 13:27

Կարծում եմ, որ պարոն Քոչորյանն իր ասելիքը միանգամայն հստակ և ուղիղ է ասել՝ առանց ակնարկների: Իր ասածն այն էր, որ պարոն Տիգրան Սարգսյանը ապիկար վարչապետ է և փորձում է սեփական ձախողումների համար պատասխանատվությունը բարդել Ռոբերտ Քոչարյանի վրա: Այն ուղղված էր բոլորին: Ինչպես միշտ, փոխհրաձգությունը տարվում է մեր հանրությանն ապակողմնորոշելու դաշտում և միանգամայն անվտանգ է այն նախաձեռնող կողմերի համար: Բանն այն է, որ երկուսն էլ գիտեն, թե որ գործոններն էին նպաստել իրականում Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման երկրորդ շրջանի շինարարական բումի առաջացմանը: Պարոն Քոչարյանն իրավացի է ասելով, որ բումը եղել է, պարոն Սարգսյանն էլ, կարծում եմ, լավ իմանալով այդ բումի էությունը և այսօր, և այն ժամանակ՝ գերադասել է շրջանցել սուր անկյուններն ու իր հակափաստարկները կառուցել հայտնի տնտեսագիտական տեսությունների շարքային քաղաքացու համար մշուշոտ թեզերի հիման վրա: Այստեղ չեմ անդրադառնա Երևանի կենտրոնի վերակառուցման գործընթացին, որի արդյունքում տեղի հնաբնակներից շատերը իրենց մաշկի վրա զգացին հայրենի իշխանությունների «հոգատար ձեռքի» շոյանքը, իսկ հին Երևանից բան չմնաց, հակառակ այն այլ տեղում վերաշինելու վերաբերյալ տված խոստումին: Առավել կարևոր գործոն էր այն համարյա կես միլիարդ դոլար գումարը, որը Քըրք Քըրքորյանի հիմնադրամի և ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի միջոցով ուղղվել էր Հայաստանի շինարարության ոլորտը և շինարարական բում առաջացրել: Այսինքն՝ շինարարության բնագավառի այս կտրուկ վերելքը ոչ այնքան իրական տնտեսական գործոնների հետ էր կապված, որքան Հայաստանին տրամադրված անհատույց ֆինանսական միջոցների հայտնության: Եթե դրան հավելենք նաև այն փաստը, որ դոլարը այդ ընթացքում շատ ավելի թանկ էր, քան հիմա է, ապա շինարարական փուչիկի շատ նրբերանգներ տեսանելի կդառնան: Ի դեպ, տարօրինակ զուգադիպությամբ այնպես ստացվեց, որ պարոն Քոչարյանի պաշտոնավարման վերջին տարվա ընթացքում հիշատակված երկու հիմնադրամներն էլ սկսեցին մտմտալ իրենց գործունեությունը Հայաստանում ավարտելու մասին, իսկ դրամը կրկնակի թանկացավ՝ 2007թ. ընթացքում մեկ ԱՄՆ դոլարի համար տրվող 560-600 դրամ փոխարժեքն իջավ մինչև մեկ դոլարի համար 305-310 դրամ փոխարժեքի: Զարմալի ներդաշնակություն կար գործադիրի և Կենտրոնական բանկի գործողությունների մեջ: Անցյալ տարվա ընթացքում հիմնովին ոչնչացվեց Թատերական հրապարակի ավանդական ընդդիմադիր քաղաքական բևեռը, և իշխանությունը խորհրդարանում ձևավորեց նոր ընդդիմադիր բևեռ՝ հանձինս իրենից արտազատված ԲՀԿ-ի և Դաշնակցության, որոնց այժմ խորհրդարանում, կամա թե ակամա, ընկերակցում են ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»: Սա նշանակում է, որ հարմար պայմաններ են ստեղծվել, որպեսզի գործող իշխանությունը որպես ընդդիմություն գոյավորի նույն քաղաքական, տնտեսական և աշխարհայացքային բազան ունեցող իր մի հատվածին, որը ժամանակին իրեն ընդդիմություն և այլընտրանք էր հռչակել: Պարոն Քոչարյանն այդ նոր որակի ընդդիմության առաջնորդը դառնալու լավագույն հնարավորությունն ունի: Իսկ պարոն Սերժ Սարգսյանը, կարծում եմ, դեռ կունենա արտահայտվելու առիթ և անհրաժեշտություն՝ գուցեև բանավեճի գերագույն հաշտարար դատավորի դերում:

Դիտվել է՝ 2205

Մեկնաբանություններ