ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Սամվել ՍԵՎԱԴԱ. Վիկտոր Համազասպովիչի ցախավելները

Սամվել ՍԵՎԱԴԱ. Վիկտոր Համազասպովիչի ցախավելները
04.10.2013 | 12:34

Էս 75-ամյա երիտասարդին մի օր առավոտյան տեսա բուսաբանական այգում, ուր գնացել էինք ընկերներիս հետ «արագ քայլքով» զբոսնելու:
Խելոք նստած էր ծառի տակ: Արտակարգ նման էր անմահ ու աննման ակադեմիկոսին` Վիկտոր Համբարձումյանին, ում բախտ եմ ունեցել կյանքում մի քանի անգամ տեսնել, հադիպել, լսել նրա զարմանալի խոսքը:
- Բարի լույս, Վիկտոր Համազասպովիչ,-ասացի:
Մարդուկը, հսկայական գլուխը նեղ ուսերի վրա տմբտմբացնելով, շատ հանգիստ ասաց.
- Բարի լուս, ախպե՛ր: Շնորհակալ եմ պատվի համար: Վիկտոր Համբարձումյանի զեմլյակն եմ, բասարգեչարցի: Ինքն էլ էր նմանացնում ինձ իրեն:
Զարմացա, թե որտեղից պիտի իմանար մեծ ակադեմիկոսը այգու հավաքարարին:
- Քանի որ Բուսաբանական այգին պատկանում էր Գիտությունների ակադեմիային,-ասաց,- Վիկտոր Համարձումյանը տարեկան մի քանի անգամ գալիս էր այգի ու անպայման մոտենում, զրուցում էր ինձ հետ, հարցնում էր հալուքեֆս, ընտանիքիս վիճակը: Աշխատանքիցս էլ շատ գոհ էր , հատուկ թոշակ էր նշանակել ինձ համար... Է՜հ... Ափսոս, ժամանակները փոխվեցին, հիմա ո՞վ է հարցնում՝ ոնց ես, ոնց չես.. Պառավս էլ հիվանդ է, սկի դեղ չենք կարում առնենք...
Արդեն մի քանի տարի, Բուսաբանական այգի գնալիս, ցախավել էի պատվիրում ծերուկին` արվեստանոցիս շենքի բակը մաքրելու համար, որ կարողանամ մի քանի հազար դրամով օգտակար լինել նրան:
Վերջերս ահագին ժամանակ չէի տեսնում հետաքրքիր ու մարդամոտ ծերուկին: Հարցրի` ասացին էլ չկա...
«Վիկտոր Համազասպովիչից» մի քանի հնամաշ ցախավելներ են մնացել հիշատակ...

Դիտվել է՝ 2741

Մեկնաբանություններ