-
07.06.2012|
02:09
Բարդածաղկավորների ընտանիքին պատկանող, մինչև 60 սմ բարձրությամբ, թավոտ, նշտարաձև տերևներով, կապույտ ծաղիկներով տերեփուկը, որի օգտակար հատկանիշների մասին նշվել է դեռևս 12-րդ դարի հայկական բժշկական ձեռագրերում, աճում է հացահատիկային մշակաբույսերի ցանքերում, թփուտներում և ավազակավային հողերում:
-
06.06.2012|
06:26
Հունիսի 6-ի օպերատիվ տվյալներով` «Ախուրյան-Արաքս» ոռոգման համակարգը լրացնող Ախուրյանի ջրամբարում (տարողությունը` 525 մլն խմ) կուտակված ջուրը, որը հավասարապես բաժանվում է Հայաստանի և Թուրքիայի հանրապետությունների միջև, ներկայումս կազմում է 439 մլն խմ:
-
06.06.2012|
06:23
Հունիսի 6-ի դրությամբ` Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվում է 1900,45 մետր բարձրության վրա: Նախորդ տարվա նույն օրը լճի հայելու նիշը ցածր էր 6 սմ-ով: Արագածի բարձր լեռներում (2800 մետրի վրա) ձնածածկը ներկայումս 3 սմ է:
-
06.06.2012|
06:21
Հունիսի 7-10-ին հանրապետության հյուսիսային շրջաններում` գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրև և ամպրոպ, որի ժամանակ նաև 15-20 մ/վրկ քամու ուժգնացում: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին հարավարևելյան` 2-7 մ/վրկ:
-
05.06.2012|
02:14
Ցավոք, նոսրանում են մեր ժամանակի հերոսների շարքերը, հերոսներ, որոնք գույն, լույս ու ջերմություն էին հաղորդում մեր միապաղաղ, տաղտկալի, անդեմ ու անգույն իրականությանը, իմաստավորում մարդ-գոյի կյանքը։
Միքայել Ապրեսյանը արժանի զավակն էր իր զարմի և հավերժող փարոսն իր սերունդների:
-
02.06.2012|
07:50
Գերմանացի հոգեբան Մարտին Գրյունդլը կռահել է Ռաֆայելի «Սիքստինյան տիրամոր» հմայքի գաղտնիքը: Այս մասին հայտնել է Euromag-ը: Գրյունդլը նշել է, որ նկարի աչք շոյող հմայքի գաղտնիքը` նրանում թաքցված աններդաշնակություն է, իսկ անսովոր ազդեցությունը` մանկական դիմագծերով դեմքի ու հասուն կնոջ մարմնի համատեղումը:
-
01.06.2012|
09:47
Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևը որոշել է, որ Աստված ազգությամբ բուլղարացի է: Ինչպես գրում է Lenta.ru-ն` վկայակոչելով տեղական «Տրուդ» թերթին, Պլևնելիևը նման եզրակացության է եկել այն բանից հետո, երբ ծանոթացել է Բուլղարիայի Գիտությունների ակադեմիայի սեյսմոլոգների վերջին 60 տարվա ընթացքում երկրում տեղի ունեցող երկրաշարժերի գրաֆիկին:
-
31.05.2012|
10:50
Մայիսի 24-30-ը Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ իրավիճակը հսկող 14 գեոդեզիական և 150 մոնիտորինգային կայաններից բաղկացած ազգային դիտացանցով գրանցվել է 3 բալ ուժգնությամբ 2 երկրաշարժ:
-
31.05.2012|
09:04
Առաջիկա տարիներին Երկրի բնակիչներին սպասվում է արևային ակտիվության նոր փուլ: Այսօր այդ մասին հայտարարել է Ռուսաստանի տիեզերական հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Յուրի Զայցևը՝ նշելով, որ փուլի գագաթնակետը սկսվելու և շարունակվելու է 2012 թվականին հաջորդող տարիներին, որի ժամանակ արդեն Արևի վրա պայթյուններն ավելի հաճախակի կդառնան:
-
31.05.2012|
08:54
Մայիսի 29-ին Գրենլանդիայում գրանցվել է ռեկորդային ջերմաստիճան, որի ժամանակ օդի ջերմաստիճանը, ըստ Ցելսիուսի սանդղակի, հասել է +24,9 աստիճանի: