Այսօր Սուդանում Ան-12 ռազմական ինքնաթիռի վթարի պատճառով 13 մարդ է զոհվել, 9-ը ստացել են վնասվածքներ։ Երկրի իշխանությունները սկսել են տեղի ունեցածի պատճառների հետաքննություն։
ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարտենսը Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» կոալիցիայի ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունը ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հավանական չի համարում.
ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան գտնում է, որ Սիրիայի և Թուրքիայի սահմանային գոտում հրետակոծման դեպքերը ավելացնում են հավանականությունը, որ հակամարտությունը կարող է տարածվել հարևան երկրներում:
«Նա բավականին ողջամիտ մարդ է և չի մասնակցել երկրում տեղի ունեցող զանգվածային սպանություններին: Ֆարուք ալ Շարայից լավ ոչ ոք չգիտի սիրիական կառավարական համակարգը»:
Հալեպում Սիրիայի բանակի գործադրած ճնշումներից ընդդիմադիր զինված ուժերը նահանջում են քաղաքի արևելյան շրջաններից։ Բանակային ստորաբաժանումների առաջխաղացմանը խոչընդոտում են շրջված ավտոբուսներից և բեռնատարներից կառուցված բարիկադները։
Թունիսի Ջերբա կղզում բողոքի ակցիայի մասնակիցների հետ տեղի ունեցած բախման հետևանքով տասնյակ ոստիկաններ են վիրավորվել։ Կղզու բնակիչները բողոքում են աղբավայրի աշխատանքների վերականգնումից։
Ռուսաստանը զանգվածաբար դատարկում է քաղաքացիական բնակչությունից Կուրսկի շրջանը։ Ուկրաինայի զորքի առաջխաղացումը թեպետ կասեցվել է, բայց նրանց հաջողվել է մեծ թվով տարածքներ գրավել։ Ռուսական իշխանության համար Կուրսկի շրջանի հսկայական հատված թշնամուն զիջելը մեծ խնդիր չէ, ասում են՝ ժամանակի հարց է, էլի հետ կվերցնեն։