ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Շոտլանդացիներին համոզում են մնալ Մեծ Բրիտանիայի կազմում

Շոտլանդացիներին համոզում են մնալ Մեծ Բրիտանիայի կազմում
25.06.2012 | 16:34

Շոտլանդիայում` անկախության հանրաքվեի նախաշեմին, մեկնարկում է «Միասին ավելի լավ է» խորագրով ակցիան, որի նպատակն է շոտլանդացիներին համոզել մնալ Մեծ Բրիտանիայի կազմում:
Ակցիային աջակցում են լեյբորիստական, պահպանողական և լիբերալ-դեմոկրատական կուսակցությունները: Միջոցառումների մեկնարկի մասին պաշտոնապես հայտարարել է ֆինանսների նախկին նախարար, բրիտանական խորհրդարանի անդամ Ալիստեր Դառլինգը: Նրա խոսքով` եթե Շոտլանդիան դուրս գա Մեծ Բրիտանիայի կազմից, հետդարձի ճանապարհ չի ունենա:
Ալիստեր Դառլինգը նշում է նաև, որ անկախությունը նման է «մեկ ուղղությամբ գնված ինքնաթիռի տոմսի, որով մեր երեխաներին ուղարկում ենք անհայտ ճանապարհով»:
Նշենք, որ Շոտլանդիայի կառավարությունը որոշել է 2014 թ. աշնանը անկախության հանրաքվե անցկացնել:

Դիտվել է՝ 3780

Մեկնաբանություններ