Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցկացնում է անվտանգության բարձր մակարդակի վերջին խորհրդակցությունները, որոշելու՝ ինչպես և երբ արձագանքել Իրանի՝ երեքշաբթի կատարած հրթիռային հարձակմանը: Սպասվող «կոշտ պատասխանը», որ տեղի կունենա «առաջիկա օրերի ընթացքում», սերտորեն համաձայնեցվում է Բայդենի վարչակազմի հետ։               
 

Լիբիայում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ ռումբ է պայթեցվել

Լիբիայում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ ռումբ է պայթեցվել
06.06.2012 | 04:54

Պայթուցիկ սարքը գործի է դրվել Բենգազիում` մայթեզրին, ԱՄՆ-ի դեսպանության հարևանությամբ: Այդ մասին հաղորդում է BBC-ն` հղում անելով Լիբիայում ամերիկացի դիվանագետներին:
Պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել: ԱՄՆ-ն ափսոսանք է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և խնդրել է Լիբիայի իշխանություններին` երկրի տարածքում ուժեղացնել ամերիկյան օբյեկտների հսկողությունը:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3463

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ