«Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու սպառնալիքների և նրա վտանգավոր հռետորաբանության լույսի ներքո արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը դիվանագետներին հանձնարարել է շտապ համագործակցել ՆԱՏՕ-ի բոլոր անդամների հետ՝ կոչ անելով դատապարտել Թուրքիային և պահանջել նրան հեռացնել տարածաշրջանային դաշինքից»,- հայտարարել է Իսրայելի ԱԳՆ-ն։ Փորձագետների գնահատմամբ՝ այս հայտարարությունը կարող է ավելի մեծացնել լարվածությունը երկու երկրների միջև:               
 

Դիվերսիոն ներթափանցման փորձ

Դիվերսիոն ներթափանցման փորձ
29.02.2024 | 23:01

Ինձ հասած տեղեկությունների համաձայն գիշերը դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել Սոթքի հանքավայրում, ըստ աղբյուրի ազեռները դեռևս 2020 թ. նոյեմբերին կապիտուլյանտի կողմից հանձնված հանքավայրի հատվածից, ստորգետնյա ճանապարհներով փորձել են ներթափանցել հայկական վերահսկողության տակ գտնվող հատված, սակայն արժանացել են մեր տղաների ակտիվ դիմադրությանը, բարեբախտաբար զոհ կամ վիրավոր չունենք, թշնամու մասին տեղեկությունների չեմ տիրապետում։

Ըստ նույն խոսակցությունների, հանքի աշխատակիցներին և դիրքապահներին խիստ զգուշացված է դեպքի մասին արտահոսք չանել, իսկ աղմուկ բարձրանալու դեպքում էլ ասել, որ ազեռները խմած օդ են կրակել:

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2177

Մեկնաբանություններ

վունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am