ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Շանտաժ. Օնորե դը Բալզակ (1799-1850)

Շանտաժ. Օնորե դը Բալզակ (1799-1850)
19.03.2023 | 23:59

Շանտաժը անգլիական մամուլի հնարած բառն է, որ նորերս ներմուծվել է Ֆրանսիա: Շանտաժիստը մարդ է, որն ունակ է տնօրինել թերթը: Նա գտնում է մեկին, որը ինչ-ինչ պատճառով չի ուզում, որ իրենով զբաղվեն:

Փարիզում շատ կան կասկածելի կարողություններ, որոնք ձեռք են բերված ավելի կամ պակաս օրինական ճանապարհով, հաճախ հանցագործ միջոցներով և կարող են շատ սքանչելի անեկդոտների նյութ մատակարարել: Շանտաժիստը ձեռք է գցում կարևոր մի փաստաթուղթ և տեսակցություն խնդրում վաղօրոք իր ընտրած անձից: Եթե նա որևէ գումար չի տալիս, շանտաժիստը նրան ցույց է տալիս այն մամուլը, որը նրան ճնշելու է, անվանարկելու է և բաց է անելու նրա գաղտնիքը: Մարդը վախենում է և ֆինանսավորում: Խաղը խաղացված է:

Կամ թե չէ դու ընկնում ես վտանգավոր գործարքների մեջ, որոնք կարող են տապալվել թերթի մի շարք հոդվածներով. ձեզ մոտ են ուղարկում շանտաժիստին, որը ձեզ առաջարկում է գնել այդ հոդվածները:

-Ուրեմն շանտաժը նույնն է, թե ասես՝ քսակդ կամ կյանքդ:

-Ոչ, կշեռքի նժարին են դրված քսակդ կամ պատիվդ:

(«Խորտակված պատրանքներ», Հայպետհրատ, Եր., 1957)

Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 9502

Մեկնաբանություններ