Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Կարևորը մենք ենք ու Ամերիկան. ի՞նչ Ավստրիա, ի՜նչ բան

Կարևորը մենք ենք ու Ամերիկան. ի՞նչ Ավստրիա, ի՜նչ բան
13.11.2012 | 13:05

Այո, ինչպես և սպասում էինք, Օբաման ընտրվեց: Ռոմնին էլ փայլուն ճառ արտասանեց Օբամայի ընտրվելու առիթով: Շարժեց աշխարհի նախանձը, թե ինչ փիլիսոփայությամբ պետք է նախագահ ընտրել, ինչ օրհնությամբ ճամփել «տրոն»: Թե ինչ ենթագիտակցական շերտեր շարժեց աշխարհի մոտ Բարաք-Միթ զույգը, աշխարհին գրեթե չհետաքրքրեց, որովհետև աշխարհը վաղուց է ամերիկյան երազանքի թուրմ իր քթերը քաշել: Հետո էլ` աշխարհը ժամանակ չուներ. Օբաման դեռ չէր սրբել յուր թաց աչքերը, չէր կարողացել մեկ անգամ ևս գրկախառնվել Միշելի հետ, աշխարհին հիմա էլ դրանով նախանձի մղելով, լուր առանք, որ Իսրայելը ոչ միայն չի մոռացել Գոլանի բարձունքները, այլև փորձել է ռմբահարել այն:
Եվ սա ուղղակի «լացկան» Օբամայի` աշխարհին ուղարկած ազդանշանի անմիջական արձագանքն էր, զի Օբամայի առաջին այցը լինելու է Թուրքիա: Հաստատ` ո՛չ Էրդողանի, և ո՛չ էլ Գյուլի սիրուն աչքերի համար: Այլ Բաշար Ասադի: Հետո էլ` Իրանի սիրուն, շա՜տ սիրուն աչքերի համար:
Չէինք էլ կասկածում, որ Ռոմնին շնորհավորանքի փայլուն ճառը պատրաստել էր որպես «տալչոկ» Բարաքի թուրքական այցի, որպեսզի վերջինս վայրկյան իսկ չկորցնի Մերձավոր Արևելքի, իսկ իրականում Սիրիայի հարցը «без пяти минут» լուծելու համար:
Էս ամերիկացիքի արտիստիզմը հերիքում է ոչ միայն փայլուն ընտրություններ, լաց, շնորհավորանքներ կազմակերպելուն, այլև նրանք մի հատուկ կախվածություն ունեն Ծննդյան տոների նկատմամբ. այդ ժամանակ մարդ կախելու, երկիր վերցնելու. հիշեք Սադամին Նոր տարվա գիշերը` կախված աչքերով:
ԱՄՆ-ը կախաղանին այսուհետ այլ ոտքեր է մոտեցնում: Ասադի: Եթե ինձ հարցնող կա, ասեմ. գուցե Ասադները միապետեր են, բայց ես լսել եմ, քչիկ մը զննել եմ այդ երիտասարդին, որը հայոց նախագահական պալատում ասուլիս էր տալիս. նա խոսում էր առանց թղթի, ահավոր լուսավորյալ ու հոգևոր էր. ապշած էի, արդեն գրել եմ, այդ ողջ ընթացքում մտածում էի` Արևելքում լուսավոր տղերք են բարձրանում:
Ասադը ռուսաստանյան հեռուստաալիքի հետ ունեցած հարցազրույցում մեկ անգամ ևս ապացուցեց, որ լուսավորն է: Ասելով` Մերձավոր Արևելքի մնացած լիդերներին կերտել էր ԱՄՆ-ը, ինձ` ոչ. ես սիրիացի եմ ու կմեռնեմ Սիրիայում:
Լավ, իրենց դարդերից գանք մեր տարածաշրջանային դարդերին, բայց ներքաղաքական «ուկլոնով»:
Իրանն սկսել է խաղեր տալ հայոց վարչակազմի «վրայով»: Իրանի նկատմամբ աշխարհի կիրառած սանկցիաներին մենք «դալոյ» ենք ասել ոչ միայն, որովհետև Իրանը մեր կենսական երկրորդ ուղին է` դեպ աշխարհ, աշխարհն էլ հասկացողաբար է դրան վերաբերվել, այլև որ մենք խաղը պահող տեսակ ենք:
Մենք: Բայց ոչ Քոչարյանը: Գիտենք. Իրանը նրան ընդունում է և կարող է հանուն նրա վերադարձի մի քիչ խաղալ նրա դաշտում: Այդ ենթատեքստում է որոշ ապրանքների Հայաստան արտահանումը դադարեցնում կարծես (՞), Ահմադինեժադն էլ Մեղրի չի գալիս: Էս Մահմուդը մի անգամ էլ չէր եկել հայոց պառլամենտ, զի նրա մեծամասնությունը Սերժն էր: Դե` հեչներիս: Մահմուդը արդեն հետաքրքիր չէ որևէ մեկին աշխարհում, այնպես որ, եթե պրագմատիկ հայացքով նայեք, հնարավոր է և նրա չայցը շատ ավելի օգուտ է, որն էլ դուր կգա միջազգային հանրությանը:
Դրա փոխարեն Սերժ Սարգսյանին Լիբանանի նախագահը Լիբանան է հրավիրել: Բիզնես-ֆորումի: Երկու ինքնաթիռներ բիզնեսմեններով կգնան, ինչ «ապարանք» պետք է, կբերեն: Ձևակերպենք գրագետ. ֆորումում կքննարկվեն երկկողմանի հետաքրքրություններ ներկայացնող հարցեր, կկնքվեն համապատասխան պայմանագրեր:
Թող Ահմադինեժադի վատությունը մնա իրեն: Մանավանդ որ մի քանի ամսից ինքն արդեն Ահմադինեժադ էլ չէ: Չէ՜, Նոր տարվա տակ վատ բաներ, ամերիկյան ակնարկներ չենք անում: Քավ լիցի:
Նրա նախագահական «սրոկն» է լրանում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3039

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ