Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

ԲՀԿ-ն ակնհայտ ֆալստարտի մեջ է

ԲՀԿ-ն ակնհայտ ֆալստարտի մեջ է
12.11.2012 | 16:58

Թե՛ ՀՅԴ հանդիպումը, թե՛ դրանից առաջ Ռ. Քոչարյան - Հ. Աբրահամյան հանդիպումը, թե՛ սպասվելիք բոլոր կարգի կոնսուլտացիաները ԲՀԿ-ի դռանը, թատրոնիկներ են, որոնք ունեն գեներացիայի մեկ հնարավորություն. հետընտրական ցնցումներ: Որի բանալին բացառապես և ինչպես միշտ, Ռուսաստանի ձեռքում է: Եթե հիշենք, որ գեներալ Երմոլովը Մյասնիկյանի արձանի մոտ «փարդի քամակից» հետևում էր, թե ոնց են «թուլացնում» Սերժ Սարգսյանի իշխանությունը` իրենց կողմից ղեկավարվող հայաստանյան ուժերը: ՈՒ թե դրանից առաջ էլ հիշենք, որ ՌԴ ԿԳԲ-ի աշխատակից Լիտվինենկոն ոնց էր բացահայտում, որ հոկտեմբերի 27-ը ռուսական հատուկ ծառայությունների ձեռքի գործն էր, ապա հասկանալի է դառնում, որ հետխորհրդային տարածքներից Հայաստանում ռուսական կայսրապաշտությունը կարողացել ու դեռ կզորի ձեռներին ազատություն տալ` բարձր բաներից խոսող, Ռուսաստանից ստնտու, նրա օրհնված ոտից կախված, նրանց տաճարներում ոչ ավել-ոչ պակաս մրցանակներ գնող հայոց ուժերի կողմից:

Ձևակերպենք կարճ. կոնսուլտացիաների «նստող» ուժերը շատ ավելի հարմարեցված են հետընտրական ցնցումների համար, քան նախընտրական պայքարի: Որովհետև հաղթելու շանսը նրանց մոտ մեծ չէ այն պարզ առումով, որ այդ բոլոր ուժերն էլ խոցելի են նույնքան, որքան իշխանությունը, առաջին հերթին` կառուցվածքաբանական, ապա` գաղափարախոսական, հետո` մարդկային, իսկ ամենավերջում` բարոյական առումով:
Մի խոսքով, հետընտրական ցնցումների «սեղանին»` տեռորիզմը ՀՅԴ-ից. հո չի՞ կարելի մոռանալ, որ Տեր-Պետրոսյանն իր նախագահական պաշտոնավարման ողջ ընթացքում ապացուցում էր ու գրեթե հաջողեցրեց ապացուցել, որ դաշնակցությունը տեռորիստական կազմակերպություն է, ընդ որում, տեռորը ՀՅԴ-ն լավագույնս իրացրել է ոչ թե այլոց, այլ առաջին հերթին սեփական շարքերի նկատմամբ. այս խնդրով էլ կարդա Արմենակ Մնջոյանի նամակները, որոնցում նա նույն դաշնակցությանը մեղադրում է Մարությանին սպանելու մեջ:
Դաշնակներն էլ փոխադարձաբար Տեր-Պետրոսյանին մեղադրում են բոլոր կարգի մահացու մեղքերի մեջ: Հիմա ժամանակը չէ դրանց անդրադառնալու, նշենք պարզապես. հետընտրական ցնցումներում ՀԱԿ-ի «մուտիլովչիկությունը»: ՈՒրիշ բան այսօր նրանք չունեն: Հիշենք մեկ դրվագ. մինչ Երմոլովը վռազ-վռազ կգար Մյասնիկյանի արձանի մոտ, Արամ Մանուկյանը մոգի իր «դվիժենիայով» մարտի մեկի աղբի միջից հանեց մանկական կոշիկ ու հայոց «լալկան» երգերի հանգույն` լացեց վրան, ժողովրդի ենթագիտակցական այնպիսի մի շերտ «դվիժենիի» մեջ դնելով, որ հայոց բանահյուսությունը քար կտրեց դրա առաջ:
ԲՀԿ-ն հետընտրական ցնցումների կմասնակցի, ինչպես 2008-ին` փողով: Միտինգավոր ապահովելով: Գիշերման վարձով: Կարճ ասած` թեյավճարով: Ինչը, թերևս ամենագլխավորն է լինելու այս խաղում: Այլ հարց է` թույլ տալո՞ւ են դա նրան, թե՞ ոչ, որովհետև այս անգամ Քոչարյանը չէ երկրի ղեկին, որ, մի կողմից կռվի-մեջլիսի մեջ մտնի Տեր-Պետրոսյանի հետ, գամի նրան անարգանքի սյունին, այդով բարձրացնելով վերջինիս առանց այն էլ բարձր լոտերը, այլ Սերժ Սարգսյանն է, որն էլ, ոնց երևում է` բոլոր սցենարների համար արդեն ճանապարհային քարտեզ ունի:
«Ժառանգության» մասին հետընտրական ցնցումների պահով չենք խոսում, որովհետև նախ` կասկածում ենք, որ այն հասնի մինչև այնտեղ, ճամփին մարդ կունենա բարևելու, կբարևի, կմոռանա` ուր էր գնում: Իսկ եթե, ապա` բեղերն էլ «Ժառանգության» կողմից. հետընտրական: ՈՒրիշ բան «Ժառանգությունը» չունի: Չնայած բեղեր էլ ոնց որ արդեն չունի:
Եզրակացություն: Չեն ստացվելու հետընտրական ցնցումները. ա) Սերժը կհասցնի պայմանավորվել դրսի, առաջին հերթին Ռուսաստանի հետ:
բ) Տեխնոլոգիաները, որ այսօր կիրառում է իբրթեական-կոնսոլիդացվող ընդդիմությունը` «կոնսուլթեյշըն էքշըն» կասկադով, անցած էտապ են. այն չգործեց նույնիսկ 2008-ին, երբ ընդդիմությունը մասամբ գաղափարական էր և ահագին ուժեղ, ուներ այնպիսի խարիզմատիկ լիդեր, ինչպիսին Տեր-Պետրոսյանն էր: Էլ ո՜ւր մնաց հիմա:
գ) Հերքում ենք ինքներս մեզ. ԲՀԿ-ն ու իր հետևի «ականջները» ոչ թե ակնհայտ ֆալստարտի մեջ են, այլ… պայմանավորված, խելոք խաղում են:
ՈՒմ հետ որ պետք է:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2782

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ