Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Էլ ինչո՞ւ էիք մեզ էսքան ներվայնացնում

Էլ ինչո՞ւ էիք մեզ էսքան ներվայնացնում
16.10.2012 | 12:22

Դեռ ժամանակներ առաջ Գագիկ Ծառուկյանը մի նեղ շրջապատում ասել էր. անխելքություն արինք էն ժամանակ. խորհրդարանական ընտրություններից հետո պետք է մտնեինք կոալիցիա, պրծնեինք` «էսքան բազար չըլներ»:
Հարցնում եք` ինչու ենք այս մասին հիշո՞ւմ: Շատ պարզ: Մեր տեղեկություններով` առաջիկայում հայոց քաղաքական դաշտում որոշակի տեղաշարժ է սպասվում (բայց քանի դեռ փաստը չի կայացել, համ էլ գիտենք` Կոլյայիչը երեկոյան մի որոշում է ունենում, առավոտը` մեկ այլ, «ա նոչյու նաչինայետցա կարիես», ձեռնպահ կմնանք փաստն արձանագրելուց), բոլոր դեպքերում, մթնոլորտից արդեն «ազգային համերաշխության» հոտ է գալիս` գուցե և նոր փաստաթղթի տեսքով, կամ հնի ռեաբիլիտացման: Փաստը սարերի հետևում չէ:
Եկեք մի պահ հիպոթետիկ պատկերացնենք, որ Բելառուսից վերադարձած, մեկշաբաթյա ժամկետում իսկապես որոշում կայացրած, «մսյո Բենձիերին»` Հեֆերնին (ա՛յ մարդ, կարող ա՞ էս մեր դեսպանն ուրախությունից էր պարում Հյուսիսայինում, ու որ գնացել էր «կանյաչնի»` Օսկանյանին սատարելու, քանի որ գործարանը հումքին մոտ էր, «հումքի» ազդեցության տակ վերցրել ու համոզել է Կոլյայիչին` սատարել Ազատիչին. մի՛ ասեք` չէ-չէ մի. անքննելի են Ազատիչի էլ, Կոլյայիչի էլ, Հեֆերն «…իչի» գործերն էլ), հա, և ուրեմն` հիպոթետիկ «ձևով» մեկ էլ ու իմանում ենք, որ ԲՀԿ-ն իսկապես որոշել է սատարել Սերժ Սարգսյանին:
Ի՞նչ կկատարվի քաղաքական դաշտում այդ ժամանակ: Փը՜ըս տեղի կունենա: Նկատի ունենք` ամեն ինչ «կընկնի» իր տեղը: Գոնե ԲՀԿ-ի, եթե ավելի անկեղծ` նրա որոշակի թևերի համար. ում համար` ինչպես. սրտամաշ-սրտակեր երկու տարվա տառապանքը վերջապես կհանգուցալուծվի: Ցանկացած որոշակիություն միշտ նախընտրելի է անորոշությունից: Ճիշտն ասած, ԲՀԿ մեր աղբյուրները տեղեկացնում են` ինչ տեղի է ունեցել Ծառուկյան-Սարգսյան հանդիպումը, ինչ որոշվել է ԲՀԿ-ի «անելիքը», Ծառուկյանն այլևս առաջվա պես լարված չէ, տրամադրությունն էլ, ի դեպ, ընկել է տեղը:
Հասկանալի է, այս «որոշակիությունը» ԲՀԿ արմատական թևին` օսկանյանական, և նրա հետևում «եղողին» ամենևին դուր չի գա. նրանք որոշակի ձևով փորձեցին կանխել սպասվելիք սատարումը` հրապարակավ հայտարարելով, որ ԲՀԿ-ն պետք է իր թեկնածուն ունենա. կամ Կոլյայիչի, կամ Մինասիչի տեսքով, այնուհանդերձ, կլինի այն, ինչ կլինի: Նաև չենք կարծում, որ «սպասվող փաստը» ԲՀԿ-ին լուրջ պառակտման տանի: Եվ եթե անգամ Օսկանյանն ու էլի մեկ-երկուսը որոշեն լքել կուսակցությունը, դա էական նշանակություն չի ունենա կուսակցության «ընդհանուր զգացողության» և մանավանդ «մարսողական» համակարգի վրա:
Ինչ վերաբերում է ժողովրդին (էստեղ երևի պետք է օգտվել «Արմքոմեդիի» տղերքի «ժողովրդից», ու հարցնել` հը՞, ժողովուրդ, դու ի՞նչ կարծիքի ես. ասենք, ինչ կասի ժողովուրդը… չարժե՜), ապա քաղաքականությունը հնարավորինի պրագմատիկ «արվեստ» է, և վատի ու վատթարի միջև Ծառուկյանն իր որոշումը կայացրել է առաջինի օգտին, և եթե էլեկտորատի կորուստ էլ ունենա, այդ կորուստը այսուհետ կազդի Սերժ Սարգսյանի և ոչ իր ձայների վրա: Համ էլ «արվեստը» զոհեր է պահանջում:

Ամենածանրն էս դեպքում, փաստորեն, լինելու է ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի վիճակը: Ասում եք` ՀՅԴ-ին ի՜նչ է եղել ո՞ր. չաղ-ուրախ-բախտավոր-«ընդդիմադիրոտ»` հրճվանքից հալվող, որովհետև Աստված գիտե, թե իշխանության սկսած «ատկատային ոխերիմ» պայքարը մինչև ուր էր հասնելու և արդյո՞ք չէր հասնելու «ընկերների» նախարարական դռներին` ուղտի նման չոքեր այնտեղ: Իսկ ծանր է լինելու ՀՅԴ-ի վիճակը նույն ՀԱԿ-ական պատճառով. որ Ծառուկյանն ու ինչ-որ մեկը ԲՀԿ-ից առաջադրվեին, իրենք կսատարեին, ու ո՛չ թեկնածուի, ո՛չ էլ փողի խնդիր չէին ունենա: Բայց հիմա երկու քաղաքական ուժերն էլ կանգնած են նույն դիլեմայի առաջ:
Մանավանդ ՀԱԿ-ը, որի գլխացավանքն այդտեղից արդեն կվերածվի «սև խոռոչի», որովհետև ցանկացած ՀԱԿ որոշում արդեն կաշխատի ՀԱԿ-ի դեմ:
Բացի մեկից: Չի բացառվում, որ իշխանությունները ստիպված լինեն շինիչ «որոշում» կայացնել` ՀԱԿ-ին տիտղոսակիր ընդդիմություն դարձնելու, «ուռացնելու»-փչելու, Բենամուքի սարքելու-շինելու մասով:
Հո հողմաղացների դեմ չե՞ն պայքարելու իշխանությունները: Պետք է, չէ՞, մեկը (մեկ` գումարած մեկ, գումարած մեկն էլ), որին պետք կլինի հաղթել:
Պետք է, պետք։

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3113

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ