ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Լիբանանում մեռնում են․ ու՞մ է պետք Հայաստանը

Լիբանանում մեռնում են․ ու՞մ է պետք Հայաստանը
25.09.2024 | 07:23

Կար Հայաստանի Հանրապետությունը, որը սատարում էր ոչ միայն Հայաստանի քաղաքացիներին, այլև աշխարհով մեկ սփռված հայերին։

Սիրիայում պատերա՞զմ էր։ Խնդրեմ, սիրիահայեր, կազմակերպում ենք, էկեք ձեր հայրենիք։

Լիբանանի Այնճարում հայերին էին նեղել, խնդրեմ, պատվիրակություն կուղարկենք, որ կարգի հրավիրեն։

Իսրայելում հայկական սեփականությունն են խլում։ Խնդրեմ, իրավաբաններ, դիվանագետներ, հոգևորականներ ձեզ, հարցը կլուծվի։

Թուրքիայում ծպտյալ հայերը վախենու՞մ են իրենց ինքնությունից։ Հայաստանը ձեզ հայրենիք, էկեք, արտահայտվեք, մտեք ձեր ինքնության մեջ։

Ջավախքում հայկական դպրոցնե՞րն են փակում։ Դուք էդտեղ պայքարեք, էստեղից թե՛ լրատվամիջոցներով, թե՛ գիտնականներով, թե՛ մարդուժով մենք ձեզ կսատարենք։

Արցախում հայերի՞ են մորթել։ Խնդրեմ, բանակ ձեզ, կպաշտպանենք իրար։

Իսկ հի՞մա։

Լիբանանում մի գիշերվա մեջ 500 հոգի ա մահացել Իսրայելի հարձակման հետևանքով, տևական ժամանակ ա կոնֆլիկտը սրացել ա։ Հայաստանն ու՞ր է։

Արցախը հանձնած Հայաստանը ՄԱԿ-ում էշ-էշ դուրս ա տալիս՝ ապագայի թեորեմ ա ապացուցում։ Դրակուլայի համար էլ ապագա կա, նոր մարդու արյուն։

Իսրայելում հայկական ունեցվածքն են խլում, հայերի ռեստորանի վրա մի քանի անգամ հարձակվում։ Արցախցիներին հանձնած Հայաստանն ու՞ր ա։ Հեծանիվ ա քշում, պատմական, իրական Հայաստանի սկորուստներ ա փոխում, կենացների դեմ կենացներ ա ասում։

Լուկաշենկոն ասի՝ ու՞մ են պետք հայերը, աղմուկը 365 օր չի դադարում։ Բայց ու՞մ են պետք հայերը, եթե Հայաստանին պետք չեն։

ՈՒ՞մ են պետք նոր Հայաստանի հետսովետական ինտելետուալները, եթե հայերին սատար կանգնելու փոխարեն սատար են կանգնելու հայրենիք չկա, ազգ չկա, պատմական Հայաստան չկա հասկացություններին ու աշխարհով մեկ բրախեն նեղն ընկած հայերին։

Սահմանումները մարդկանց կյանքը բարելավելու համար են, ոչ թե սովետական կամ ազգային անձնական բարդույթներից ազատվելու համար մարդկանց թշվառացնելու։

Եվ ու՞մ ա պետք նոր կամ իրական կամ նիկոլաֆաշիստական Հայաստանը, եթե աշխարհով մեկ մարդ արարածներին պաշտպանելու փոխարեն, քաղաքացիների վրա թքող լակոտներն են մենակ պաշտպանված։

Հայերին սատարող Հայաստանի կենացը։

Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1409

Մեկնաբանություններ