Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամին իր բլոգում պնդել է, թե Ադրբեջանը «ազատագրել է» Լեռնային Ղարաբաղը:
Սա այն բացառիկ դեպքերից է, երբ այս պաշտոնյան անկեղծորեն արտահայտել է Արցախի հարցում արևմտյան մտադրությունները:
Արևմուտքի կոնսենսուսն Արցախի հարցում եղել է հենց նրա հայաթափությունը:
Խնդիրն ամենևին այն չէ, որ Արևմուտքը հայ ժողովրդի թշնամին է:
Խնդիրն արևմտյան շահերն են, որոնք ուղղված են տարածաշրջանում ռուսական ազդեցության թուլացմանը: Արցախի հայաթափությունը Արևմուտքին մոտեցրել է իր նպատակի իրականացմանը:
Հիմա պատկերացրեք, թե Հայաստանի հայտնի շրջանակներում ինչպիսի աղմուկ կլիներ, եթե Լամի խոսքերը հնչեին Լավրովի շուրթերից:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ